«Հայաստանի վարչական բաժանում»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չNo edit summary |
||
Տող 80. | Տող 80. | ||
[[cs:ISO 3166-2:AM]] |
[[cs:ISO 3166-2:AM]] |
||
[[de:ISO 3166-2:AM]] |
[[de:ISO 3166-2:AM]] |
||
[[en: |
[[en:Administrative divisions of Armenia]] |
||
[[es:Organización territorial de Armenia]] |
[[es:Organización territorial de Armenia]] |
||
[[fr:Subdivisions de l'Arménie]] |
[[fr:Subdivisions de l'Arménie]] |
00:44, 3 Մայիսի 2007-ի տարբերակ
Հայաստանի տարաբաժանումը | ||
---|---|---|
Բացատրությունը | ||
Քարտ. նշում |
Վարչատարածքային միավոր |
Մարզկենտրոն |
1 | Արագածոտն | Աշտարակ |
2 | Արարատ | Արտաշատ |
3 | Արմավիր | Արմավիր |
4 | Գեղարքունիք | Գավառ |
5 | Կոտայք | Հրազդան |
6 | Լոռի | Վանաձոր |
7 | Շիրակ | Գյումրի |
8 | Սյունիք | Կափան |
9 | Տավուշ | Իջևան |
10 | Վայքց Ձոր | Եղեգնաձոր |
11 | Երևան | Ո/Կ |
Հայաստանի Հանրապետությունը բաժանված է մարզերի և մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքի, որոնք իրենց հերթին բաժանված են համապատասխանաբար համայնքների և թաղային համայնքների։
Մարզերում և Երևան քաղաքում իրականացվում է պետական կառավարում, իսկ համայնքներում և թաղային համայնքներում՝ տեղական ինքնակառավարում, Սահմանադրությամբ հաստատված կարգով։
Երևան
Երևան քաղաքը Հայաստանի վարչատարածքային բաժանման բնակչությամբ ամենամեծ միավորն է։ Քաղաքում իրականացվում է պետական կառավարում քաղաքապետի գլխավորությամբ։ Ըստ Հայաստանի առաջին (նախորդ) սահմանադրության, Երևվանի քաղաքապետը նշանակվում էր վարչապետի ներկայացմամբ նախագահի որոշմամամբ, սակայն ըստ 2005թ. ընտրված սահմանադրության, Երևանի տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով, որն թերևս պետք է ընդունվի։ Երևանը իր հերթին բաժանված է 12 թաղային համայնքի։
Թաղային համայնք
Թաղային համայնքը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր է և իրենից ներկայացնում է Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման տարածքային ենթաբաժանման միավոր։ Գոյություն ունեն 12 թաղային համայնք.
- Աջափնյակ թաղամաս
- Ավան թաղամաս
- Արաբկրի թաղամաս
- Դավթաշեն թաղամաս
- Էրեբունի թաղամաս
- Կենտրոն թաղամաս
- Մալաթիա-Սեբաստիա թաղամաս
- Նոր-Նորքի թաղամաս
- Նորք-Մարաշ թաղամաս
- Նուբարաշենի թաղամաս
- Շենգավիթ թաղամաս
- Քանաքեռ-Զեյթուն թաղամաս
Մարզ
Մարզը Հայաստանի Հանրապետության տարածքային բաժանման հիմնական միավորն է։ Մազերում իրականցվում է պետական կառավարում մարզպետի կողմից։ Ըստ Հայաստանի Սահմանադրության, մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության՝ նախագահի կողմից վավերացված, որոշմամբ։