Jump to content

«Գորդիանոս I Աֆրիկացի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ « {{Տեղեկաքարտ Միապետ |անուն=Հորդիանոս I |պատկեր=200px |կալանք=Հորդանոս I-ի կիս...»:
 
No edit summary
Տող 44. Տող 44.
Հորդանոսի կողմն անցնելով սենատը դեմ գնաց Մաքսիմինիանոս Թրակիացուն: Հորդանոսներից հետո սենատը միանգամից երկու կայսր նշանակեց՝ Պուպիենոսին և Բալբինոսին: Սրանցից հետո կայսր է դառնում Հորդիանոս III-ը: Սենատի հրամանով երկու Հորդիանոսներն էլ աստվածացվեցին: Սրանք իրենց բնավորությամբ ընկերասեր էին: Լավագույնս տիրապետում էին գրականությանը:
Հորդանոսի կողմն անցնելով սենատը դեմ գնաց Մաքսիմինիանոս Թրակիացուն: Հորդանոսներից հետո սենատը միանգամից երկու կայսր նշանակեց՝ Պուպիենոսին և Բալբինոսին: Սրանցից հետո կայսր է դառնում Հորդիանոս III-ը: Սենատի հրամանով երկու Հորդիանոսներն էլ աստվածացվեցին: Սրանք իրենց բնավորությամբ ընկերասեր էին: Լավագույնս տիրապետում էին գրականությանը:


== Աղբյուրներ ==
# {{книга|автор=Грант, М.|заглавие=Римские императоры. Гордиан I|ссылка=http://ancientrome.ru/imp/gord1.htm|место=|издательство=|год=1998|allpages=|ref=Грант}}
# {{книга|автор=Southern, Pat.|заглавие=The Roman Empire from Severus to Constantine|ссылка=|место=London, New York|издательство=Routledge|год=2001|allpages=|isbn=|ref=Southern}}
# {{книга|автор=Potter, David Stone.|заглавие=The Roman Empire at Bay, AD 180-395|ссылка=|место=|издательство=Routledge|год=2004|allpages=|ref=Potter}}
# {{книга|автор=Birley, Anthony.|заглавие=The Roman government of Britain|ссылка=|место=|издательство=Oxford University Press|год=2005|allpages=|ref=Birley}}
# {{h|Meckler|2001}}{{cite web
| author = Meckler, Michael.
| url = http://www.roman-emperors.org/gordo1.htm
| title = Gordian I (238 A.D.)
| work = An Online Encyclopedia of Roman Emperors
| publisher =
| date = 2001
| lang = en
| description =
| archiveurl = http://www.webcitation.org/6JdeVwvsP
| archivedate = 2013-09-15
}}

== Արտաքին հղումներ ==
* {{cite web|url=http://wildwinds.com/coins/ric/gordian_I/i.html|title=Монеты Гордиана I|lang=en|accessdate=2013-08-27}}


{{Հռոմի կայսրեր}}
{{Հռոմի կայսրեր}}

11:33, 25 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Հորդիանոս I
Հորդանոս I-ի կիսանդրի
Իշխանություն238
Ծնվել է՝159
ԾննդավայրՓռյուգիա
Մահացել է՝ապրիլի 12, 238 ինքնասպանություն
Վախճանի վայրRoman Carthage, Կարթագեն, Բյուզանդական կայսրություն
ԵրկիրՀին Հռոմ
ՆախորդՄաքսիմիանոս Թրակացի
ՏոհմՄարկոս Անտոնիոս
ռազմական գործիչ
ՀայրMaecius Marullus?
ՄայրUlpia Gordiana?
ԵրեխաներՀորդիանոս II[1] և Maecia Faustina?
Հավատքհին հռոմեական կրոն

Մարկոս Անտոնիոս Հորդիանոս Սեմպրոնիանոս Ռոմանիոս Աֆրիկացի (լատին․՝  Marcus Antonius Gordianus Sempronianus Romanus Africanus) հռոմեական պատամագրության մեջ առավել հայտնի է Հարդիանոս I անունով,- 238 թվականից հռոմեական կայսր:

Հռոմի փոքրասիական պրովինցիայի ներկայացուցիչ: Հելիոգաբալոսի կառավարման ժամանակ եղել է սուֆեկտ-կոնսուլ, 237-238 թվականներին զբաղեցնում էր Աֆրիկայի պրոկոնսուլի պաշտոնը: 238 թվականին նա դարձավ կայսերական գահի թեկնածու շնորհիվ աֆրիկյան մեծահարուստների: Հորդիանոսը ստանալով սենատի համաձայնությունը իր որդուն դարձրեց իրեն աթոռակից՝ Հորդիանոս II անվամբ: Վերջինս զոհվեց Կարթագեն Նումիդիական լեգիոնի դեմ կռվի ժամանակ, այս լեգեոն պահպանել հավատարմությունը գահընկեց կայսր Մաքսիմիանոս Թրակիացու հանդեպ: Դրանից հետո Հորդիանոս I-ը ինքնասպան եղավ:


Կենսագրությունը

Կյանքը մինչ իշխանության գալը

Շատ քիչ բան է հայտնի Հորդիանոս I-ի կյանքի մասին մինչ նրա իշխանության գալը: Ապագա կայսր Մարկոս Անտոնիոս Հորդիանոսը ծնվել է մոտավորապես 158-159 թվականերինշ: Ամենայն հավանականությամբ, նա պատկանում էր հարուստ ընտանիքի, սակայն այս մասին փաստեր չկան: Պատմիչ Ալեքսանդր Կանդուկայի, Հորդիանոսը սերում էր զինվորականների տոհմից: Նա շատ վատ հարաբերությունների մեջ է եղել սենատորների հետ, սակայն կյանքի վերջում շատ լավ հարաբերություններ է հաստատել մի քանի սենատորական ընտանիքների հետ, ինչի արդյունքում դարձավ կայսր: Երրորդ դարի հեղինակ Հերոդոսընշում է, որ Հորդիանոսը բարձրաշխարհիկ ծագում է ունեցել: Հավանաբար Հորդիանոսը եղել է Հունաստանի արևելայն շրջանի տոհմերից, որոնք երկրորդ դարում բավականին բարձր պաշտոններ են զբաղեցրել հռոմեական կայսրության մեջ:

Նոմենը և պրենոմենը վկայում է այն մասին, որ նրա նախնիները հռոմեական քաղաքացիներ էին ստացել դեռևս էպիկական շրջանից Երկրորդ տրիումֆիրատի Մարկոս Անտոնիոսի կամ նրա աղջիկներից մեկի կողմից: Հորդիանոս անունը վկայում է նրա անատոլիական ծագման մասին, հավանաբար Գալաթիայից կամ Կապադովկիայից:

Համաձայն «Օգոստոսների պատմության» նրա մայրը եղել է Ուլպիա Հորդիանոսը, իսկ հայրը Մեցիոս Մարուլը: Այդ նույն աղբյուրը նշում է, որ հայրական կողմից Հորդիանոսը ծագում է Գրակքոս եղբայրներից, իսկ մայրական կողմից ոչ ավել, ոչ պակաս Տրայանոս կայսրից: Ժամանակակից պատմաբաններ Մեցիոս Մարուլին համարում են հորինված կերպար, նրա մոր ծագումն ավելի հավանական է համարվում: Հորդիանոսի ընտանեկան պատմությունը կարելի է քննել նաև վիմագրական տեսնկյունից, այսպես նրա մայրակաան կողմի մասին վկայություն կարող ենք համարել: Ներկայիս Անկարայի մոտակայքում գտնված մի դամբարանից, որի պատին կա արձանագրություն Սեմպրոնիոս Ռոմանիա անվամբ, կայսերական արունիքի քարտուղար Սեմպարատիոս Ակվլիոսի դուստր: Ռոմանան թաղվել է իր ամուսնու վրա:

Ֆրանսիացի պատմաբան Քրիստիան Սետիպանին այն կարծիքն է արտահայտում, որ նրա ծողները ունեցել են պլեբեյական ծագում, համարելով, որ նրա հայրը պլեբեյական ծագում ունեցող պրետոր և տրիբուն Մարկոս Անտոիոսի և Տիտոս Ֆլավիոս Սեմպրոնիոս Ակվիլիոսի և Կլավդիոս Սեմպրոնիոս Ռոմանիոսի դոստրն էր: Ռոմանայի մայրը Ռոմանիոս Կլավդիան, իր հերթին Կլավդիա Տիզամենդիոսի դուստրն է, Հերոդոս Ատիկոսի քույրն է: Բասի այս սա համարվում է Անտոնիոս Պիոս կայսեր ծոռնուհին: Քրիստիան Սետիպանին կարծում է, որ նա Մարկոս Անիոս Սևերիոսի և Սիլվանիայի, Լուցիոս Պլավիտոսի, Լամիոս Սիլվանիայի և Ավրելիոս Ֆադիլայի, Անտոնիոս Պիոսի և Ֆաուստինիոս Ավագի դուստրերն էին: Սրանց ամուսնությունից ծնվեցին, ամենաքիչը երկու երեխա: Հորդիանոս II-ը և դուստրը Մեցիոս Ֆաուստինիոս, ով դարձավ կայսր Հորդիանոս III-ի մայրը Օգոստոսների պատմությունը մեզ հիշեցնում է ևս մեկ որդու Հորդիանոս I-ի մասին, բայց նրա գոյությունը չի կարելի, ինչպես հատատել, այնպես էլ բացառել:

Ապագա կայսրը ամենայն հավանականությամբ բարեկամական հարաբերություններ է ունեցել պրոկոնսուլ Անտոնիոս Հորդիանոսի հետ, ում հույն գրող Ֆիլոստրատ Ավագը նվիրել է իր սոփեսների կենսագրությունները աշխատությունը: Ֆիլոստրատը նրան համարում է Հերոդոս Ատիկոսի ժառագներից: Հորդիանոսի ծննդյան թիվը և Հերոդոս Ատիկոսի մասին վկայությունները անհնար են դարձնում վերջիններիս կապը: Սակայն հարկ է հաշվի առնել, որ Ֆիլոստրատը չի խոսում նրա կենսաբանական ծնողների մասին, այլ նա, ամենայն հավանականությամբ, սովորել է Հերոդոս Ատիկոսի մոտ, և այնուհետև ամուսնացել է վերջինիս թոռնուհու հետ:

Հորդիանոսը անցավ բազմաթիվ պաշտոնների մինչև մտավ սենատ: Նրա քաղաքական կարյերան սկսվել է բավականին ուշ, նրա երիտասարդությունը անցել է ուսում ստանալով և գրականության ուսումնասիրությամբ: Օգոստոսների պատմությունից մենք տեղեկանում ենք, որ Հորդիանոսը զբաեցրել տարբեր պաշտոններ: Հայտնի է, որ Հորդիանոսը գլխավորել է սկիֆական լեգիոնը, երբ այն տեղկայված էր Սիրիայում: 216 թվականին նա Ներքին Բրիտանիայի փոխարքան էր, 220 թվականին Ահայի պրոկոսուլ և 222 թվականից հետո Սիրիայի պրոպրետոր, եղել է կոնսուլ-սուֆեկտ, կայսր Հելիոգեբալոսի կառավարման ժամանակ: Բրիտանիայում պահպանված վիմագիր արձանագրությունները վկայում են կայսեր և Հորդիանոսի հարաբերությունների մասին: Օգոստոսների պատմության հեղինակի այն վկայությունը, որ Հորդիանոսը առաջին անգամ կոնսուլ է դարձել Կարակալայի ժամանակ, ապա Ալեքսանդր Սևերիոսի ժամանակ ֆանտազիայի ժանրից են:

Հորդիանոսը գրել է պատմություն «Անտոնիադա» վերնագրով 30 գրքերի մեջ նկարագրում Անտոնիոս Պիոսի և Մարկոս Ավրելիոսի կառավարումը: Այս փաստի մասին վկայում է նաև Ֆիլոստրատը նա իր պատմության մեջ նշում է, որ Հորդիանոսը իր ժամանակի րթված անհատներից մեկն էր, նրա հաջողություններին նպաստել են նրա փիլիսոփայության գրականության մասին ունեցած տեղեկությունները, նա շատ լավ տիրապետել հռետորաբանությանը: Բացի այս Հորդիանոսը մեծ կալվածատեր էր. «պրովինցիաներում ունեցել է այնքան հող, այդքան չի ունեցել և ոչ մի անձնավորություն»:

Կառավարումը և ինքնասպանությունը

Ալեքսանդր Սևերոս կայսեր կառավարման վերջին տարում Հորդիանոսը նշանակվել է Աֆրիկա պրովինցիայի պրոկոնսուլ, այս պաշտոին անցավ 237 թվականին 80 տարեկան հասակում: Նրա դեռ պաշտոնին չանցած կայսրը Գերմանիայում սպանվեց իր զինվորների ձեռքով և գահ բարձրացավ Մաքսիմիանոս Թրակիացին:

Մաքսիմինիանոսը հեղինակություն չի վայելել: Նրա կառավարման ժամանակ տեղի է ունեցել Դանուբյան ապստամբությունը, որի ճնշման և նվաճումների համար մեծ գումարներ են ծախսվել: Գումարներ հայթայթելու նպատակով բարձրացվեցին արիստոկրատիայի հարկերը: Պրոկրատուրայի ղեկավարները աչքի ընկնելու և կայսեր վստահությունը շահելու համար հաճախ թալանի էին ենթարկում իրենց նահանգի քաղաքացիներին: Այս հողի վրա Աֆրիկայում 238 թվականին ծայր առավ ապստամբություն: Պատճառ դարձավ Աֆրիկա պրովինցիայի նահանգապետի չափից դուրս հալածանքները: Ապստամբները հավաքելով ստրուկներից կազմված բանակ հարձակվեցին և ոչնչացրեցին նահանգապետ Տիսրեին: Բայց նրանք հետո հասկացան, որ պետք ապստամություն բարձրացնեն բոլոր պրովինցիաներում հաջողության հասնելու համար, այն է տապալել կայսերը և գտնել նոր կայսր:

Դեկուրիոն Մավրիցիոսը առաջարկեց Հորդիանոսի թեկնածությունը կայսերական գահի համար: Այդ ժամանակ ապստամբները գնացին Հորդիանոսի տուն, երբ նա հանգստանում էր նրան կայսերական զարդերով պատելով սկսեցին Օգոստոս անվանել, սկզբում նա հրաժարվեց, սակայն հետագայում համաձայնվեց և ընդունեց աֆրիկացի անվանումը, որը և ընդունեց նրա որդին: Ապստամբությունը սկսվել է ձմռան վերջում կամ գարնան սկզբում: Հաճախ ապստամբության սկիզբ են դիտարկում մարտի 19-ը:

Մի քանի օր անց Հորդիանոսը ուղևորվեց Կարթագենի մայրաքաղաք: Այդ ժամանակ հռոմեական սենատ պատվիրակություն ուղարկվեց ապագա կայսր Պուբլիոս Լուցիոս Վալերիանոսի գլխավորությամբ: 238 թվականի ապրիլի 2-ին սենատը ճանաչեց Հորդիանոսի բոլոր իրավունքները և Մարքսիմիանոսին ճանաչեցին հռոմեական ժողովրդի թշնամի: Բացի այդ սպանվեց գլխավոր պրեֆեկտ Վիտալիանոսը, որը Մաքսիմինիանոսի ընդգծված կոմնակիցն է: Այս մասին պահպանվել է հաջորդ պատմությունը: Մաքսիմինիանոսի անունով կեղծ նամակ է ուղարկվում, որը տանում է ոմն Կվեստոր: Վիտալիանոսին ներկայանալուց նա խնդրում է ստուգել կնիքը, որի ժամանակ էլ սպանում են րան: Մաքսիմիանոսին և Հռոմի պրեֆեկտ Սաբինին սպանում են: Սենատի հրամանով կազմվում 20 կոնսուլներից բաղկացած կոմիտե, որը պետք է պաշտպաներ Հռոմը Մաքսիմինիանոսի հնարավոր հարձակումից: Բացի դակիական, իսպանական և պանիական պրեֆեկտներից մնացածները հավատարմության երդում են տալիս Հորդիանոսներին:

Սակայն հոր և որդու տրիումֆը երկար չտևեց: Կապելիան Նումիդիայի կառավարիչը հավատարիմ մնալով Մաքսիմիլիանոս կայսրին ապստամբություն բարձրացրեց, նրա դեմ դուրս եկավ Հորդանոս II-ը, սակայն զոհվեց ճակատամարտում: Իմանալով այս մասին Հորդանոս I-ը ինքնասպան եղավ: Նրանց կառավարումը տևել է ընդամենը 20 կամ 22 օր: Հորդանոսի կողմն անցնելով սենատը դեմ գնաց Մաքսիմինիանոս Թրակիացուն: Հորդանոսներից հետո սենատը միանգամից երկու կայսր նշանակեց՝ Պուպիենոսին և Բալբինոսին: Սրանցից հետո կայսր է դառնում Հորդիանոս III-ը: Սենատի հրամանով երկու Հորդիանոսներն էլ աստվածացվեցին: Սրանք իրենց բնավորությամբ ընկերասեր էին: Լավագույնս տիրապետում էին գրականությանը:

Աղբյուրներ

  1. Грант, М. Римские императоры. Гордиан I. — 1998.
  2. Southern, Pat. The Roman Empire from Severus to Constantine. — London, New York: Routledge, 2001.
  3. Potter, David Stone. The Roman Empire at Bay, AD 180-395. — Routledge, 2004.
  4. Birley, Anthony. The Roman government of Britain. — Oxford University Press, 2005.
  5. Meckler, Michael. (2001). «Gordian I (238 A.D.)». An Online Encyclopedia of Roman Emperors (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին.

Արտաքին հղումներ

Կաղապար:Link FA

  1. Union List of Artist Names — 2014.