Jump to content

«Բողոքի ակցիաներ Ալժիրում (2019)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:2019 Ալժիրում ՀոթՔաթ գործիքով
 
Տող 131. Տող 131.
[[Կատեգորիա:2019 բողոքի ցույցեր]]
[[Կատեգորիա:2019 բողոքի ցույցեր]]
[[Կատեգորիա:2019 Ալժիրում]]
[[Կատեգորիա:2019 Ալժիրում]]
[[Կատեգորիա:Զանգվածային անկարգություններ]]

Ընթացիկ տարբերակը 21:02, 28 Հոկտեմբերի 2024-ի դրությամբ

Բողոքի ակցիաներ Ալժիրում (2019)
Բողոքողները Բաթնայում, փետրվարի 22, 2019 թվական
ԱմսաթիվՓետրվարի 16, 2019 թվական – շարունակվում են մարտի 10-ը ներառյալ[1][2][3][4]
ՎայրԱլժիր
Պատճառ
  • Նախագահ Բութեֆլիկայի՝ իր թեկնածությունը 5-րդ անգամ առաջադրելու դեմ բողոքի ցույցեր
Նպատակ
Հակամարտող կողմեր
Ցուցարարներ
Ղեկավարներ
  • Հայտնի չէ
Կորուստներ
Զոհեր0
Վիրավորներ183 (112-ը՝ ոստիկանության սպաներ)[5]
Ձերբակալվածներ195[5][6]

Բողոքի ակցիաներ Ալժիրում, տեղացի բնակիչների գործողությունները՝ սկսված 2019 թվականի փետրվարին, Ալժիրի տարբեր քաղաքներում, ուղղված Ալժիրի 82-ամյա նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկայի առաջադրմանը՝ Ալժիրի նախագահի պաշտոնում՝ արդեն 5-րդ անգամ։

2019 թվականի փետրվարի 10-ին Աբդել Ազիզ Բութեֆլիկան հայտարարեց, որ առաջադրում է իր թեկնածությունը՝ նախագահի պաշտոնի նոր ժամկետի համար։ Ընդ որում՝ նախագահը տառապում է մի շարք հիվանդություններով. 2013 թվականին Բութեֆլիկան ինսուլտ է տարել, և մինչ օրս նա տեղաշարժվում է միայն հաշմանդամության անվասայլակով ու հազվադեպ է հայտնվում հանրության առջև։

Մոհամադիայում իրականացվող բողոքի ակցիա

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ակցիաների սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 16-ին հարյուրավոր մարդիկ դուրս եկան Հերրաթ քաղաքի փողոցներ և բողոքում էին Ալժիրի նախագահի՝ իր թեկնածությունը հինգերորդ անգամ առաջադրելու դեմ[7]։

Փետրվարի 18-ին երկրի հյուսիսում գտնվող մի քանի պրովինցիաներում տեղի ունեցան Բութեֆլիկայի՝ առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու դեմ ուղղված բողոքի ակցիաներ։ Բողոքի ակցիաների անցկացման վայրեր հասած ոստիկանները դրանց կանխարգելման ուղղված ոչ մի քայլ չձեռնարկեցին[8]։

Փետրվարի 21-ին 6 արհեստակցական միություններ միավորվեցին և կոչ արեցին փետրվարի 27-ից գործադուլ սկսելու։ Արհեստակցական միությոևւնների ներկայացուցիչները փողոց են դուրս գալու, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն՝ աշխատողների կրթությանը ներկայացվող պահանջների դեմ[9]։

Փետրվարի 22-ին ողջ երկրի տարածքում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր, որոնք ուղղված էին նախագահ Բութեֆլիկայի կառավարմանը[10]։

Փետրվարի 22-ին մայրաքաղաքում և մի քանի պրովինցիաներում վերսկսվեցին բողոքի ցույցերը, որոնք ուղղված էին Բութեֆլիկայի՝ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում հինգերորդ անգամ առաջադրելուն[11]։

Բողոքի ակցիաների մասնակից ուսանող՝ Ալժիրի դրոշն ուսերին գցած:

Փետրվարի 25-ին ոստիկանությունը մայրքաղաքում բողոքի ակցիաներ իրականացնող ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառեց[12]։

Փետրվարի 28-ին Ալժիրի համալսարանի ուսանողները դուրս եկան ցույցի, որն ուղղված էր գործող նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկայի դեմ։ Բողոքի ակցիաները բռնկվեցին համալսարանի գլխավոր մասնաշենքում, սակայն անվտանգության աշխատակիցները փակեցին շենքի բոլոր հնարավոր ելքերը՝ այդպիսով կանխելով ուսանողների միացումը փողոցի ցուցարարներին։ Իրենց հերթին ուսանողներին պահեց նաև ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմը[13]։

Բախումներ մայրաքաղաքում և Աբդել Ազիզ Բութեֆլիկայի հոսպիտալացումը Շվեյցարիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 1-ին Ալժիրի տարբեր քաղաքներից շուրջ 800 հազար ցուցարարներ դուրս եկան փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով արդեն 20 տարի նախագահի պաշտոնն զբաղեցնող Բութեֆլիկայի՝ իր թեկնածությունը ևս մեկ անգամ առաջադրելու դեմ։ Ոստիկանության հետ բախումները տեղի ունեցան կառավարության շենքի և նախագահի պաշտոնական նստավայրի մոտ, որտեղ կարգ ու կանոնը պահպանելու նպատակով ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառեց։ Արդյունքում տուժեց 10 ցուցարար[14]։ Ավելի քան 40 լրագրողներ, ովքեր հանդես էին գալիս երկրում տիրող գրաքննության դեմ, ձերբակալվեցին ոստիկանության կողմից[15].

Մարտի 2-ին Al Mayadin և Youm7 հրատարակությունները, հղում կատարելով բժշկության ոլորտում իրենց մոտ կանգնած աղբյուրներին, հայտարարեցին, որ նախագահին նորից հոսպիտալացրել են, բայց այս անգամ Ժնևի համալսարանական հիվանդանոցում, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները չեն կարող նրան տրամադրել տեղեկանք այն մասին, որ ինքն ունակ է կատարելու երկրի ղեկավարի պարտականությունները։ Սրա հետ կապված, ինչպես հայտնում է Gulf Online հրատարակությունը՝ հղում կատարելով «վերևներում» գտնվող աղբյուրիներին, Բութեֆլիկան որոշել է մոտ ժամանակներս հայտնել հերթական նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին[16]։

Մարտի 3-ին Սահմանադրական խորհրդին հանձնվեցին Բութեֆլիկայի փաստաթղթերը՝ նրան որպես նախագահի թեկնածու գրանցելու համար։ Սակայն հայտնի չէ, թե կոնկրետ ով է դա արել նրա փոխարեն։ Փաստաթղթերը պետք է բերի ինքը՝ թեկնածուն, իսկ գործող նախագահը Շվեյցարիա է տեղափոխվել և գտնվում է դեղորայքային կոմայի մեջ։ Այդ դեպքի համար Աբդելգանի Զաալանեն հաշվի է առել նախագահի գրությունը, որում հաղորդվում է, որ վերընտրվելու դեպքում ինքը մեկ տարվա ընթացքում կնշանակի արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց այլչս չի մասնակցի։ Նոր ընտրությունների ամսաթիվը կսահմանի Ազգային անկախ հանձնաժողովը, որը նաև պետք է «մշակի և ընդունի քաղաքական, համակարգային, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ՝ ազգային ալժիրյան պետության կառավարման նոր համակարգի ևավորման համար»։ Նախագահը խոստացավ անցկացնել հանրաքվե՝ ըստ նոր Սահմանադրության, որը «կամրապնդի նոր հանրապետության և նոր ալժիրյան համակարգի ծնունդը»[17][18]։

Այդ նույն օրը երկրում վերսկսվեցին զանգվածային բողոքի ակցիաները[19]։ Ոստիկանությունն արգելափակեց մի շարք փողոցներ, ինչպես նաև ջրցաններ կիրառեց ցուցարարների դեմ։ Բողոքի ակցիաների պատճառով մայրաքաղաքում դադարեցվել է մետրոյի աշխատանքը, փակվել են հիմնական փողոցներն ու քաղաքի մուտքերը, փակված են Ալժիրի համալսարանի ելքերը[20][21]։

Բացի մայրաքաղաքից, հազարավոր ցուցարարներ հավաքվեցին Կոնստանտինա, Օրան, Աննաբա, Մոստագանեմ, Սկիկդա և բազմաթիվ այլ քաղաքներում[22]։

Մարտի 4-ին Ալժիրի ուսանողները դասադուլ հայտարարեցին՝ հայտնելով, որ չեն պատրաստվում դասերն սկսել այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը հրաժարական չի տվել[23]։

Մարտի 5-ին ցուցարարները փորձեցին մուտք գործել մայրաքաղաքում գտնվող կառավարության շենք, սակայն ոստիկանությունը կասեցրեց բոլոր մոտեցումները և ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառեց։ Այս ամենի արդյունքում տասնյակավոր մարդիկ տուժեցին[24]։ Ուսանողական ցույցերն անցկացվեցին Կոնստանտինայում, Աննաբայում և Բլիդայում[25]։

Մարտի 7-ին նախագահի երկրորդ հայտարարությունը հարապարակվեց Ալժիրի Փոստի, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Հուդա Իման ֆերաունի կողմից, ինչը տեղի ունեցավ բողոքի ակցիաների ելույթների ընթացքում։ Նախագահը ողջունում էր «ժողովրդական գործողությունների խաղաղ բնույթը, ինչը վկայում է քաղաքացիների հասունության մասին» և նախազգուշացնում էր «քաոս և խռովություն դավադրելու» փորձերի մասին։ Իր հերթին, պաշտպանության նախարարի տեղակալ, Ազգային ժողովրդական բանակի շտաբի պետ Ահմեդ Գաիդ Սալեհը հայտարարեց, որ երկրի բանակը կպաշտպանի երկրի շահերը և թույլ չի տա, որ պետությունը վերադառնա արյունահեղության տարիներին[26]։

«Սոցիալիստական ուժերի ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը հետ կանչեց իր պատգամավորներին երկրի խորհրդարանի երկու պալատներից՝ ի նշան ցուցարարներին սատարելու։ Կուսակցությունը նաև հանդես եկավ կոչով՝ շարունակելու խաղաղ հանրահավաքները՝ մինչ նպատակին հասնելը, որը կապված է Ալժիրի իշխանության փոփոխության հետ[27]։

Բողոքի ցույցերը շարունակվում են նաև այսօր։ Ալժիրի Իրավաբանների ազգային ասոցիցիան միացավ բազմահազարանոց ցույցերին՝ վանկարկելով. «Հանրապետությու՛ն, ո՛չ թե թագավորություն»[28]։

Միլիոնանոց բողոքի ցույցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 8-ին ավելի քան 1 միլիոն մարդ դուրս եկավ Ալժիրի մայրաքաղաքի փողոցներ՝ բողոքելով «Ազգային ազատագրման ճակատ» կուսակցության, կառավարության և նախագահ Բութեֆլիկայի դեմ։ Քաղաքի մետրոյի և էլեկտրական գնացքների աշխատանքները դադարեցվեցին, իսկ պետական հաստատությունների և օտարերկրյա պետությունների հյուպատոսությունների շենքերը վերցվեցին խիստ հսկողության ներքո։ Ամբողջովին ալժիրցիներով լցվեցին Մորիս Օդենի, Մայիսի 1-ի և Գլխավոր փոստատան հրապարակը, Վիկտոր Հյուգոյի, Ամիրուշի և Մուհամմեդ V-ի ճեմուղիները, Դիդուշ Մուրադի և Բեն Մեհդի փողոցները, շենքերի պատշգամբներն ու տանիքները[29]։ Զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 195 մարդ[30], 112 ոստիկան վիրավոր է[31]։

Իշխող «Ազգային ազատագրական ճակատ» կուսակցության մի քանի պատգամավորներ այդ օրը հրաժարական տվեցին և միացան ցուցարարներին[32]։

Մարտի 9-ին Ալժիրի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունը հայտարարեց ուսանողների համար նախատեսված վաղաժամկետ արձակուրդների մասին, որոնք նախատեսվում էին մարտի 10-ից ապրիլի 4-ը ներառյալ, ինչպես նաև հրահանգ տրվեց՝ ազատ արձակելու ուսանողական բոլոր թաղամասերն ու կառույցները, ինչը հնարավորություն կընձեռեր երիտասարդությանը՝ ակտիվորեն մասնակցելու երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաներին[33]։

Նախագահ Բութեֆլիկայի վերադարձը Ալժիր և նրա «ճանապարհային քարտեզը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 10-ին ցուցարարները օգտվել են երկրով մեկ տարածված բողոքի հզոր ալիքից և ներխուժել են Անտիկվար իրերի և իսլամական արվեստի ազգային թանգարան, որը հիմնադրվել է 1897 թվականին։ Անհայտ անձինք կրակի են տվել Ալժիրի հնէաբանության ու իսլամական արվեստի թանգարանը, առևանգել այնտեղից հազվագյուտ նմուշներ։ Հրդեհը հաջողվել է մարել կարճ ժամանակ անց[34]։ Թանգարան է ժամանել նաև Ալժիրի մշակույթի նախարարը։

Ինչպես նշել են աշխատակիցները՝ չարագործները փորփրել են ամբողջ թանգարանը, գողացել ցուցանմուշներ և հրդեհել շենքի վարչական մասը, որտեղ եղել են փաստաթղթերն ու գրառումները։ Իսկ ոստիկանությունը որոնում է 19-րդ դարի ֆրանսիական ասպատակության ժամանակների սրերը։ Ոստիկանությունը հանցագործների նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Բացի թանգարանից, հարձակումից տուժել է նաև թանգարանի հարևանությամբ տեղակայված դպրոցը[4]։

Մարտի 10-ին՝ Շվեյցարիայում բուժվելուց հետո, Ալժիրի նախագահը վերադարձավ Ալժիր[35]։

Պաշտպանության նախարարի տեղակալ, Ազգային ժողովրդական բանակի շտաբի պետ Ահմեդ Գաիդ Սալեհը, ելույթ ունենալով Ռուիբում, հայտարարեց, որ սատարում են ցուցարարներին։ Նրա խոսքերով՝ երկրի ժողովուրդը և բանակը կիսում են այն ընդհանուր տեսունակությունը, որը կապված է հանրապետության ապագայի հետ[36]։

Մարտի 11-ին Բութեֆլիկան հայտարարեց, որ չի առաջադրվի ընտրություններում, իսկ ընտրությունները տեղի կունենան Ալժիրի նոր Սահմանադրության նախագծի մշակումից հետո[37]։

Ընտրությունների ամսաթիվը կորոշվի Ալժիրի Համազգային կոնֆերանսի ընթացքում, որը, ըստ TSA հրատարակության, կգլխավորի արտաքին գործերի նախկին նախարար 85-ամյա Լահդար Բրահիմին։ Ինչպես նաև հրաժարական տվեց Ալժիրի կառավարությունը, որն այժմ գլխավորում է ներքին գործերի էքս-նախարար Նուրեդդին Բեդուին։ Նոր փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար է նշանակվել Ռամթան Լամամրան, ով նախկինում այս կառույցը ղեկավարել է 2013-2017 թվականներին։ Հրաժարական տվեց նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի ղեկավարը ևս հրաժարական ներկայացրեց[38]։

Հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ, որպեսզի տոնեն գործող նախագահ Բութեֆլիկայի որոշումը՝ հրաժարվելու նախագահական աթոռի համար պայքարից[39][40]։

Բողոքի ցույցերի մասնակիցների գործողությունների շարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 12-ին տասը հազարավոր ցուցարարներ դուրս եկան մայրաքաղաքի և երկրի հյուսիսում գտնվող Բեջայի փողոցներ՝ հանդես գալով նախագահի առաջարկների դեմ։ Բողոքի ակցիաների մասնակիցները դժգոհ են անցումային ժամանակահատվածի և ընտրությունների օրվա համար չնշվող շրջանակներից։ Բացի այդ, ցուցարաները տարատեսակ լոզունգներ էին վանկարկում՝ ուղղված երկրի նորանշանակ վարչապետ Նուրեդին Բեդուի դեմ[41]։

Մարտի 13-ին Ալժիրի փոխվարչապետ Ռամթան Լալմարան հաստատեց նախագահական ընտրությունների տեղափոխումն ավելի ուշ ժամկետ, ինչը կապված էր «ժողովրդի համառ պահանջի հետ», և կոչ արեց ընդդիմությանը՝ մասնակցություն ունենալու նոր կառավարության աշխատանքին[42]։ Ընդդիմադիր ուժերը հրաժարվեցին մասնակցել երկխոսությանը և համազգային կոնֆերանսին, որը հրավիրվել էր 82-ամյա նախագահ Բութեֆլիկայի կողմից։ Իշխանության հակառակորդները մշակում են «ճանապարհային քարտեզ», որը կոչված է միավորելու քաղաքական ուժերը և անցումային ժամանակահատվածում ձևավորելու ղեկավարություն, ինչպես նաև կոչ էին անում շարունակելու բողոքի ակցիաները, որոնք ուղղված էին նախագահ Բութեֆլիկայի կառավարման 4-րդ ժամկետի երկարաձգմանը[43]։

Մայրաքաղաքում՝ Մորիս Օդենի հրապարակում, տեղի ունեցավ ուսանողների և դասախոսների բազմահազարանոց ցույց։ Ցույցի մասնակիցները Բութեֆլիկայից պահանջում էին անհապաղ հրաժարական ներկայացնել։ Երիտասարդներին և նրանց դասավանդող անձնակազմին միացան ակտիվիստներ, արհմիութենական գործիչներ, փաստաբաններ և դատավորներ։ Նույնօրինակ բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև Բեջայում, Բորջ բու Արերիջում, Բուիրում, Տիզի-Ուզուում[44]։

Միլիոնանոց երկրորդ բողոքի ակցիան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բութեֆլիկայի դեմ անցկացվող բողոքի ակցիաներ Փարիզում

Մարտի 15-ին միլիոնավոր մարդիկ դուրս եկան մայրաքաղաքի փողոցներ, որպեսզի մասնակցություն ունենան բողոքի ակցիաներին։ Բողոքի ակցիաների կազմակերպիչներն ու մասնակիցները հանդես էին գալիս նախագահական ընտրություններն ավելի ուշ ժամկետ տեղափոխելու դեմ։ ոստիկանությունը մի քանի անգամ ջրցաններ կիրառեց բողոքի ակցիաների մասնակիցների դեմ[45]։

Ալժիրի Մոջահեդների ազգային կազմակերպությունը սատարում է ցուցարարներին[46]։

Միջազգային արձագանքը բավականաչափ զգուշավոր է, և օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները մինչև մարտի 5-ը ներառյալ լռություն են պահպանում։ Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում չմոռանալ իրավունքի գերակայության, իրավական պետություն լինելու, խոսքի ազատության և խաղաղ հավաքներ կազմակերպելու ազատության մասին[47][48]։ ԱՄՆ Պետական դեպարտամենտը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում էր, որ «ԱՄՆ-ն սատարում է ալժիրցի քաղաքացիներին, որոնք իրավունք ունեն մասնակցելու բողոքի խաղաղ ցույցերին»[47][49]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ալժիրում վերսկսվել են բողոքի ցույցերը երկրի նախագահի՝ իր թեկնածությունը 5-րդ անգամ առաջադրելու դեմ
  2. Բողոքի ակցիաներ Ալժիրում. 100-ից ավելի ոստիկաններ վիրավոր են, 200 ցուցարար՝ ձերբակալված
  3. Ալժիրում նոր թափ են առել հականախագահական բողոքի ակցիաները
  4. 4,0 4,1 Ալժիրի 82-ամյա նախագահի դեմ ընթացող բողոքի ակցիաների արդյունքում թալանվել է երկրի հնագույն թանգարանը
  5. 5,0 5,1 ZDF. 2019 թ․ մարտի 9 https://www.zdf.de/nachrichten/heute/proteste-gegen-bouteflika-festnahmen-bei-demos-in-algerien-100.html. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. «Hunderte Festnahmen in Algerien». n-tv. 2019 թ․ մարտի 8. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  7. Imposante manifestation contre le cinquième mandat à Kherrata
  8. Ալժիրում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնք ուղղված են նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկայի առաջադրմանը
  9. Ալժիրի արհեստակցական միությունները հայտարարել են զանգվածային գործադուլներ սկսելու մասին
  10. Ալժիրում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղղված են 82-ամյա նախագահ Բութեֆլիկայի կառավարմանը և իր թեկնածությունը 5-րդ անգամ առաջադրելուն
  11. Ալժիրում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղղված են գործող նախագահի վերաառաջադրմանը՝ առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում
  12. Ալժիրի իշխանությունները ցուցարարներին ցրեցին՝ արցունքաբեր գազ կիրառելով
  13. Ալժիրի ուսանողները մասնակցություն են ունեցել նախագահի դեմ ուղղված բողոքի ակցիաներին
  14. Ալժիրում սկսվել են երկրի 82-ամյա նախագահ Բութեֆլիկայի՝ նոր պաշտոնավարման ժամկետի դեմ ուղղված բողոքի ակցիաներ
  15. Ալժիրում ձերբակալել են 40-ից ավելի լրագրողների
  16. Զանգվածայաին լրատվության միջոցները հայտնեցին Ալժիրի նախագահի ծայրահեղ վիճակի մասին
  17. Ալժիրի նախագահը խոստացել է անցկացնել նոր ընտրություններ՝ առաջիկայում կայանալիք ընտրություններում իր հաղթանակի դեպքում
  18. Ալժիրի նախագահը խոստանում է հրաժարական տալ՝ առաջիկայում կայանալիք ընտրություններում հաղթելուց հետո
  19. Ալժիրի նախագահի պաշտոնում առաջադրվել ցանկացող բոլոր թեկնածուներն անձամբ պետք է իրենց փաստաթղթերը հանձնեն գրանցման
  20. Նախօրեին Ալժիրի փողոցներում տեղի ունեցած բողոքի ակցիաները հանգեցրել են մետրոյի աշխատանքի դադարեցմանը և փողոցների փակմանը
  21. ԶԼՄ-ներ. Ալժիրի մայրաքաղաքում բաղաքի ակցիաների պատճառով փակել են մետրոն
  22. Ալժիրում շարունակվում են նախագահի դեմ ուղղված բողոքի ակցիաները
  23. «Մենք չենք պատրաստվում սովորել», - Ալժիրի ուսանողները դասադուլ են հայտարարել
  24. Ալժիրում ցույցերը չեն հանդարտվում, բանակը հանդես է եկել նախազգուշացմամբ
  25. Ալժիրում շարունակվում են նախագահի պաշտոնավարման 5-րդ ժամկետի դեմ ձեռնարկված բողոքի ակցիաները
  26. Ալժիրի նախագահը կոչով է դիմել Շվեյցարիայի ժողովրդին
  27. Ալժիրի ընդդիմադիր կուսակցությունը, ի նշան ցուցարարների պաշտպանության, իր պատգամավորներին հետ է կանչել խորհրդարանից
  28. Բողոքի ակցիաներին միացել են նաև Ալժիրի իրավաբանները
  29. ԶԼՄ. Ալժիրի մայրաքաղաքում իրականացվող հակակառավարական բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ
  30. Զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 195 մարդ
  31. Ալժիրում տեղի ունեցող բողոքի ակցիաների արդյունքում հարյուրից ավելի ուժային է տուժել
  32. Իշխող կուսակցությունից մի քանի խորհրդարանական հրաժարական է տվել՝ ցանկություն հայտնելով միանալ ցուցարարներին
  33. Ալժիրի իշխանությունները հրահանգել են ազատ արձակել ուսանողական թաղամասերը և հայտարարել են վաղաժամկետ արձակուրդների մասին
  34. «Ալժիրում տեղի ունեցող բողոքի ակցիաների արդյունքում վնասվել է Ալժիրի հնէաբանության ու իսլամական արվեստի թանգարանը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  35. Ալժիրի նախագահը Շվեյցարիայից վերադարձել է հայրենիք
  36. Ալժիրի բանակում հայտարարել են, որ բանակաը կիսում է ժողովրդի միտումը և ցանկությունը՝ երկրի ապագայի հետ կապված
  37. «Ալժիրի նախագահը հրաժարվել է պաշտոնավարման 5-րդ շրջանի մտքից. նա Ալժիրի ղեկավարն է 1999 թվականից առ այսօր». Meduza. 2019 թ․ մարտի 11. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  38. ԶԼՄ-ներ. Ալժիրի համազգային կոնֆերանսը հավանաբար կղեկավարի արտաքին գործերի էքս-նախարարը
  39. Ալժիրի բնակիչները երկուշաբթի օրը երեկոյից սկսել են տոնել նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկայի որոշումը՝ ընտրություններին չառաջադրվելու հետ կապված
  40. Հարյուր հազարավոր ալժիրցիներ տոնում են նախագահի որոշումը՝ 5-րդ անգամ չառաջադրվելու՝ Ալժիրի նախագահի պաշտոնում
  41. Ալժիրցիները դուրս են եկել փողոցներ՝ նախագահի՝ ընտրությունների մասին հայտարարությունից հետո
  42. Ժողովրդի պահանջին ի պատասխան՝ նախագահական ընտրությունների ժամկետը տեղափոխվել է ավելիւ ուշ ժամկետ
  43. Ալժիրի ընդդիմությունը հրաժարվել է իշխանության հետ երկխոսությունից
  44. ԶԼՄ-ներ. Ալժիրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են ուսանողներն ու դասախոսները՝ պահանջելով գործող նախագահ Բութեֆլիկայի հրաժարականը
  45. Не менее 75 демонстрантов задержаны в результате протестов в Алжире
  46. «Algérie: le camp Bouteflika perd certains de ses soutiens - RFI». RFI Afrique (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  47. 47,0 47,1 «Washington & EU Support Algerian People's Right to Protest». The North Africa Post. 2019 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  48. «Algérie: l'UE appelle au respect de la liberté d'expression» [Algeria: EU calls for respect for freedom of expression]. Le Figaro (ֆրանսերեն). 2019 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  49. «Les Etats-Unis "soutiennent le peuple algérien et son droit à manifester pacifiquement"» [The United States "supports the Algerian people and their right to demonstrate peacefully"]. HuffPost (ֆրանսերեն). 2019 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]