Jump to content

«Սապալա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Առողջապահություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 63. Տող 63.
'''Սապալա''' ({{lang-es|Zapala}}, արտասանվում է {{IPA|/θаˈраlа/}}), քաղաք [[Արգենտինա]]յի [[Պատագոնիա]]յի հյուսիսում՝ [[Նեուկեն (պրովինցիա)|Նեուկեն]] գավառի աշխարհագրական կենտրոնում։ Գտնվում է գավառի մայրաքաղաք [[Նեուկեն]]ից 182 կմ դեպի արևմուտք՝ արգենտինա-չիլիական սահմանից 115 կմ հեռավորության վրա։ Համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 1012 մետր բարձության վրա<ref name="Caracterizacion">[http://www.zapalanoticias.com/files/caracterizacion.mht Zapala. Caracterizacion de la localidad]</ref>։

Բնակավայրի հիմանդրման ամսաթիվ է համարվում 1913 թվականի հուլիսի 12-ը՝ Սապալայում ''Ferrocarril General Roca'' (ներկայում՝ ''Ferrosur Roca'') երկաթուղագծի կայարանի բացման օրը։ Քաղաքի (մունիցիպալ շրջան՝ ''municipio'') կարգավիճակ ստացել է 1948 թվականին։ Մեր օրերում Սապալան տնտեսական, տրանսպորտային ու մշակութային կենտրոն է։ Հենց այդտեղից են սկիզբ առնում Պատագոնիայի զբոսաշրջային բազմաթիվ ուղիներ։ Քաղաքի միջով են անցնում №22 և №40 ազգային ավտոմայրուղիները, այստեղ են հատվում գավառային նշանակություն ունեցող № 13, 14, 16 և 46 ճանապարհները։

Արդյունաբերական հիմնական ուղղություններն են հանքարդյունաբերությունը, ցեմենտի արդյունաբերությունը և չհանգած կրի արդյունաբերությունը։
Արդյունաբերական հիմնական ուղղություններն են հանքարդյունաբերությունը, ցեմենտի արդյունաբերությունը և չհանգած կրի արդյունաբերությունը։
Տող 77. Տող 77.
{| width="60%" border="0"
{| width="60%" border="0"
|- align="center"
|- align="center"
| width ="10 %" |
| width ="10 %" |
| width ="10 %" | [[Չոս-Մալալ]] (196 կմ)
| width ="10 %" | [[Չոս-Մալալ]] (196 կմ)
| width ="10 %" |
| width ="10 %" |
|- align="center"
|- align="center"
| width ="10 %" | [[Լոնկոպուե]] (120 կմ)
| width ="10 %" | [[Լոնկոպուե]] (120 կմ)
| width ="10 %" | Մարիանո-Մարենո (20 կմ)
| width ="10 %" | Մարիանո-Մարենո (20 կմ)
| width ="10 %" | [[Բուտա-Ռանկիլ]] (279 կմ)
| width ="10 %" | [[Բուտա-Ռանկիլ]] (279 կմ)
|- align="center"
|- align="center"
| width ="33 %" | [[Լաս-Լախաս]] (50 կմ)
| width ="33 %" | [[Լաս-Լախաս]] (50 կմ)
| width ="33 %" |
| width ="33 %" |
| width ="33 %" | [[Անելո]] (151 կմ)
| width ="33 %" | [[Անելո]] (151 կմ)
|- align="center"
|- align="center"
| width ="33 %" | [[Վիլյա-Պեուենյա]] (140 կմ)
| width ="33 %" | [[Վիլյա-Պեուենյա]] (140 կմ)
| width ="33 %" | [[Պատկեր:Compass card (de).svg|100px]]
| width ="33 %" | [[Պատկեր:Compass card (de).svg|100px]]
| width ="33 %" | [[Կուտռալ-Կո]] (58 կմ)
| width ="33 %" | [[Կուտռալ-Կո]] (58 կմ)
| width ="33 %" | [[Նեուկեն]] (182 կմ)
| width ="33 %" | [[Նեուկեն]] (182 կմ)
|- align="center"
|- align="center"
| width ="33 %" | [[Ալումինե]] (90 կմ)
| width ="33 %" | [[Ալումինե]] (90 կմ)
| width ="33 %" | [[Պեդրա-դել-Ագիլա]] (205 կմ)
| width ="33 %" | [[Պեդրա-դել-Ագիլա]] (205 կմ)
| width ="33 %" | [[Պիկուն-Լեուֆու]] (150 կմ)
| width ="33 %" | [[Պիկուն-Լեուֆու]] (150 կմ)
|- align="center"
|- align="center"
| width ="33 %" |[[Խունին դե լոս Անդես]] (205 կմ)
| width ="33 %" |[[Խունին դե լոս Անդես]] (205 կմ)
| width ="33 %" |
| width ="33 %" |
| width ="33 %" |
| width ="33 %" |
|}
|}

Տող 110. Տող 110.

== Պատմություն ==
== Պատմություն ==
Արգենտինական Պատագոնիայի տեղաբնիկները հնդկացիական պուելչե և տեուելչե ցեղի ներկայացուցիչներն են։ XVI—XIX դարերում նրանք մեծ մասամբ ձուլվել են Չիլիի խաղաղօվկիանոսյան ափերից այստեղ գաղթած մապուչե հնդկացիներին։ XIX դարում՝ 1816 թվականին Արգենտինայի անկախ պետության հռչակումից հետո, Արգենտինայի կառավարությունը ձեռնամուխ եղավ հարավային տարածքների միավորմանը. այդ ժամանակ կարիք էր զգացվում նոր տարածքների գյուղատնտեսության զարգացման և ներգաղթյալներին տեղավորելու համար, իսկ մյուս կողմից հիմքեր կային զգուշանալու [[Չիլի]]ի կողմից պատագոնիայի հողերը գրավելուց։

1871 թվականին Արգենտինայի կառավարությունը կազմակերպեց ռազմական գործողություններ հնդկացիական ցեղերի դեմ, ինչը շարունակվեց մինչև 1880-ական թվականների կեսերը և պատմության մեջ մտավ «անապատի նվաճումը» անվամբ։ Այս գործողությունների ընթացքում՝ 1879 թվականի ապրիլին, արգենտինական բանակը Խուլիո Արխենտինո Ռոկայի գլխավորությամբ վերահսկողություն սահմանեց Ռիո Նեգրո գետից և նրա վտակ Նեուկենից հյուսիս ընկած տարածքներում։

Տող 122. Տող 122.
XX դարի սկզբին մեծ թվով մարդիկ ներգաղթեցին Չիլիից, Իտալիայից, Սիրիայից, Լիբանանից, ինչպես նաև Արգենտինայի այլ գավառներից։ 1914 թվականին բացվեցին փոստը և հեռագրակայանը։ Մունիցիպալ առաջին խորհուրդը կազմավորվեց 1920 թվականի փետրվարի 20-ին։

1935—1945 թվականներին Սապալայում կառուցվեցին ''Covunco Centro'' զորանոցները, որտեղ տեղավորվեց տասներրորդ լեռնա-հետևակային գունդը (''R.I.M 10''), ինչպես նաև բանակային կայազորը (''la Guarnición Ejército Zapala''), որտեղ տեղավորվեց չորրորդ հեծյալ գունդը (''Reg. 4 de Caballeria'')։ Այդ երկու զորամասերի կառուցումը նպաստեց քաղաքում առևտրի, կրթության, առողջապահության և բանկային ոլորտի զարգացմանը։ 1948 թվականին Սապալան ստացավ քաղաքի կարգավիճակ<ref name="zapinf" />։

Քաղաքի սոցիալական ենթակառուցվածքի և տնտեսության զարգացման մեջ մեծ նշանակություն ունեցավ դոն Ամադո Սապագի գործունեությունը, ով կառավարում էր քաղաքը 1953-1987 թվականներին։
Քաղաքի սոցիալական ենթակառուցվածքի և տնտեսության զարգացման մեջ մեծ նշանակություն ունեցավ դոն Ամադո Սապագի գործունեությունը, ով կառավարում էր քաղաքը 1953-1987 թվականներին։

Սապալայի՝ որպես տարածքային տրանսպորտային հանգույցի նշանակությունը թուլացավ 1970-ական թվականներին, երբ կառուցվեց № 237 (''[[:es:Ruta Nacional 237 (Argentina)|Ruta Nacional N° 237]]'') դաշնային ավտոճանապարհը, որի կառուցումը կապված էր Էլ-Չոկոն հէկի կառուցման հետ։ 1980-ական թվականներին դադարեցվեց երկաթուղով մարդկանց տեղափոխումը։ Տեղական կառավարությունը փորձ արեց աշխուժացնել քաղաքի տնտեսությունը, օրինակ՝ կառուցեց նոր երկաթգիծ, սակայն մինչ օրս հաջող են եղել միայն այն նախագծերը, որոնք կապված են հանքարդյունաբերության և փայտամշակման, ինչպես նաև դրանց պահանջները բավարարող ոլորտների հետ (հեռահաղորդակցում, լոգիստիկա, տրանսպորտ)<ref>{{cite news|url=http://www.zapalanoticias.com/files/descripcion.htm|title=La evolución de la ciudad de Zapala|work=Zapala Noticias|accessdate=2012-03-26}}</ref>։

== Բնակչություն ==
== Բնակչություն ==
Տող 135. Տող 135.

=== Ավտոմոբիլային ===
=== Ավտոմոբիլային ===
Սապալայի միջով են անցնում 2 պետական մայրուղիներ՝ № 22 [[:es:Ruta Nacional 22 ]], որն ձգվում է Արգենտինայի արևելքից մինչև արևմուտք՝ հասնելով Չիլի ''Paso de Pino Hachado'' լեռնային անցակետով, և № 40, որը Բոլիվիայի հետ սահմանից ձգվում էր դեպի հյուսիս՝ հասնելով միչև Հարավային Ամերիկայի ծայրը։ Քաղաքում են սկիզբ առնում № 13, № 14, № 16 и № 46 գավառային ավտոմայրուղիները։

[[Պատկեր:Zapala 013.JPG|thumb|Քաղաքի արևելյան մուտք|upright]]
[[Պատկեր:Zapala 013.JPG|thumb|Քաղաքի արևելյան մուտք|upright]]
Տող 166. Տող 166.

[[Պատկեր:Estación de Zapala.jpg|thumb|right|upright|Սապալայի երկաթուղային կայարանը]]
[[Պատկեր:Estación de Zapala.jpg|thumb|right|upright|Սապալայի երկաթուղային կայարանը]]
«''Տրաբում-Ռուկա''» գյուղատնտեսական-արհեստագործական տոնավաճառը գործում է «''Տրաբում-Ռուկա''» վայրում՝ № 22 ավտոմայրուղու և Նուևե դե Խուլիո փողոցի հատման տեղում։ Տոնավաճառում վաճառվում են տեղի արհեստավորների ստեղծած իրերը, որոնց շարքում են փայտե ու քարե առարկաներ, տեղական խոհանոցի ավանդական կերակուրներ, շոկոլադ և խմիչք։ Ամռանն անցկացվում են երաժշտական ներկայացումներ։

Տրաննակ ընտանիքի տան ճակատամասը, երկաթուղային կայարանը տամական շինություններ են, որոնք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ճարտարապետական ոճի նմուշներ են։
Տրաննակ ընտանիքի տան ճակատամասը, երկաթուղային կայարանը տամական շինություններ են, որոնք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ճարտարապետական ոճի նմուշներ են։
Տող 192. Տող 192.

== Հայտնի անձինք ==
== Հայտնի անձինք ==
* [[Արտուրո Տրաննակ]] — քաղաքի հիմնադիրը
* [[Արտուրո Տրաննակ]] — քաղաքի հիմնադիրը
* [[Ֆիլիպ Սապահ]], [[Աուգուստո Սապահ Խորխե]] — Նեուկենի նահանգապետեր
* [[Ֆիլիպ Սապահ]], [[Աուգուստո Սապահ Խորխե]] — Նեուկենի նահանգապետեր
* [[Կարլոս Սապահ]] — գործարար
* [[Կարլոս Սապահ]] — գործարար
* [[Ռաուլ Դի Բլասիո]] — երաժիշտ
* [[Ռաուլ Դի Բլասիո]] — երաժիշտ

== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==

01:40, 23 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Քաղաք
Սապալա
Zapala
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՆահանգՆեուկեն
ԴեպարտամենտՍապալա
ՀամայնքZapala Department?
ՔաղաքապետՄարիա Սոլեդադ Մարտինես
Հիմնադրված է1913 թ.
Տվյալ կարգավիճակում1948 թվականից
Մակերես452,47 կմ²
ԲԾՄ1012 մ
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն32 355 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ02942[1]
Փոստային ինդեքսQ8340
Փոստային դասիչQ8340
Պաշտոնական կայքzapala.com.ar
Սապալա (Արգենտինա)##
Սապալա (Արգենտինա)

Սապալա (իսպ.՝ Zapala, արտասանվում է /θаˈраlа/), քաղաք Արգենտինայի Պատագոնիայի հյուսիսում՝ Նեուկեն գավառի աշխարհագրական կենտրոնում։ Գտնվում է գավառի մայրաքաղաք Նեուկենից 182 կմ դեպի արևմուտք՝ արգենտինա-չիլիական սահմանից 115 կմ հեռավորության վրա։ Համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 1012 մետր բարձության վրա[2]։

Բնակավայրի հիմանդրման ամսաթիվ է համարվում 1913 թվականի հուլիսի 12-ը՝ Սապալայում Ferrocarril General Roca (ներկայում՝ Ferrosur Roca) երկաթուղագծի կայարանի բացման օրը։ Քաղաքի (մունիցիպալ շրջան՝ municipio) կարգավիճակ ստացել է 1948 թվականին։ Մեր օրերում Սապալան տնտեսական, տրանսպորտային ու մշակութային կենտրոն է։ Հենց այդտեղից են սկիզբ առնում Պատագոնիայի զբոսաշրջային բազմաթիվ ուղիներ։ Քաղաքի միջով են անցնում №22 և №40 ազգային ավտոմայրուղիները, այստեղ են հատվում գավառային նշանակություն ունեցող № 13, 14, 16 և 46 ճանապարհները։

Արդյունաբերական հիմնական ուղղություններն են հանքարդյունաբերությունը, ցեմենտի արդյունաբերությունը և չհանգած կրի արդյունաբերությունը։

Քաղաքում է տեղակայված պրոֆեսոր Օլսախերի անվան հանքաբանության թանգարանը։

Անվանում

Քաղաքի և դեպարտամենտի անվանումը՝ Սապալա (իսպ.՝ Zapala), հավանաբար ծագում է արաուկանյան լեզվի «չապադլա» բառից, որ նշանակում է մեռյալ ճահիճ[3]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը

Քաղաքը տեղակայված է Պատագոնիայում՝ բազալտային հարթավայրում[4]։

Չոս-Մալալ (196 կմ)
Լոնկոպուե (120 կմ) Մարիանո-Մարենո (20 կմ) Բուտա-Ռանկիլ (279 կմ)
Լաս-Լախաս (50 կմ) Անելո (151 կմ)
Վիլյա-Պեուենյա (140 կմ) Կուտռալ-Կո (58 կմ) Նեուկեն (182 կմ)
Ալումինե (90 կմ) Պեդրա-դել-Ագիլա (205 կմ) Պիկուն-Լեուֆու (150 կմ)
Խունին դե լոս Անդես (205 կմ)

Կլիման չորային է բարեխառն ներմայրցամաքային։ Տեղումների հիմանական մասը, որ քամին բերում է Խաղաղ օվկիանոսից թափվում են աևմտյան լանջերին։ Սարերն անցնելուց հետո օդային հոսանքները զրկվում են խոնավությունից և տեղումներ չեն լինում։ Քամիները հիմնականում արևմտյան են, հյուսիսարևմտյան և հարավարևմտյան, հիմնականում լինում են օգոստոսից մինչև հոկտեմբեր։ Միչին արագությունը 45կմ/ժ է երբեմն կարող է հասնել 180 կմ/ժ[4]։

Անձրևները հազվադեպ են, տեղումներ լինում են հիմնականում ձյան տեսքով, 200-300 մմ տարեկան, մայիսից մինչև սեպտեմբեր։

Միչին տարեկան ջերմաստիճանը 14 °C, ամռան միջին ջերմաստիճանը՝ 22 °C, ամենաբարձրը 31 °C, ձմռան միջին ջերմաստիճանը 6 °C, ամենացածրը գրանցվել է -15 °C[4]։

Պատմություն

Արգենտինական Պատագոնիայի տեղաբնիկները հնդկացիական պուելչե և տեուելչե ցեղի ներկայացուցիչներն են։ XVI—XIX դարերում նրանք մեծ մասամբ ձուլվել են Չիլիի խաղաղօվկիանոսյան ափերից այստեղ գաղթած մապուչե հնդկացիներին։ XIX դարում՝ 1816 թվականին Արգենտինայի անկախ պետության հռչակումից հետո, Արգենտինայի կառավարությունը ձեռնամուխ եղավ հարավային տարածքների միավորմանը. այդ ժամանակ կարիք էր զգացվում նոր տարածքների գյուղատնտեսության զարգացման և ներգաղթյալներին տեղավորելու համար, իսկ մյուս կողմից հիմքեր կային զգուշանալու Չիլիի կողմից պատագոնիայի հողերը գրավելուց։

1871 թվականին Արգենտինայի կառավարությունը կազմակերպեց ռազմական գործողություններ հնդկացիական ցեղերի դեմ, ինչը շարունակվեց մինչև 1880-ական թվականների կեսերը և պատմության մեջ մտավ «անապատի նվաճումը» անվամբ։ Այս գործողությունների ընթացքում՝ 1879 թվականի ապրիլին, արգենտինական բանակը Խուլիո Արխենտինո Ռոկայի գլխավորությամբ վերահսկողություն սահմանեց Ռիո Նեգրո գետից և նրա վտակ Նեուկենից հյուսիս ընկած տարածքներում։

1881 թվականին Պատագոնյայի գրավումը շարունակվեց գնդապետ Կոնրադ Վիլեգասի գլխավորությամբ։ Մեկ տարվա ընթացքում արգենտինական բանակը հասավ Լիմայ գետին։ Այդպիսով Արգենտինայի տիրապետության տակ անցան նոր տարածքներ, որոնք հետագայում ընդգրվեցին Նեուկեն գավառի կազմում։ Պատերազմական գործողությունների ժամանակ մասամբ ոչնչացվեց հնդկացիական բնակչությունը, իսկ մի մասն էլ ստիպված եղավ հեռանալ ժամանակակից Չիլիի տարածք։ Դրանից հետո այստեղ կազմավորվում են նոր բնակավայրեր, որտեղ բնակություն են հաստատում ներգաղթյալներ և Արգենտինայի այլ տարածքներից վերաբնակեցվածներ։ Նրանք զբաղվում էին անսանապահությամբ։

Սապալա բնակավայրի հիմնադրման ամսաթիվ է համարվում 1913 թվականի հուլիսի 12-ը, երբ բացվեց Ferrocarril General Roca (ներկայում՝ Ferrosur Roca) երկաթուղային կայանը։ Երկաթգիծը Սապալան միացնում էր գավառի վարչական կենտրոն Նեուկենին և Արգենտինայի արևելքին։ Սապալա առաջին անգամ գնացք ժամանել է 1914 թվականի սկզբին[3]։

Երկաթգծի անցկացումը նպաստեց Սապալայի՝ որպես տրանսպորտային հանգույցի և առևտրային կենտրոնի զարգացմանը։ Սապալայում սկսեց զարգանալ կաշվի և բրդի արդյունաբերությունը, իսկ երկաթգծի անցկացումը թույլ տվեց արտադրված ապրանքները վաճառելու տանել մեծ քաղաքներ։

XX դարի սկզբին մեծ թվով մարդիկ ներգաղթեցին Չիլիից, Իտալիայից, Սիրիայից, Լիբանանից, ինչպես նաև Արգենտինայի այլ գավառներից։ 1914 թվականին բացվեցին փոստը և հեռագրակայանը։ Մունիցիպալ առաջին խորհուրդը կազմավորվեց 1920 թվականի փետրվարի 20-ին։

1935—1945 թվականներին Սապալայում կառուցվեցին Covunco Centro զորանոցները, որտեղ տեղավորվեց տասներրորդ լեռնա-հետևակային գունդը (R.I.M 10), ինչպես նաև բանակային կայազորը (la Guarnición Ejército Zapala), որտեղ տեղավորվեց չորրորդ հեծյալ գունդը (Reg. 4 de Caballeria)։ Այդ երկու զորամասերի կառուցումը նպաստեց քաղաքում առևտրի, կրթության, առողջապահության և բանկային ոլորտի զարգացմանը։ 1948 թվականին Սապալան ստացավ քաղաքի կարգավիճակ[5]։

Քաղաքի սոցիալական ենթակառուցվածքի և տնտեսության զարգացման մեջ մեծ նշանակություն ունեցավ դոն Ամադո Սապագի գործունեությունը, ով կառավարում էր քաղաքը 1953-1987 թվականներին։

Սապալայի՝ որպես տարածքային տրանսպորտային հանգույցի նշանակությունը թուլացավ 1970-ական թվականներին, երբ կառուցվեց № 237 (Ruta Nacional N° 237) դաշնային ավտոճանապարհը, որի կառուցումը կապված էր Էլ-Չոկոն հէկի կառուցման հետ։ 1980-ական թվականներին դադարեցվեց երկաթուղով մարդկանց տեղափոխումը։ Տեղական կառավարությունը փորձ արեց աշխուժացնել քաղաքի տնտեսությունը, օրինակ՝ կառուցեց նոր երկաթգիծ, սակայն մինչ օրս հաջող են եղել միայն այն նախագծերը, որոնք կապված են հանքարդյունաբերության և փայտամշակման, ինչպես նաև դրանց պահանջները բավարարող ոլորտների հետ (հեռահաղորդակցում, լոգիստիկա, տրանսպորտ)[6]։

Բնակչություն

1920 թվականին անցկացված առաջին մարդահամարի տվյալների համաձայն՝ Սապալայում բնակվում էր 971 մարդ։ 1926 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչության թվաքանակը կրկնապատվել էր և կազմում էր 1817 մարդ[5]։ 1991 թվականին Սապալայում ապրում էր 31167, իսկ 2001 թվականին՝ 35806 մարդ[7]։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 32355 մարդ[8]։

Տրանսպորտ

Քաղաքային ավտոբուսային կայան

Ավտոմոբիլային

Սապալայի միջով են անցնում 2 պետական մայրուղիներ՝ № 22 es:Ruta Nacional 22 , որն ձգվում է Արգենտինայի արևելքից մինչև արևմուտք՝ հասնելով Չիլի Paso de Pino Hachado լեռնային անցակետով, և № 40, որը Բոլիվիայի հետ սահմանից ձգվում էր դեպի հյուսիս՝ հասնելով միչև Հարավային Ամերիկայի ծայրը։ Քաղաքում են սկիզբ առնում № 13, № 14, № 16 и № 46 գավառային ավտոմայրուղիները։

Քաղաքի արևելյան մուտք

Երկաթուղային

1948 թվականին արգենտինական երկաթգծերի ազգայնացումից հետո Ferrocarril Roca ազգային ընկերությունը Ferrocarril del Sud ընկերությունից գնեց երկաթուղին։ 1993 թվականին երկաթուղին գնեց Ferrosur Roca ընկերությունը։ Սապալան վերջին կետն է այն երկաթգծի, որն սկիզբ է առնում Ատլատյան օվկիանոսի ափին՝ Բաիա-Բլանկայում։ Սկզբում նախատեսված էր կառուցել միջօվկիանոսյան երկաթուղագիծ, սակայն այդ նախագիծը չեղյալ համարվեց 1920-ական թվականներին։ 2006-2009 թվականներին փորձ արվեց վերսկսել երկաթգծի շինարարությունը, սակայն նախագիծը նորից դադարեցվեց չիլիական կողմի պատճառով[9]։

Օդային

Սապալայում գործում է ''Վիցե-կոմմոդոր Օլեսսա'' տեղական օդանավակայանը (38°58′31″ հվ. լ. 070°06′48″ ամ. ե.HGЯO)

Տնտեսություն

Քաղաքը մշակութային, տրանսպորտային ու գործնական խոշոր կենտրոն է։ Տնտեսության ակտիվությամբ 3-րդ քաղաքն է Նեուկեն գավառում[10]։

Արդյուբերության կարևոր ճյուղերից են լեռնարդյունաբերությունը, ցեմենտի ու կրի արդյունաբերությունը, անասնապահությունը։ Կարելի է առանձնացնել նաև տրանսպորտը և տուրիզմը։

Երկաթգծով Սապալա բերված բեռներն այստեղ տեղափոխվում են ավտոմեքենաների վրա, որպեսզի հասցվեն հեռավոր շրջաններ կամ արտահանվեն Չիլի։

Քաղաքական կյանք

Սապալան համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Քաղաքում տեղակայված են պետական կառույցներ, խոշոր բանկերի մասնաճյուղեր, ինչպիսիք են՝ El Banco de la Nación Argentina, Banco Macro Bansud և Banco Provincia del Neuquén[5]։ Տեղական սահմանդրությունը, համաձայն որի քաղաքապետ ընտրվում է չորս տարով, գործում է 1995 թվականի հունվարից։ 2006 թվականին 1995 թվականին ընտրված սահմանադրությունը ենթարկվել է փոփոխության[11]։

Սապալայում է ծնվել Movimiento Popular Neuquino տեղական կուսակցության համահիմանդիր Ամադո Սապագը, ով 1953-1987 թթ զբաղեցրել է Սապալայի քաղաքապետի պաշտոնը[12]։ 2011 թվականին Մարիա Մարտինեսը, ով ներկայացնում էր Frente Grande կուսակցությունը, ընտրություններում հաղթեց նախկին քաղաքապետ Էդգարդո Սապագին, ով ներկայացնում էր Movimiento Popular Neuquino կուսակցությունը, և դարձավ Սապալայի առաջին կին քաղաքապետը[13]։

Տեսարժան վայրեր

Կենտրոնական հրապարակը և առաջին բնակիչների հուշարձանը

Պռոֆեսոր Օլասախերի անվան հանքաբանության թանգարանը բացվել է 1969 թվականի մայիսի 24-ին։ Թանգարանում ցուցադրվում է ավելի քան 2000 տեսակի միներալներից և թանկարժեք զարդերից բաղկացած հավաքածու, որը պատկանել է Խուան Օլսախերին, ինչպես նաև հնէաբանական ցուցանմուշներ։ 2004-2009 թվականներին թանգարանի շենքը վերակառուցվել է[14]։

Քաղքի պատմության թանգարանը բացվել է 2005 թվականի հուլիսի 15-ին։ Թանգարանում ցուցադրվում են քաղաքի առաջին բնակիչների իրերը, փաստաթղթեր և լուսանկարներ։

«Դոն Ամադոն Սապագ» կինոթատրոնը, որը ամենամեծն է գավառում և օգտագործվում է նաև համերգների ու թատերական ներկայացումների անցկացման համար, կոչվել է Movimiento Popular Neuquino քաղաքան կուսակցության հիմնադրի անունով[15]։

Սապալայի երկաթուղային կայարանը

«Տրաբում-Ռուկա» գյուղատնտեսական-արհեստագործական տոնավաճառը գործում է «Տրաբում-Ռուկա» վայրում՝ № 22 ավտոմայրուղու և Նուևե դե Խուլիո փողոցի հատման տեղում։ Տոնավաճառում վաճառվում են տեղի արհեստավորների ստեղծած իրերը, որոնց շարքում են փայտե ու քարե առարկաներ, տեղական խոհանոցի ավանդական կերակուրներ, շոկոլադ և խմիչք։ Ամռանն անցկացվում են երաժշտական ներկայացումներ։

Տրաննակ ընտանիքի տան ճակատամասը, երկաթուղային կայարանը տամական շինություններ են, որոնք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ճարտարապետական ոճի նմուշներ են։

Քաղաքում ամեն տարի անցկացվող միջոցառումներից են արդյունաբերական և արհեստագործական իրերի տոնավաճառը (անցկացվում է 2007 թվականի մարտից)[16], գրքի տոնավաճառը (հունիսին), քաղաքի տոնը (հուլիսի 12), գարնանային պարի երեկոն (սեպտեմբերին), գավառային թատերական հանդիպումը (հոկտեմբերին)։

Զբոսաշրջություն

Սապալայի միջով կարելի է հասնել զբոսաշրջային այնպիսի օբեկտներ, ինչպիսիք են հիդրոթելմալ կենտրոն Կավիաուե-Կոպաուեն[17], Անդակոլո բնակավայրը և Լաս-Օվեխաս քաղքը (հյուսիսում), Վիլյա Պեուենիա քաղաքը[18] Ալումինե լճի հյուսիսային ափին, Խունին դե Լոս Անդես[19] և Սան Մարտին դե Լոս Անդես[20] քաղաքները հարավում և Սան Կարլոս դե Բարիլոչե Ռիո-Նեգրոյում։

Քաղաքի մոտ գտնվող տեսարժան վայրերից է Կովունոկ ջրամբարը, որը գտնվում է քաղաքից 21 կմ հեռավորության վրա, նրա ափին է տեղակայված Մարիանո-Մորենո գյուղը։ Կովունկո հարթավայրը, ի տարբերություն շրջակա տարածքների, պատված էվառ կանաչ բուսականությամբ։ Այն հանգստի սիրված վայր է[21]։

Լագունա Բլանկա ազգային պարկը ունի 11200 հեկտար տարածք։ Այն գտնվում է Սապալայից 30 կմ հեռավորության վրա։ Բացվել է 1940 թվականին տեղական էկոհամակարգի պահպանության համար[22]։ Սևավիզ կարապի բնադրման և տարբեր տեսակների բնակության վայր է։ Ազգային պարկը տեղակայված է Կոնիական բլուրների միջև։ Այնտեղ հայտնաբերվել են այնպիսի հնագիտական իրեր, ինչպիսիք են այս տարածքներում ապրած մապուչե հնդակիցիների շիրիմներն ու քարե գործիքները[23]։

Լեռնադահուկային հանգստավայր Պրիմերոս-Պինոսը տեղակայված է Սապալայից 50 կմ հեռավորության վրա[24]։ Նրա տարածքում են գտնվում Արակուարիի անտառները։ Հանգստավայրն ունի 8 հեկտար տարածք, որ պիտանի է դահուկասպորտով զբաղվելու համար։ Տեղակայված է ծովի մակարդակից 1800 մետր բարձրության վրա։ Այնտեղ կարելի է զբաղվել սնոուբորդ մարզաձևով[25]։

Առողջապահություն

Ավտոմայրուղիների հատման վայրում գտնվելու պատճառով Սապալան գավառի առողջապահական կենտրոններից է։ Քաղաքում է տեղակայված սանիտարական երկրորդ շրջանը, որը ներառում է գավառի արևմտյան մասը[26]։ Քաղաքում գործում են Սապալա, Ռոսալես և Ուիկա-Լաուեն հիվանդանոցները[27]։

Հայտնի անձինք

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «Телефонные коды Сапала (Аргентина)». Planetolog.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 2011-03-31-ին.
  2. Zapala. Caracterizacion de la localidad
  3. 3,0 3,1 «Сапала: Стратегический Город». Patagonia.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 23 февраля 2010-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Zapala. Quienes somos». Comunidades Argentinas. Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին. Վերցված է 2012-03-24-ին.
  5. 5,0 5,1 5,2 «История Сапалы». Zapala Informa. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 2011-04-07-ին.
  6. «La evolución de la ciudad de Zapala». Zapala Noticias. Վերցված է 2012-03-26-ին.
  7. «Переписи населения Аргентины 2001». INDEC. Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին. Վերցված է 2012-03-26-ին.
  8. Газета Rio Negro (2013-03-03). «Los datos de cada ciudad que muestra el censo» (իսպաներեն). Վերցված է 2013-03-03-ին.
  9. «En Chile, el Tren Trasandino no tiene estaciones ni vías». Газета Рио Негро. 2009-04-12. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 2011-02-23-ին.
  10. «Zapala — Inversiones y negocios — Neuquén, Patagonia Argentina». Patagonia Lands. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 2011-03-27-ին.
  11. «Aprobaron la nueva Carta Orgánica Municipal en Zapala» (իսպաներեն). 2006-10-1. Վերցված է 2012-5-4-ին.
  12. «Скончался соучредитель Movimiento Popular Neuquino Амадо Сапаг». La Nación. La Nación S.A. Վերցված է 2011-07-20-ին.
  13. «Soledad Martínez destronó al MPN en Zapala». La Mañana Neuquén. 2010-6-13. Վերցված է 2011-7-10-ին.
  14. «Вновь открылся престижный музей в Сапале». La Mañana Neuquén. Подсекретариат общественной инфорации провинции Неукен. 2009-09-22. Վերցված է 2012-03-08-ին.
  15. «Погребение Амадо Сапага». Газета La Nación. 2002-08-10. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 2011-03-24-ին.
  16. «Были 150 участников на ярмарке промышленных и ремесленных изделий Сапалы». Neuquén Informa. Подсекретариат общественной информации провинции Неукен. 2011-03-21. Վերցված է 2011-04-05-ին.
  17. «Гидротермальный центр Кавиауе-Копауе». Argentina Turismo. Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին. Վերցված է 2012-03-26-ին.
  18. «Вилья Пеуэния». Argentina Turismo. Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին. Վերցված է 2012-03-26-ին.
  19. «Хунин-де-Лос-Андес». Argentina Turismo. Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին. Վերցված է 2012-03-26-ին.
  20. «Сан-Мартин-де-Лос-Андес». Argentina Turismo. Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին. Վերցված է 2012-03-26-ին.
  21. «Ручей Ковунко». Argentina Turismo. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 2011-04-14-ին.
  22. «Национальный парк «Лагуна Бланка», национальные парки Аргентины». ViajoporArgentina.com. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 2011-04-14-ին.
  23. «Национальный парк «'Лагуна Бланка'»». Администрация национальных парков Аргентины. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 2011-04-14-ին.
  24. «Примерос-Пинос: Снег и лыжный спорт». Туристический сайт провинции Неукен. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 2011-04-14-ին.
  25. «Примерос-Пинос». Argentour. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 2011-04-14-ին.
  26. «Санитарная система провинции Неукен». Министерство охраны здоровья провинции Неукен. 2011-01-06. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 2011-03-31-ին.
  27. «Здравоохранение». Министерство охраны здоровья провинции Неукен. 2011-01-06. Արխիվացված է օրիգինալից 2011-09-02-ին. Վերցված է 2011-03-31-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

  • Де Кано Де Гальван, Кристина. Neuquen: Tantos lugares, tantas historias. — Генераль-Рока: La Avelopa, 1999. — ISBN 987-925757-0

Արտաքին հղումներ