Մյուզ
Muse (արտասանվում է «Մյուզ»), բրիտանական աշխարհահռչակ Ալտերնատիվ ռոք խումբ է, հիմնվել է 1994 թվականին անգլիական Թինմութ քաղաքում։ Խումբը ունի երեք մասնակից՝ Մեթյու Բելլամի, Քրիս Վոլսթենհոլմ և Դոմինիկ Հովարդ։ Խումբը թողարկել է վեց ստուդիական ալբոմ՝ Showbiz (1999), Origin of Symmetry (2001), Absolution (2003), Black Holes and Revelations (2006), The Resistance (2009) և The 2nd Law (2012). Նաև պաշտոնապես թողարկվել է երեք համերգային սկավառակ՝ Hullabaloo Soundtrack (2002), Absolution Tour (2005), և HAARP (2008)։ Վերջինս 2007 թ. Ուէմբլի մարզադաշտում կայացած մեծ համերգի ձայնագրությունն է և «Ողջ ժամանակների լավագույն 50 ալբոմներ» ցանկում զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը[5]։ 2010 թվականին The Resistance ալբոմի շնորհիվ խումբը արժանացավ պատվավոր Գրեմմիի մրցանակի՝ «Լավագույն ռոք-ալբոմ» կատեգորիայում[6][7]։ 2012 թ. սեպտեմբերի դրությամբ ամբողջ աշխարհում խմբի ալբոմները վաճառվել են ավելի քան 20 միլիոն օրինակով[8][9]։
Մյուզ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Մեծ Բրիտանիա, Թինմութ |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք[1][2] Սիմֆոնիկ ռոք[3][4] Պրոգրեսիվ ռոք |
Գործունեություն | 1994-ներկա |
Լեյբլ | Mushroom Records, A&E Records, Warner Bros. Records |
Կայք | muse.mu |
Անդամներ | |
Մեթյու Բելլամի Քրիս Վոլսթենհոլմ Դոմինիկ Հովարդ | |
Muse (musical group) Վիքիպահեստում |
Խմբի անդամներ
խմբագրել- Մեթյու Բելլամի (անգլ.՝ Mattew Bellami) - վոկալ, կիթառ, դաշնամուր
- Քրիս Վոլսթենհոլմ (անգլ.՝ Christopher Tony Wolstenholme) - բասս, բեք-վոկալ, շրթհարմոն
- Դոմինիկ Հովարդ (անգլ.՝ Dominic Howard) - հարվածային գործիքներ
-
Մեթյու Բելլամի
-
Դոմինիկ Հովարդ
Խմբի պատմությունը
խմբագրել1992-1997: Կազմավորումը և վաղ շրջանը
խմբագրել90-ական թվականներին Մեթը, Դոմն ու Քրիսը նվագում էին թինմության դպրոցի տարբեր կոլեկտիվներում։ Muse-ի կազմավորումն սկսվեց այն բանից հետո, երբ Մեթը դարձավ կիթառահար Դոմ Հովարդի խմբում։ Նրանք հայտնվեցին բարդ իրավիճակում, երբ խմբի բասս-կիթառահարը՝ Phys Vandit-ը որոշեց լքել խումբը։ Նրանք խնդրեցին իրենց մոտիկ ընկերոջը՝ Քրիս Վոլսթենհոլմին սովորել նվագել բասս-կիթառ[10]։ Սկզբնական շրջանում, մինչև Muse անունով հանդես գալը, խումբը ունեցել է մի շարք անվանումեր՝ Gothic Plague, Carnage Mayhem, Fixed Penalty և Rocket Baby Dolls։ Rocket Baby Dolls անվան տակ նրանք հաղթեցին տեղի «Band Battle»-ներից մեկը[11], ընթացքում կոտրելով իրենց երաժշտական սարքավորումները[12][13]։ Շուտով նրանք որոշեցին չշարունակել ուսումը և խորանալ երաժշտության ոլորտում։ Անվանվելով Muse՝ նրանք սկսեցին ելույթներ ունենալ էքսեթերյան ակումբներում։
1998-2000: Առաջին մինի-ալբոմները և Showbiz-ը
խմբագրելՏես նաև՝ Muse EP, Muscle Museum EP, Showbiz
Իր առաջին համերգները Մյուզը ունեցավ Լոնդոնում և Մանչեսթերում։ Խմբի տղաները հանդիպեցին Դեննիս Սմիթթին՝ Sawmills ձայնագրության ստուդիայի տիրոջը, և նրա հետ կնքեցին պայմանագիր։ Այս հանդիպումը նպաստավոր հանդիսացավ խմբի համար, և նրանք ձայնագրեցին իրենց առաջին մինի-ալբոմ «Muse EP»՝ Dangerous լեյբլի տակ։ Երկրորդ մինի-ալբոմը՝ «Muscle Museum EP», որը թողարկվեց 1999-ի հունվարին, ներառում էր Sober ստեղծագործևթյան 2 տարբերակ, Uno, Unintended և Instant Messenger երգերը։ Երաժշտական լրագրող Սթիվ Լամաքը ասել է. «Սա այն ձայնագրություններց է, որոնք չեն տեղավորվում ամեն տեղ հնչող երաժշտության շրջանակներում։ Լսարանի կողմից այն ստացավ հրաշալի արձագանքներ»։ Սակայն մինի-ալբոմի հաջողությանը հակառակ բրիտականան շատ ձայնագրման ընկերություններ մերժեցին աջակցել Մյուզին՝ պնդելով, որ նրանք հնչողությամբ հիշեցնում են Radiohead-ին։ Չնայած դրան, ամերիկյան «Maverick Records» լեյբլը խմբի համար կազմակերպեց մի քանի համերգներ ԱՄՆ-ում։ Մեծ Բրիտանիա վերադառնալուն պես խումբը կնքեց պայմանագրեր եվրոպական և ամերիկյան լեյբլների հետ։ Մյուզի առաջին ալբոմի՝ «Showbiz»-ի ձայանգրման աշխատանքներով հետաքրքրվեց Ջոն Լեքին, որը զբաղվել էր The Bends-ի, The Stone Roses-ի և The Verve-ի պրոդյուսինգով։ Ալբոմն արտահայտեց խմբի ագրեսիվ-լիրիկական ոճը, իսկ տեքստերը արտացոլեցին այն դժվարությունները, որոնց հանդիպեց խումբը Թինմութում։
2001-2002: Origin of Symmetry
խմբագրելՀիմնական հոդվածը՝ Origin of Symmetry
2002 թ. նոյեմբերից խումբը սկսեց պատրաստել ալբոմը։ Սկզբից ալբոմի պրոդյուսերն էին Ջոն Քորնֆիլդի և Փոլ Ռիվը, և այդ ժամանակ ձայնագրվեց 3-4 երգ։ Բայց հետո խումբը փոխեց իրենց պրոդյուսերներին, և արդեն ամերիկացի Ռիչ Քոստի պրոդյուսերի հսկողությամբ ձայնագրեցին ողջ ալբոմը։ 2006 թ. փետրվարին "Q" ամսագրի կողմից պատրաստված "Աշխարհի լավագույն 100 ալբոմները" ցանկում «Origin of Symmetry» ալբոմը զբաղեցրեց 74-րդ հորիզոնականը[14]։
Ամերիկյան Maverick լեյբլում կարծեցին, թե Բելլամիի ֆալցեթը կխոչնդոտի ալբոմի հեռարձակումը ռադիոյով, և պահանջեցին փոփոխություններ խումբը մտցնի մի քանի երգերում՝ ԱՄՆ-ում ալբոմը թողարկելու համար։ Խումբը հրաժարվեց և կանխեց համագործակցությունը լեյբլի հետ։ ԱՄՆ-ում ալբոմը հետագայում թողարկվեց միայն 2005 թ. սեպտեմբերի 20-ին, երբ Մյուզը պայմանագիր կնքեց Warner Music Group ընկերության հետ։
Խումբը թողարկեց նաև Փարիզի Le Zénith համալիրում կայացած համերգների ձայնագրությունը՝ «Hullabaloo», տեսաերիզի և ձայնասկավառակի տեսքով։
2003-2005: Absolution
խմբագրելՀիմնական հոդվածը՝ Absolution
"Absolution" ալբոմի պրոդյուսերն էր Ռիչ Քոսթին։ Ալբոմը թողարկվել է 2003 թվականի սեպտեմբերի 29-ին։ Ալբոմը ձայնագրվում էր Լոս Անջելեսում և Լոնդոնում և բրիտանական չարթերում մեկնարկեց 1-ին հորիզոնականից։ Ալբոմի շատ երգեր դարձան հիթեր։ Ալբոմից թողարկվեց 6 սինգլ, որոնցից «Stockholm Syndrome» երգը հրապարակվեց միայն ինտերնետում։ Բրիտանական «Kerrang!» երաժշտական ամսագրի «XXI դարի լավագույն 50 ալբոմներ»-ի ցանկում ալբոմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, զիճելով Green Day խմբի «American Idiot» ալբոմին[15]։ ԱՄՆ-ում ալբոմը ստացել է Ոսկե կարգավիճակ[16]։
2004 թ. հունիսին խումբը մասնակցեց «Glastonbury Festival» փառատոնին[17], շարունակելով իրենց համերգային շրջագայությունը։ Խումբը նաև վաստակում է 2004 թ. MTV Europe Music Awards-ի երկու մրցանակ՝ «Լավագույն ալտերնատիվ կատարող» և «Լավագույն բրիտանական և իռլանդական կատարող» նոմինացիաներում[18], և BRIT Award-2005 մրցանակաբաշխության «Բրիտանական լավագույն կենդանի կատարող» մրցանակը[19]։
2005 թ. հուլիսին խումբը մեծ համերգ է տալիս Փարիզում[20]։
2006-2008: Black Holes and Revelations
խմբագրելՀիմնական հոդվածները՝ Black Holes and Revelations և HAARP
Թողարկվել է 2006 թ. հուլիսի 3-ին։ Ալբոմը կրկնակի պլատինե կարգավիճակ է ստացել։ Ալբոմում ընդգծվում է խմբի երաժշտության հնչյունային փոփոխությունները, որը զգալիորեն տարբերվում է նախորդ ալբոմներից։ Երգերի տեքստերը ստացել են քաղաքական և բողոքային ենթատեքստ, շոշափվում է նաև սիրո, ցավի և ներողամտության հուզալի թեմաները։ Թարմացված ծրագրով խումբը լայնածավալ համերգային շրջագայության մեկնեց, ելույթներ ունենալով բոլոր մայրցամաքներում։ Ալբոմից 5 երգ թողարկվեց առանձին սինգլներով։
2007 թվականին Լոնդոնի «Ուէմբլի» մարզադաշտում կայացած համերգի ձայնագրությամբ HAARP կենդանի ալբոմը թողարկվել է 2008 թ. մարտի 14-ին Մեծ Բրիտանիայում և ապրիլի 1-ին՝ ԱՄՆ-ում։ Սկավառակը «Ողջ ժամանակների լավագույն 50 ալբոմներ» ցանկում զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը[21]։
2009-2011: The Resistance
խմբագրելՀիմնական հոդվածը՝ The Resistance
«The Resistance» ալբոմը թողարկվել է 2009 թ. սեպտեմբերի 11-ին Իտալիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում, սեպտեմբերի 14-ին՝ Մեծ Բրիտանիայում և սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում և Կանադայում։ Սա առաջին ալբոմն էր, որի պրոդյուսերական ողջ աշխատանքը կատարվել է խմբի կողմից։ Թողարկումից առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց ալբոմի 451 հազար օրինակ, ինչը այդ տարի ռեկորդ դարձավ Մեծ Բրիտանիայում։ 19 երկրի հիթ-շքերթներում ալբոմը մեկնարկեց 1-ին հորիզոնականից, և զբաղեցրեց 3-րդ տեղը ԱՄՆ-ում։ Ալբոմից թողարկվեց 4 սինգլ՝ «Uprising», «Undisclosed Desires», «Resistance» и «Exogenesis: Symphony»։
2011-ներկա։ The 2nd Law
խմբագրելՀիմնական հոդվածը՝ The 2nd Law
Ըստ խմբի մասնակիցների, նոր ալբոմի համար նյութը պատրաստ է, և 2011 թ. սեպտեմբերից խումբը սկսել էր զբաղվել մշակմամբ և ձայնագրությամբ։ Երաժիշտները խոստացել են, որ նոր, թվով 6-րդ պաշտոնական ալբոմը կթողարկվի 2012 թվականին[22][23]։ Խմբի մենեջեր Էնթոնի Ադդիսը Billboard ամսագրին տրված հարցազրույցում նշել էր, որ Մյուզը Լոնդոնում սկսել է աշխատել նոր ալբոմի ձայնագրության վրա, և այն կթողարկվի մինչ 2012 թ. հոկտեմբերը[24]։ Հունիսի 6-ին հրապարակվեց ալբոմի պաշտոնական թրեյլերը[25][26]։
Հունիսի 27-ին խումբը իր պաշտոնական կայքում ներկայացրեց «Survival» սինգլը, որը դարձել է Լոնդոնում կայանալիք 30-րդ Ամառային օլիմպիական խաղերի հիմնը[27][28][29][30], որն էլ խումբը կենդանի հնչողությամբ կատարեց Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ[31]։
2012 թ. հուլիսի 4-ին խումբը հրապարակեց նոր ալբոմի երգացանկը[32], իսկ պաշտոնական երգացանկը հայտարարվեց հուլիսի 13-ին[33]։ Դրանից քիչ անց «New Musical Express» ամսագրին տրված հարցազրույցի ժամանակ խումբը հայտարարեց ալբոմից երկրորդ՝ Madness սինգլի թողարկման մասին[34]։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին կթողարկվի ալբոմից երրորդ՝ Follow Me սինգլը[35]։
Ալբոմը զբաղեցրել է Բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, և ամերիկյան հեղինակավոր «Billboard 200» չարթում երկրորդ հորիզոնականը[36][37]։
Ալբոմը ստացել է Ոսկե կարգավիճակ Կանադայում[38], Իտալիայում[39], Նոր Զելանդիայում[40], Լեհաստանում[41], Շվեյցարիայում[42] և Մեծ Բրիտանիայում[43][44]։
«Madness» երգը առաջադրվել է 2013 թ. կայանալիք Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն ռոք երգ» նոմինացիայում, իսկ ալբոմը՝ «Լավագույն ռոք ալբոմ» նոմինացիայում[45]։
Drones (2014)
խմբագրելՀիմնական հոդվածը՝ Drones
2014 թվականի ապրիլին խումբը հայտարարեց ստուդիական 7-րդ ալբոմը թողարկելու աշխատանքների մասին։Արդեն 2015 թվականի հունիսի 5-ին ալբոմը թողարկվեց Եվրոպայում և 8-ին արդեն Միացյալ Թագավորությունում։"Dead Inside"-ի lyric video-n, որպես lead single, թողարկվեց 2015 թվի մարտի 23 ին,մինչ այդ խմբի կողմից թողարկվել էր նաև Psycho-ն՝ մարտի 12-ին։
Մարտի 15-ից մայիսի 16-ը խումբը ձեռնամուխ եղավ կարճ The Psycho տուրի կազմակերպմանն ու անցկացմանը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի տարածքում։
2015 թվականի մայիսի 18-ին խումբը իր YouTube ալիքում թողարկեց Mercy (երգ, GOOD Music) երգը lyric video տարբերակով ,ինչը հասանելի էր նաև ներբեռնման համար։
Թողարկված ալբոմը շատ արագ սիրվեց ու գրամեց խոշոր շուկաները։
Մյուզը այս ալբոմով հեդլայնինգ համարվեց նաև 2015 թվի սեպտեմբերի 13-ին Բեռլինում կայացած ամենամյա Lollapalooza փառատոնի ժամանակ։
Արդեն 2016 թվականի փետրվարի 16-ին կայացած Գրեմմիի 58-րդ մրցանակաբաշխության ժամանակ Drones-ը հաղթող ճանաչվեց <Լավագույն ռոք ալբոմ> անվանակարգում։
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրել- 1999 Showbiz
- 2001 Origin of Symmetry
- 2003 Absolution
- 2006 Black Holes and Revelations
- 2009 The Resistance
- 2012 The 2nd Law
- 2015 Drones
- 2018 Simulation Theory
- 2022 Will of the People
Համերգային ալբոմներ
խմբագրել- 2008 HAARP
Հավաքածուներ
խմբագրելYear | Album details | Peak chart positions | Certifications | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
UK [46] |
AUS [47] |
FRA | GER | IRL | NED | NOR | SWI | |||
2002 | Hullabaloo Soundtrack
|
10 | 38 | 9 | 47 | 11 | 23 | 26 | 12 |
|
Դեմո-ալբոմներ
խմբագրել- 1995 This Is a Muse Demo (աուդիոկասետ)
- 1997 Newton Abbot Demo (աուդիոկասետ, թվային ներբեռնում)
Տեսաերիզներ
խմբագրել- 2002 Hullabaloo: Live at Le Zenith, Paris (2DVD, VHS)
- 2005 Absolution Tour (DVD)
- 2008 HAARP (CD+DVD, DL)
EP
խմբագրելՏարի | Անվանում |
---|---|
1998 | Muse EP
|
1999 | Muscle Museum EP
|
2000 | Random 1-8
|
Սինգլներ
խմբագրելՏարի | Անվանումը | Ալբոմ |
---|---|---|
1999 | Uno | Showbiz |
Cave | ||
Muscle Museum | ||
2000 | Sunburn | |
Unintended | ||
Plug In Baby | Origin of Symmetry | |
New Born | ||
2001 | Bliss | |
Hyper Music/Feeling Good | ||
2002 | Dead Star/In Your World | Hullabaloo Soundtrack |
2003 | Stockholm Syndrome | Absolution |
Time Is Runing Out | ||
Hysteria | ||
2004 | Sing for Absolution | |
Butterflies and Hurricanes | ||
2006 | Supermassive Black Hole | Black Holes and Revelations |
Starlight | ||
Knights of Cydonia | ||
2007 | Invincible | |
Map of the Problematique | ||
2009 | Uprising | The Resistance |
Undisclosed Desires | ||
2010 | Resistance | |
Exogenesis: Symphony | ||
Neutron Star Collision (Love is Forever) | The Twillight Saga։ Eclipse OST | |
2012 | Survival | The 2nd Law |
2012 | Madness | |
2012 | Follow Me | |
2013 | Supremacy | |
2013 | Panic Station |
Տեսահոլովակներ
խմբագրելԽմբի առաջին տեսահոլովակը, Uno, նկարահանվել է 1999 թվականին, Showbiz ալբոմի թողարկումից անմիջապես հետո։ Ներկա դրությամբ 25 երգի համար նկարահանված է ընդհանուր 40 տեսահոլովակ։
|
|
Մրցանակներ
խմբագրելՀիմնական հոդվածը՝ Muse խմբի մրցանակներն ու նոմինացիաները
- 2000 NME Awards - Լավագույն նոր խումբ
- 2001 Kerrang! - Լավագույն բրիտանական խումբ
- 2002 Kerrang! - Լավագույն բրիտանական կենդանի համերգ
- 2003 Q Awards - Լավագույն կենդանի կատարող
- 2004 Q Awards - Նորամուծություն հնչողության մեջ
- 2004 MTV Europe Music Award - Լավագույն ալտերնատիվ կատարող
- 2004 MTV Europe Music Award - Լավագույն բրիտանա-իռլանդական կատարող
- 2004 Kerrang! - Լավագույն ալբոմ (Absolution)
- 2005 Brit Awards - Լավագույն կենդանի համերգ[49]
- 2005 MNE Awards - Լավագույն կենդանի ելույթ
- 2006 Kerrang! - Լավագույն կենդանի համերգ
- 2006 MTV Europe Music Award - Լավագույն ալբոմ (Black Holes and Revelations)
- 2006 Q Awards - Լավագույն ալբոմ (Black Holes and Revelations)
- 2007 Brit Award - Լավագույն կենդանի համերգ
- 2007 Kerrang! - Լավագույն բրիտանական համույթ
- 2007 MTV Europe Music Award - Headliner
- 2007 MTV Europe Music Award - Լավագույն բրիտանա-իռլանդական կատարող
- 2007 NME Awards - Լավագույն բրիտանական կատարող
- 2008 Meteor Music Award - Աշխարհի լավագույն կենդանի կատարող[50]
- 2008 NME Awards - Լավագույն կենդանի խումբ
- 2009 Q Award - Աշխարհում լավագույն կենդանի համերգ[51]
- 2009 NME Award - Լավագույն համերգային ալբոմ (HAARP)
- 2010 Brit Awards - Լավագույն բրիտանական խումբ
- 2010 NME Awards - Լավագույն բրիտանական խումբ[52]
- 2010 NME Awards - Լավագույն վեբ-կայք (muse.mu)
- 2011 Grammy - Լավագույն ռոք ալբոմ (The Resistance)
- 2012 NME Awards - Մեթյու Բելլամի - Hottest Man[53]
- 2012 NME Awards - Ամենանվիրված երկրպագուներ
- 2016 Grammy-լավագույն ռոք ալբոմ (Drones)
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- «Absolution Tour» շրջագայության ընթացքում Մեթյու Բելլամին ջարդել է 140 կիթառ։ Այդ ցուցանիշը մտել է Գինեսի ռեկորդների գիրք։
- 2009 թվականին Վատիկանը հրապարակեց "Աստծուն պետքական" երաժշտական կատարումների ցուցակը։ Այդ ցանկում, Մոցարտի և Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի ձայներիզի հետ մեկտեղ տեղ է գտել Muse-ի «Uprising» երգը[54]։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ben Myers. Inside the Muscle Museum 2004 - ISBN 978-0953994267
- Mark Beamount. Out of This World։ The story of Muse 2008 - ISBN 978-1849383684
Ծանուցումներ
խմբագրել- ↑ Album Review: Muse "The Resistance"
- ↑ «Album Review: Muse - Resistance | Craig Randall». Արխիվացված է օրիգինալից 2015-12-10-ին. Վերցված է 2011-09-11-ին.
- ↑ «Rolling Stone». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ J. Mensah's Billboard Files
- ↑ «The 50 greatest live albums of all time» 40 - Muse Haarp(անգլ.)
- ↑ «Muse nominated for three GRAMMYs!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ MTV - Muse Bask In First Grammy Win, Make Plans For Kid-Friendly Album Արխիվացված 2013-12-25 Wayback Machine(անգլ.)
- ↑ Wembley's Greatest Event Արխիվացված 2013-05-08 Wayback Machine(անգլ.)
- ↑ MTV EMA 2010: Madrid: Muse Արխիվացված 2011-01-10 Wayback Machine(անգլ.)
- ↑ Peter Buckley The rough guide to rock Rough Guides, 2003
- ↑ Muse playing Battle of the Bands 1994 - Pt. 4". YouTube
- ↑ Biography at Microcuts.net Արխիվացված 2015-11-27 Wayback Machine(անգլ.)
- ↑ Rocketbabydolls.com Article from Kerrang! (1999)(անգլ.)
- ↑ «2006 Q Magazine Reader's 100 Greatest Albums Ever». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Kerrang Readers 50 Best Albums Of The 21st Century
- ↑ «Absolution eventually went RIAA certification | Gold». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Muse: Road To Wembley Part 4 - Glastonbury, triumph and tragedy
- ↑ «MTV Europe Awards 2004: The winners». BBC.
- ↑ International Who's Who in Popular Music 2008 p.561 Taylor and Francis, 2008
- ↑ «LIVE 8 Concerts - Live 8».
- ↑ «The 50 greatest live albums of all time» 40 - Muse "Haarp" Recorded: Wembley Stadium, 2007
- ↑ novostimira.com Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(ռուս.)
- ↑ Muse обещают поклонникам новый альбом в 2012 году(ռուս.)
- ↑ «Exclusive: Billboard.biz - Muse Manager Anthony Addis Talks New Album, Touring and the Challenges of Conquering America». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «mtv.com. Muse - The 2nd Law - Album Trailer». Արխիվացված է օրիգինալից 2013-06-12-ին. Վերցված է 2012-06-18-ին.
- ↑ Fans react to Muse's dubstep-tinged trailer for new album 'The 2nd Law'(անգլ.)
- ↑ Muse ռոք-խումբը ներկայացրեց Լոնդոնի 2012թ Օլիմպիական խաղերի հիմնը
- ↑ Gayane Aghababyan. NEW MUSE SONG SURVIVAL IS THE MAIN OLYMPICS SONG, TO PREMIERE TODAY Արխիվացված 2012-06-30 Wayback Machine(անգլ.)
- ↑ Muse խումբը կներկայացնի Լոնդոնի Օլիմպիադայի պաշտոնական հիմնը(հայ.)
- ↑ Muse Write Official Song For the Olympics Արխիվացված 2012-06-27 Wayback Machine(անգլ.)
- ↑ Survival (Live video from stadium - London Olympics 2012)(անգլ.)
- ↑ musesupport.com The 2nd Law(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ «Gayane Aghababyan: MUSE REVEAL THE 2ND LAW TRACKLISTING». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ NME Magazine Interview, July 2012"(անգլ.)
- ↑ Next Muse Single Confirmed as Follow Me(անգլ.)
- ↑ NME. "Muse beat Mumford & Sons to claim UK Number One album slot"
- ↑ Reuters: "Mumford & Sons keep Muse from topping Billboard chart" Արխիվացված 2013-02-01 Wayback Machine(անգլ.)
- ↑ "Canadian album certifications - Muse - The 2nd Law" Արխիվացված 2013-04-29 WebCite(անգլ.)
- ↑ «Federation of the Italian Music Industry -- Certificazione Album fisici e digitali settimana 43 del 2012» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Recording Industry Association of New Zealand "NZ Top 40 Albums Chart - 29 October 2012"(անգլ.)
- ↑ «Polish Producers of Audio and Video (ZPAV)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ "The Official Swiss Charts and Music Community: Awards (Muse; 'The 2nd Law')". Hung Medien
- ↑ British Phonographic Industry "British album certifications - Muse - The 2nd Law" Արխիվացված 2017-10-06 Wayback Machine(անգլ.)
- ↑ The Official Top 40 Biggest Selling Albums Of 2012 revealed!(անգլ.)
- ↑ Muse Nominated For Two Grammys Արխիվացված 2015-12-08 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Chart Stats. Muse». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Australian Charts » Muse
- ↑ «BPI > Certified Awards Search. British Phonographic Industry». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Brits 2005: The winners
- ↑ «Meteor Ireland Music Awards Past Winners». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Q Awards 2007: Best Live Act». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Shockwaves NME Awards 2010
- ↑ Shockwaves NME Awards 2011 - all the winners
- ↑ Muse и Tupac Shakur признаны «богоугодными»(ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուզ» հոդվածին։ |