Վարանասի
Վարանասի, Բենարես[1] (անգլ.՝ Varanasi, սանսկրիտ՝ वरणासी, varaṇāsī IAST կամ սանսկրիտ՝ वाराणसी, vārāṇasī IAST [ʋaːɾaːɳəsiː]) — բառացի թարգմանած՝ նշանակում է «երկու գետերի միջև», Բենարես (անգլ.՝ Benares [bə.naː.rəs]) կամ Բանարաս (անգլ.՝ Banaras, հինդի՝ बनारस, ուրդու՝ بنارس, Banāras [bənɑːɾəs]) կամ հնագույն անվանումը՝ Կաշի (անգլ.՝ Kashi, հինդի՝ काशी, ուրդու՝ کاشی, Kāśī [kaː.ʃiː]), քաղաք Հյուսիսային Հնդկաստանում, Ուտար Պրադեշ նահանգում, Գանգեսի ձախ ափին։ Ունի հինդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի սրբավայրեր։ հինդուիզմի հետևորդների համար ունի նույն կարևորությունը, ինչ՝ կաթոլիկների համար Հռոմը և հաճախ պատկերավոր կերպով անվանվում է «հինդուիստների Հռոմ»[2]։ Վերջիններիս տիեզերագիտական համակարգում Վարանասին դիտարկվում է որպես Երկիր մոլորակի կենտրոն։ Միաժամանակ համարվում է բրահմանյան ուսումնականության կենտրոնը[3]։ Աշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է, ընդ որում՝ մարդկանցով բնակեցված է եղել մշտապես, շարունակաբար, առանց ընդհատումների[4][5]։ Ուսումնասիրողներից շատերը գտնում են, որ Հնդկաստանի ամենահին բնակավայրն է[6][7]։ 797 հազար բնակչություն (1981)։ Տրանսպորտային հանգույց է, գեղարվեստական տնայնագործական արտադրության կենտրոն։ Կան ջերմաքարշերի արտադրություն, բամբակեղենի, ապակու, քիմիական, պոլիգրաֆ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան, խոշոր գրադարան։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ մոտ 7-րդ դարում։ Հնդուիստական և բուդդայական կրոնի կենտրոն է, ուխտագնացության վայր։ Ճարտարապետական հուշարձաններից են «Շիվայի ոսկե տաճարը» (մոտ 1750), Աուրանգզեբա մզկիթը (17-19-րդ դարերում), Ման Մանդիր պալատը (մոտ 1600) և այլն։
Բնակավայր | ||
---|---|---|
Վարանասի | ||
անգլ.՝ Varanasi սանսկրիտ՝ वरणासी հինդի՝ बनारस | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Վարանասի | |
Մակերես | 82,10 կմ² | |
ԲԾՄ | 76±1 մետր | |
Բնակչություն | 1 198 491 մարդ (դեկտեմբերի 31, 2011) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 542 | |
Փոստային դասիչ | 221456 | |
Ավտոմոբիլային կոդ | UP | |
Պաշտոնական կայք | varanasi.nic.in(հինդի) | |
| ||
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 69.
- ↑ «Бенарес». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Увидеть Варанаси и умереть…» (ռուսերեն). Частный Корреспондент. 2009 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Lannoy, Richard (1999 թ․ հոկտեմբեր). Benares Seen from Within. University of Washington Press. Back Flap. ISBN 029597835X. OCLC 42919796.
- ↑ «Varanasi». Encyclopædia Britannica Online. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 6-ին.
- ↑ Lannoy, Richard Benares Seen from Within. — University of Washington Press[en], 1999. — С. Back Flap. — ISBN 029597835X
- ↑ «Varanasi» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 6-ին.
Գրականություն
խմբագրել- «Бенарес». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 308)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարանասի» հոդվածին։ |