Կան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կան (այլ կիրառումներ)
Կան (թուրքերեն՝ Dadaşköy), գյուղաքաղաք Մեծ Հայքի Կարին գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Գտնվում էր էրզրում քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, Շողալար և Գոհանամ լեռների մոտ, հարթավայրում։
Գյուղ | ||
---|---|---|
Կան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Գան, Կանա, Կեան, Կյան, Քիան, Քյան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԲնակչությունը XI դարում այստեղ է գաղթել Անի քաղաքից։ Հայ բնակչությունը ամբողջովին բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն
խմբագրել1878 թվականին ուներ 313 տուն՝ 2400 հայ և 64 տուն՝ 340 թուրք բնակչով, իսկ 1914 թվականին՝ 350 տուն հայ և 70 տուն թուրք բնակիչ։ Կանեցիները սիրել են երգը և պարը։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կանեցիները հայտնի էին որպես լավ արհեստավորներ, մեծ մասն աշխատում էր Էրզրումի արհեստանոցներում։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԿանն ուներ երկու եկեղեցի, որոնցից մեկը Ս. Ամենափրկիչն էր։ Գյուղի մոտակայքում գտնվում էր Մուտուրկա վանքը։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր երկսեռ վարժարան, որը 1872-1873 թվականներին ուներ 150 տղա և 25 աղջիկ աշակերտ։
Գրչություն
խմբագրելԵղել է գրչության հայտնի կենտրոն։ XIII-XIV դարերում այստեղ են գրվել մի շարք ձեռագրեր[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 933
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 223, 1979 թ
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 223)։ |