Ջեկ Լինդսեյ (անգլ.՝ Jack Lindsay, հոկտեմբերի 20, 1900(1900-10-20)[1][2][3][…], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա - մարտի 8, 1990(1990-03-08)[1][2], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ։

Ջեկ Լինդսեյ
անգլ.՝ Jack Lindsay
Ծնվել էհոկտեմբերի 20, 1900(1900-10-20)[1][2][3][…]
ԾննդավայրՄելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա
Վախճանվել էմարտի 8, 1990(1990-03-08)[1][2] (89 տարեկան)
Վախճանի վայրՔեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, կենսագիր, բանաստեղծ և արվեստագետ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Ավստրալիա
ԱնդամակցությունԱվստրալիայի հումանիտար գիտությունների ակադեմիա[4]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Համատեղ ապրողAnn Davies?[5]

Կենսագրություն

խմբագրել

1926 թվականից ապրում է Անգլիայում։ Մեծ Բրիտանիայի կոմկուսի անդամ 1941 թվականից։ Նրա պատմական վեպերը՝ «1649 թվական» (1938 թ.), «Քառասունութ թվականի մարդիկ» (1984 թ.), «Խարույկներ Սմիթֆիլդում» (1950 թ.), նվիրված են Անգլիայի պատմության բեկումնային փուլերին։

Գործունեություն

խմբագրել

Ետպատերազմյան շրջանում ստեղծված «Բրիտանական ուղի» սոցիալական վիպաշարում շոշափվում են անգլիական առաջավոր շրջաններին հուզող բազմաթիվ հարցեր։

Հանդես է եկել որպես գրականագետ (Զ. Բենյանի, Չ. Դիքենսի, Ջ. Մերեդիթի մասին գրքեր), պատմաբան («Բյուզանդիան և Եվրոպան», 1950 թ.), արվեստագետ (Ջ. Տյոռների, Պ. Սեզանի, Դ. Կուրբեի մասին մենագրություններ)։ Լինդսեյը ծանոթ է հայ ժողովրդի պատմությանը, բարձր է գնահատել նրա ավանդը եվրոպական և համաշխարհային մշակույթի մեջ։

Խաղաղության մարտիկ է, ԽՍՀՄ գրողների միության երկրորդ և երրորդ համագումարների մասնակից։

Պարգևներ

խմբագրել

Խորհրդային գրականությունը պրոպագանդելու և անգլերեն թարգմանելու համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 617