Ուելս

երկիր Եվրոպայի հյուսիս-արևմուտքում: Մեծ Բրիտանիայի վարչաքաղաքական մաս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուելս (այլ կիրառումներ)

Ուելս (վալլիերեն՝ Cymru, կարդ. ˈkəmrɨ, անգլերեն՝ Wales), Միացյալ Թագավորության չորս կարևոր վարչա-դիվանագիտական մասերից մեկը, անցյալում կելտական անկախ թագավորությունների խառնարան էր։ Զբաղեցնում է Ունլս թերակղզին և Անգլսի կղզին։ Ուելսը գտնվում է Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում, արևելքում սահմանակցում է անգլիական Չեշիր, Շրոփշիր, Հերեֆորդշիր և Գլոսթերշիր կոմսությունների հետ, մնացած երեք կողմերից շրջապատված է ծովով՝ հարավում դա Բրիսթոլյան ջրանցքն է (Սևերնի գետաբերանը), հարավ-արևմուտքում Սուրբ Գևորգի նեղուցն է, հյուսիսում և արևմուտքում Իռլանդական ծովն է, իսկ հյուսիս-արևելքում Դի գետի գետաբերանն է։

Ուելս
վալլիերեն Cymru
անգլերեն Wales
Ուելս դրոշ
Դրոշ
Ուելս զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ «Ուելսը ընդմիշտ»
Ուելս դիրքը
Ուելս դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Քարդիֆ
Պետական լեզուներ վալլիերեն, անգլերեն
Կառավարում Սահմանադրական միապետություն
Տարածք
 -  Ընդհանուր 20 799 կմ² 
Բնակչություն
 -  2001 նախահաշիվը 2 903 085 
 -  Խտություն 140 /կմ² 
 /մղոն²
Արժույթ ֆունտ ստերլինգ
Հեռախոսային կոդ +44
Ուելսի խորհրդարան առաջին նախարար Մարկ Դրեյքֆորդ; 2021 թվականի մայիս

Արդյունաբերություն

խմբագրել

Ուելսը Մեծ Բրիտանիայի կարևոր ինդուստրիալ և սև մետալուրգիայի գլխավոր շրջանն է։ Զարգացումը կապված է քարածխային ավազանի հետ։ Հիմնական ճյուղերն են քարածխի արդյունահանումը, սև և գունավոր մետալուրգիան, նավթավերամշակումը, նավթաքիմիական, քիմական արդյունաբերությունը և մեքենաշինությունը։

Պատմություն

խմբագրել

Զբաղվում են անասնապահությամբ և բուսաբուծությամբ։ Հնում Ուելսի տարածքում բնակվել են կելտական ցեղեր։ 13-րդ դարում Ուելսը նվաճել է Անգլիան (մինչև 1536 թվականը՝ ինքնավար իշխանություն)։ 1301 թվականից Անգլիայում գահի ժառանգորդները կրում են «Ուելսի արքայազն» տիտղոսը։

Վարչական բաժանում

խմբագրել
Եթե շրջանները նշված են * (քաղաքների համար) կամ † (քաղաք-կոմսությունների համար) նշաններով ապա դրանք կոմսություններ են։Փակագծերում տրված են անգլերեն և ուելսերեն անվանումները։
  1. Մերթիր Տիդֆիլ (Merthyr Tydfil/Merthyr Tudful) †
  2. Կայրֆիլ (Caerphilly/Caerffili) †
  3. Բլայնայ Գվենտ (Blaenau Gwent)†
  4. Տորվայն (Tor-faen) †
  5. Մոնմութշիր (Monmouthshire/Sir Fynwy)
  6. Նյուպորտ (Newport/Casnewydd) *
  7. Կարդիֆ (Cardiff/Caerdydd) *
  8. Գլամորգան հովիը (Vale of Glamorgan/Bro Morgannwg) †
  9. Բրիջենդ (Bridgend/Pen-y-bont ar Ogwr) †
  10. Ռոնտա Կինոն Տավ (Rhondda Cynon Taff/Rhondda Cynon Tâf) †
  11. Նիթ-Պորտ Տոլբոտ (Neath Port Talbot/Castell-nedd Port Talbot) †
  12. Սուոնսի (Swansea/Abertawe) *
  13. Կարմարթենշիր (Carmarthenshire/Sir Gaerfyrddin)
  14. Կերեդիգոն (Ceredigion)
  15. Պոուիս (Powys)
  16. Ռեքսեմ (Wrexham/Wrecsam) †
  17. Ֆլինթշիր (Flintshire/Sir y Fflint)
  18. Դենբիշիր (Denbighshire/Sir Ddinbych)
  19. Կոնուի (Conwy) †
  20. Գվինեդ (Gwynedd/Gyunedd)
  21. Անգլսի Կղզի (Anglesey/Ynys Môn)
  22. Պեմբրուկշիր (Pembrokeshire/Sir Benfro)
 
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուելս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։