Շողի Էֆֆենդի
Շողի Էֆֆենդի (մարտի 1, 1897[1], Աքքա, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 4, 1957[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), Բահայի հավատի Պահապանը[2] 1921-1957 թվականներին։ 1908 թ. նրա պապը՝ Աբդուլ-Բահան կազմեց մի փաստաթուղթ, որն անվանեց «Կամք և Կտակ»: Այդ փաստաթղթում նա հաստատեց «Պահապանության» ինստիտուտը: Բահայի ուսմունքները մեկնաբանելու բացառիկ իրավունքը փոխանցվում էր իր ավագ թոռանը` Շողի Էֆֆենդի Ռաբանիին, ով ստացավ «Բահայի հավատի Պահապան» տիտղոսը[3]։ Ինչպես Աբդուլ-Բահան Բահաուլլայի կամքով անվանվեց հավատի Կենտրոնակետ և Մեկնաբան, այնպես էլ Պահապանն օժտվում էր անվիճելի հեղինակությամբ ուսմունքին վերաբերող բոլոր հարցերում։ Այսպես հավատը խուսափեց աղանդների բաժանվելուց։
Գործունեություն
խմբագրելՇողի էֆֆենդին[4] ծնվել է 1897 թ. Աքքայում, Իսրայել։ Մանուկ ժամանակ եղել է իր պապու քարտուղարը։ Այնուհետև անգլերեն է ուսումնասիրել Օքսֆորդի համալսարանում։ Հետագայում դա օգնեց նրան դառնալ բահայի սուրբ գրքերի հեղինակավոր թարգմանիչը։ Նրա ջանքերի շնորհիվ Բաբի, Բահաուլլայի և Աբդուլ-Բահայի` կրոնի գլխավոր անձանց, գրավոր ժառանգությունը թարգմանվեց և հրատարակվեց ավելի քան ութ հարյուր լեզուներով։ Ամբողջ աշխարհում կառուցվեցին պաշտամունքի տներ, բահայի դպրոցներ, հավատի վարչական և համայնքային կենտրոններ, ձեռք բերվեց մեծ քանակությամբ անշարժ գույք։ Բահայիների համաշխարհային համայնքը ՄԱԿ-ում պաշտոնապես գրանցվեց որպես Տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեին կից խորհրդակցական կարգավիճակով միջազգային ոչ կառավարական կազմակերպություն։ Պահապանի երկու գլխավոր պարտականություններն էին բահայիների ուսմունքների մեկնաբանությունը և համայնքի ղեկավարությունը։
1921-1963 թթ. միջև ընկած ժամանակաշրջանը Բահայի հավատի պատմության մեջ նշանավորվում է մի շարք կարևորագույն նախաձեռնություններով, որոնք ձեռնարկել էր Շողի Էֆֆենդին որպես հավատի Պահապան[5]։ Հատկապես հետաքրքիր են նրա գործունեության չորս ուղղությունները` Բահայի հավատի համաշխարհային կենտրոնի զարգացումը, Բահաուլլայի ուսմունքների թարգմանությունն ու մեկնաբանումը, կառավարման համակարգի ամրապնդումը և Աբդուլ-Բահայի հավատի տարածման նախագծի իրականացումը։ Պահապանի պաշտոնը ստանալուց անմիջապես հետո Շողի Էֆֆենդին իր վրա վերցրեց Հայֆայի ծովախորշին կից գտնվող հավատի համաշխարհային կենտրոնի շինարարության ղեկավարությունը։ Նա կառուցեց դամբարաններ Բահաուլլայի և Բաբի աճյունների համար։ Տնկվեցին սքանչելի այգիներ, կառուցվեցին առաջին վեհակերտ շինությունները։ Ամբողջ աշխարհով սփռված կրոնական համայնքը ձեռք բերեց իր հավատի սրբավայրը, որը դարձավ ուխտավորության օբյեկտ և որտեղից իրականացվում էր միասնական ղեկավարությունը։
Մահը
խմբագրել1957 թվականի նոյեմբերի սկզբին բահայի արխիվի շենքի համար սարքավորում ձեռք բերելու նպատակով ժամանելով Անգլիա` Շողի Էֆֆենդին վարակվեց հոնկոնգյան գրիպով և նոյեմբերի 4-ին վախճանվեց սրտի նոպայից։ Նրա հանկարծակի մահը մեծ հարված էր ամբողջ Բահայի համաշխարհային համայնքի համար։ Ղեկավարվելով Շողի Էֆֆենդիի ուղերձով` 1963 թվականին ընտրվեց Արդարության Համաշխարհային Տունը[6], որը մինչ այժմ հանդիսանում է Բահայի համաշխարհային համայնքի ղեկավար մարմինը։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Shoghi Effendi in Oxford: by Riaz Khadem
- Shoghi Effendi, Recollections: by Ugo Giachery
- Call to the Nations: Extracts from the Writings of Shoghi Effendi: by Shoghi Effendi
- Shoghi Effendi: Through the Pilgrim’s Eye: by Earl Redman
- The Priceless Pearl: by Mary Maxwell
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ «Bahāʾī Faith». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Baha'i Faith | Definition, History, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Հայաստանի Բահայի համայնքի պաշտոնական վեբ կայք».
- ↑ «Shoghi Effendi - Bahaipedia, an encyclopedia about the Bahá'í Faith». bahaipedia.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «The Universal House of Justice - An official website of the Bahá'í Faith». universalhouseofjustice.bahai.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.