Յակոբիչ Յակոբ Մելքոնի (նոյեմբեր 18, 1879, գյուղ Կոստեշտ, Բոտոշանի գավառ Ռումինիա - հոկտեմբեր 29, 1959, Բուխարեստ), ռումինահայ բժիշկ, վիրաբույժ։

Յակոբ Յակոբիչ
Ծնվել էնոյեմբերի 18, 1879(1879-11-18)
Մահացել էհոկտեմբերի 29, 1959(1959-10-29) (79 տարեկան)

Կենսագրություն

խմբագրել

Բժշկական գիտտությունների դոկտոր (1905), պրոֆեսոր։ Ռումինիայի վաստակավոր բժիշկ (1954)։ Ռումինական վիրաբուժական դպրոցի և բժշկական ակադեմիայի (1935) հիմնադիրներից։ Ավարտել է Բուխարեստի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1907-15 թվականներին աշխատել է Բուխարեստի «Կոլցեա» հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայում։ 1919-33 թվականներին ղեկավարել է Կլուժի համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժական կլինիկան, եղել է ռեկտոր (1922-23), նպաստել նաև ուրոլոգիայի, օրթոպեդիայի, գինեկոլոգիայի, շտապ վիրաբուժական օգնության զարգացմանը (1934 թվականին Բուխարեստում հիմնել է շտապ օգնության առաջին հիվանդանոցը)։ Հիմնել է Կլուժի բժշկկական ուսանողական (1920) և բժշկական գիտական ընկերությունները, Ռումինիայի բժշկագիտական առաջին հանդեսը («Բժշկական Կլուժ»)։ 1938-48 թվականներին եղել է Բուխարեստի համալսարանի վիրաբուժական ֆակուլտետի և «Բըրնկովենեսկ» հիվանդանոցի պրոֆեսոր։

Գործեր

խմբագրել

Գիտական աշխատանքները վերաբերում են ընդհանուր վիրաբուժության հարցերին։ Յակոբիչը կատարել է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության բարդ վիրահատություններ։ Յակովիչը եղել է Փարիզի վիրաբուժական ակադեմիայի, Ֆրանսիական վիրաբուժական ընկերության պատվավոր նախագահ, Վիրաբույժների և ուրոլոգների միջազգային ընկերությունների պատվավոր անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 107