Մաքս Լիբերման
Մաքս Լիբերման (գերմ.՝ Max Liebermann, հուլիսի 20, 1847[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4][5] - փետրվարի 8, 1935[4][1][2][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4][5]), հրեական ծագմամբ գերմանացի նկարիչ և գրաֆիկ, համարվում է Ֆրանսիայից դուրս իմպրեսիոնիզմի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։
Վեյմարում կրթություն ստանալուց հետո, որոշ ժամանակ ապրելով Փարիզում և Նիդերլանդներում, Լիբերմանը սկզբում նկարել է նատուրալիստական կտավներ՝ սոցիալական թեմաներով։ Հետաքրքրվելով ֆրանսիական իմպրեսիոնիզմով, 1880 թվական-ից սկսած, Լիբերմանը սկսել է ստեղծագործել բաց տոներով և շտրիխների ավելի ակտիվ տեխնիկայով։ Նրա աշխատանքը նշանավորել է 19-րդ դարի արվեստի անցումը վիլհելմինիստական և Վեյմարյան հանրապետության ժամանակաշրջանների դասական մոդեռնին։ Նկարիչը մեծ դեր է ունեցել այս ձևափոխման մեջ՝ գլխավորելով Բեռլինյան միավորումը։ Սկսած 1920 թվական-ից մինչև 1933 թվական-ի իր հրաժարականը, հետևելով նացիոնալ-սոցիալիզմի ներխուժմանը քաղաքականության մեջ՝ արվեստի ոլորտում, Լիբերմանը ղեկավարել է Պրուսսիայի արվեստների ակադեմիան։ Կյանքի վերջին տարիները Մաքս Լիբերմանը անցկացրել է Բեռլինում։
Կենսագրություն
խմբագրել1866-1868 թվականներին սովորել է Բեռլինում, 1868-1872 թվականներին՝ Վայմարում։ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1897), պրեզիդենտ (1920) և պատվավոր պրեզիդենտ (1932)։ Ֆաշրիզմի օրոք հետապնդվել է։ Կրել է Դ. Կուրբեի, Յո. Իսրայելսի, Մ. Մունկաչիի ազդեցությունը, հանդես է եկել որպես գերմանական ռեալիզմի շարունակող։ Վաղ շրջանի գործերում պատկերել է բանվորուհիների, գյուղացիների, արհեստավորների, ձկնորսների («Սագերի փետրումը», 1872, «Վշամանարան», 1887, երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Բեռլին)։ 1890-ական թվականներից դարձել է գերմանական իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Լիբերմանը նաև խոշոր դիմանկարիչ է, գրաֆիկ, արվեստի հարցերին նվիրված գրքերի հեղինակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Max Liebermann (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Max Liebermann — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Либерман Макс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Thieme U., Becker F., Vollmer H. Thieme-Becker-Vollmer (գերմ.) / Hrsg.: U. Thieme, F. Becker, H. Vollmer, F. C. Willis — E. A. Seemann.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Encyclopædia Britannica
- ↑ Staff S. The Mystery of the Munich Nazi Art Trove // Der Spiegel — 2013. — ISSN 2195-1349; 0038-7452
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 606)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Լիբերման» հոդվածին։ |