Ուսուցիչ
Ուսուցիչ, (որոշ կոնտեքստներում նաև՝ դաստիարակ), անձ, որի օգնությամբ աշակերտները ձեռք են բերում գիտելիքներ, ունակություններ և առաքինություն։ Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, ուսուցիչն ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատողն է[1]։
Մասնագիտություն | |
---|---|
մասնագիտություն | |
Գործունեության ոլորտ | դասավանդում և կրթություն |
Ոչ ֆորմալ ուսուցչի դերը կարող է ստանձնել ցանկացած մարդ (օրինակ՝ աշխատակցին ներկայացնելով որևէ առաջադրանքի կատարման եղանակը)։ Որոշ երկրներում դպրոցական տարիքի պատանիների կրթումը դպրոցների կամ քոլեջների փոխարեն կարող է իրականացվել ոչ ֆորմալ պայմաններում, օրինակ՝ տանը։ Շատ երկրներում ֆորմալ կրթությունն իրականացվում է մասնագիտացված ուսուցիչների կողմից, որոնք վճարվում են կատարած աշխատանքի դիմաց։
Պարտականություններ և գործառույթներ
խմբագրելՏարբեր մշակույթներում ուսուցչի դերը տարբեր է։ Ուսուցիչը կարող է դասավանդել գրագիտություն, արհեստ, կրոն, հասարակագիտություն, կյանքի հմտություններ և այլն։ Ֆորմալ կրթության մեջ ուսուցչի դերը մտնում է դասերի պատրաստումը՝ համաձայն ուսումնական պլանի, դասավանդում և աշակերտների առաջադիմության գնահատում։ Ֆորմալ կրթության սահմաններից դուրս ուսուցչի դերը կարող է ընդլայնվել։ Դասապրոցեսից դուրս նրանք աշակերտների հետ այցելում են կրթական համալիրներ, էքսկուրսիաներ, աշակերտները օգնում են կազմակերպչական տարբեր հարցերում։ Որոշ կրթական ծրագրերում ուսուցիչները պատասխանատու են նաև կարգապահության համար։
Ուսուցիչների կողմից պահանջվող կոմպետենցիաներ և որակ
խմբագրելԴասավանդումը շատ բարդ գործընթաց է[2]։ Պատճառն այն է, որ դասավանդումը հասարակական գործունեություն է, որն իրականանում է հատուկ կոնտեքստում (ժամանակ, վայր, մշակույթ ր այլն) և, հետևաբար, ձևավորվում է այդ հատուկ համատեքստի արժեքների համաձայն[3]։ Գործոնները, որոնք ազդում են ուսուցչից սպասելիքների (կամ պարտականությունների) վրա, ներառում են պատմությունն ու ավանդույթը, կրթության նպատակի հանդեպ նրանց սոցիալական տեսակետները, ուսման վերաբերյալ ընդունված տեսությունները և այլն[4]։
Կոմպետենցիաներ
խմբագրելՈւսուցչի կողմից պահանջվող կոմպետենցիաների վրա ազդում են աշխարհում ուսուցչի դերը հասկանալու տարբեր եղանակները։ Ընդհանուր առմամբ, գոյություն ունի չորս մոդել.
- ուսուցիչը՝ որպես ուսուցման ղեկավար
- ուսուցիչը՝ որպես հոգատար անձնավորություն
- ուսուցիչը՝ որպես փորձառու սովորող, և
- ուսուցիչը՝ որպես մշակութային և քաղաքացիական անձ[5]։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը պնդում է, որ անհրաժեշտ է մշակել ուսուցիչների կողմից պահանջվող հմտությունների և գիտելիքների ընդհանուր սահմանում` ուսուցիչներին կրթությանն ու մասնագիտական զարգացմանն ուղղորդելու համար[6]։ Որոշ ապացույցների վրա հիմնված միջազգային քննարկումները փորձել են հասնել նման ընդհանուր փոխըմբռնման։ Օրինակ՝ Եվրամիությունը սահմանել է ուսուցիչների պահանջած կոմպետենցիաների երեք ոլորտ.
- Աշխատանք ուրիշների հետ
- Աշխատանք գիտելիքի, տեխնոլոգիայի և տեղեկատվության հետ, և
- Աշխատանք հասարակության մեջ և հասարակության հետ[7]։
Գիտական համաձայնություն է ստեղծվում, որ այն, ինչ պահանջվում է ուսուցիչներից, կարող է խմբավորվել երեք վերնագրերի ներքո.
- գիտելիքներ (օրինակ՝ բուն առարկան և գիտելիքներ այն դասավանդելու մասին, ուսումնական ծրագրեր, կրթական գիտությունների, հոգեբանության, գնահատման և այլնի մասին գիտելիքներ)
- աշխատանքային հմտություններ (ինչպիսիք են դասերի պլանավորումը, ուսուցման տեխնոլոգիաների օգտագործումը, ուսանողների և խմբերի կառավարումը, ուսուցման մոնիտորինգը և գնահատումը և այլն) և
- տրամադրվածություն (ինչպիսիք են էական արժեքներն ու վերաբերմունքը, համոզմունքները և նվիրվածությունը)[8]։
Որակ
խմբագրելՈգևորություն
խմբագրելՊարզվել է, որ դասընթացների նյութերի նկատմամբ ոգևորություն ցուցաբերած ուսուցիչները և ուսանողները կարող են ուսման և կրթելու գործում դրական առաջադիմություն ցուցաբերել[9]։ Այս ուսուցիչները փորձում են ամեն օր աշխուժացնել դասընթացների նյութերի ուսուցումը[10]։ Միևնույն ուսումնական ծրագիրը բազմիցս կրկնող ուսուցիչները դժվարանալ պահպանել իրենց խանդավառությունը։ Ոգևորված ուսուցիչներն իրենց ուսանողների կողմից գնահատվում են ավելի բարձր, քան այն ուսուցիչները, ովքեր մեծ խանդավառություն չեն ցուցաբերել դասընթացի նյութերի նկատմամբ[11]։
Ոգևորություն ցուցաբերող ուսուցիչներն, ամենայն հավանականությամբ, ներգրավված, հետաքրքրված և եռանդուն ուսանողներ ունեն, ովքեր հետաքրքրված են ուսումնասիրել առարկան։ Վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ ուսուցիչների խանդավառությունը և աշակերտների դասարանում սովորելու ներքին դրդապատճառը և կենսունակությունը փոխկապակցվածություն են[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՀ «Հանրակրթության մասին», ՀՕ-160-Ն օրենք, 2009 թվականի հուլիսի 10, հոդված 3, կետ 13, Վերցված է 2023-01-14-ին
- ↑ For a review of literature on competences required by teachers, see F Caena (2011) 'Literature review: Teachers’ core competences:
requirements and development' accessed January 2017 at «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ for a useful discussion see, for example: Cochran-Smith, M. (2006): 'Policy, Practice, and Politics in Teacher Education', Thousand Oaks, CA: Corwin Press
- ↑ see for example Cummings, W.K. (2003) 'The Institutions of Education. A Comparative Study of Educational Development in the Six Core Nations', Providence, MA: Symposium Books.
- ↑ F Caena (2011) 'Literature review: Teachers’ core competences: requirements and development' accessed January 2017 at «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) citing Altet et al., 1996; Conway et al., 2010; Hansen, 2008; Seifert, 1999; Sockett, 2008 - ↑ 'Teachers Matter: Attracting, Developing and Retaining Effective Teachers', 2005, Paris: OECD publications [1]
- ↑ F Caena (2011) 'Literature review: Teachers’ core competences: requirements and development' accessed January 2017 at «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Williamson McDiarmid, G. & Clevenger-Bright M. (2008) 'Rethinking Teacher Capacity', in Cochran-Smith, M., Feiman-Nemser, S. & Mc Intyre, D. (Eds.). 'Handbook of Research on Teacher Education. Enduring questions in changing contexts'. New York/Abingdon: Routledge/Taylor & Francis cited in F Caena (2011)
- ↑ Teaching Patterns: a Pattern Language for Improving the Quality of Instruction in Higher Education Settings by Daren Olson. Page 96
- ↑ Motivated Student: Unlocking the Enthusiasm for Learning by Bob Sullo. Page 62
- ↑ Barkley, S., & Bianco, T. (2006). The Wonder of Wows. Kappa Delta Pi Record, 42(4), 148-151.
- ↑ Patrick, B.C., Hisley, J. & Kempler, T. (2000) "What's Everybody so Excited about?": The Effects of Teacher Enthusiasm on Student Intrinsic Motivation and Vitality", The Journal of Experimental Education, Vol. 68, No. 3, pp. 217-236