Կառլիս Բաումանիս
Կառլիս Բաումանիս (լատիշ․՝ Baumaņu Kārlis կամ Kārlis Baumanis, մայիսի 11, 1835[1], Viļķene, Լատվիա - հունվարի 10, 1905[1], Limbaži, Լատվիա), լատվիացի առաջին կոմպոզիտորներից, բանաստեղծ և դրամատուրգ (գրական կեղծանունը՝ Ակո)։ Երաժշտության առաջին լավագույն դասավանդողներից մեկը Լատվիայում։
Կառլիս Բաումանիս | |
---|---|
Բնօրինակ անուն | լատիշ․՝ Baumaņu Kārlis կամ Kārlis Baumanis |
Ծնվել է | մայիսի 11, 1835[1] Viļķene, Լատվիա |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 10, 1905[1] (69 տարեկան) Limbaži, Լատվիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, բանաստեղծ, երաժշտության ուսուցիչ, գրող և լրագրող |
Kārlis Baumanis Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿառլիս Բաումանիսը ծնվել է 1835 թվականի մայիսի 11-ին վարձակալ Յակոբ Բաումանի ընտանիքում։ Եղել է բազմազավակ ընտանիքի 6-րդ որդին․ ընտանիքում եղել է ութ որդի և չորս դուստր[2]։
1837 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լիմբաժի, որտեղ Կառլիս Բաումանիսը սովորել է ծխական դպրոցում (1846-1848), տարրական դպրոցում (1848-1850) և գավառական ուսումնարանում (1850-1852)։ Դպրոցական կրթությունն ավարտելուց հետո՝ 1853 թվականից մինչ 1856 թվականը, հաճախել է ուսուցիչների դասընթացի, որտեղ սովորել է ընդհանուր ուսումնական առարկաներ, մանկավարժություն, օտար լեզուներ, երգչախմբային երգ, ինչպես նաև նվագել երեգեհոն ու ջութակ։
1856 թվականի ամռանը Կառլիս Բաումանիսն ավարտում է դասընթացը՝ բոլոր առարկաներից ստանալով գերազանց գնահատականներ, և որպես դաստիարակ սկսում է աշխատել Ադերկասների ազնվականական ընտանիքում։ Սակայն ազգային ինքնասիրության ոտնահարման ու նվաստացուցիչ պայմանների պատճառով 1858 թվականին տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ։
Գերմաներեն է դասավանդել Սմոլնիի ինստիտուտում, ինչպես նաև եղել է տնային ուսուցիչ։ Ազատ ժամանակ սովորել է երաշժտութուն, դաշնամուր նվագելու մասնավոր դասեր ստացել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ֆ․ Չորնիի մոտ։
1860 թվականին գերմաներենի ուսուցչի մշտական աշխատանք է ստանում Սանկտ Պետերբուրգի դպրոցներից մեկում, որտեղ աշխատել է ավելի քան 20 տարի։
Սանկտ Պետերբուրգում գրում է Լատվիայի ազգային հիմնը՝ «Աստված, օրհնիր Լատվիան»։ Եղել է առաջին Ատմոդայի (լատիշ․՝ Atmoda, բառացի՝ Զարթոնք)՝ լատվիական ազգային շարժման ակտիվ մասնակիցներից մեկը։ Բնակվելով Սանկտ Պետերբուրգում՝ նպաստել է առաջին Համալատվիական երգի տոնի կազմակերպմանը։
Իր կյանքի վերջին տարիները Կառլիս Բաումանիսն անցկացրել է Լիֆլյանդիայում։ Տարեց կոմպոզիտորը երկար ժամանակ հիվանդ է եղել, ապրել է աղքատության մեջ։ Մահացել է 1905 թվականի հունվարի 10-ին։ Թաղված է Լիմբաժիի գերեզմանատան։ Նրա շիրմաքարը պատրաստել է Գուստավ Շկիլտերսը (1920)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ MĀRĪTE PURMALЕ Карлис Бауманис -- личность в латышской культуре(լատիշերեն) = BAUMAŅU KĀRLIS – PERSONĪBA LATVIEŠU KULTŪRĀ // монография : Курсовая работа по культурологии. — Латвийский колледж культуры, 2005. — С. 3—45.
Արտաքին Հղումներ
խմբագրել- Limbažu Galvenās bibliotēkas datubāze ar materiāliem par Baumaņu Kārli
- Limbažu novads un tajā dzimušie un/vai dzīvojošie ievērojamie cilvēki Արխիվացված 2007-05-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլիս Բաումանիս» հոդվածին։ |