«Իրմա (փոթորիկ)» (անգլ.՝ Hurricane Irma)- հզոր ատլանտյան արևադարձային ցիկլոն 5-րդ մակարդակի։ Ատլանտյան օվկիանոսի արևելյան հատվածում ձևավորված առաջին հզոր փոթորիկն է «Ջուլիա» 2010-ից հետո[1] և երկրորդ հզոր ատլանտյան փոթորիկը 2017 թվականի։ Ամենահզոր փոթորիկն է վերջին տասնամյակի և 5-րդ մակարդակի ամենաերկարատև փոթորիկն է դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

Իրմա
ՏեսակՀինգերորդ կատեգորիայի փոթորիկ
Վարչական միավորՊուերտո Ռիկո
Երկիր ԱՄՆ, Saint Martin,  Անտիգուա և Բարբուդա,  Կուբա,  Անգիլիա,  Ամերիկյան Վիրջինյան կղզիներ,  Բրիտանական Վիրջինյան կղզիներ,  Թերքս և Քայքոս կղզիներ,  Բահամյան Կղզիներ և  Ֆրանսիա
Մասն էԱտլանտյան փոթորկային շրջան 2017
Ձևավորվածօգոստոսի 30, 2017
Քայքայվածսեպտեմբերի 12, 2017
Վնաս64 760 000 000 $
Զոհվածներ133 մարդ
 Hurricane Irma Վիքիպահեստում

Իրման «Կաբո Վերդե» փոթորկի տեսակ է[2][3][4], որը ձևավորվել է 2017 թվականի օգոստոսի 30-ին Կաբո Վերդե կղզու մոտակայքում, Աֆրիկայի արևմտյան մասից ուժեղ արևադարձային ալիքի դուրս գալու ժամանակ։ Բարենպաստ պայմանների շնորհիվ, փոթորիկը ձևավորման պահից 24 ժամ անց հասել է 2-րդ մակարդակի։ Ըստ ԶԼՄ-ների ալիքների բարձրությունը հասել է 9 մետրի, իսկ փոթորիկը շարժվել է 250 կմ/ժամ արագությամբ[5]։

Սեպտեմբերի 5-ին Իրման հասավ 5-րդ մակարդակի՝ քամու արագությունը հասնելով 295 կմ/ժ-ի, իսկ ճնշման արագությունը` 360 կմ / ժ-ի)։

Շարժման հետագիծն ու հետևանքները

խմբագրել

Փոթորիկն առաջացրել է ավերածություններ Բարբուդա, Սուրբ Բարդուղիմեոս, Սեն-Մարտեն, Անգիլիա, Վիրջինյան, Թերքս և Քայքոս կղզիներում և Բահամյան Կղզիների հարավային մասում[6]։ Բարբուդա և Սեն-Մարտեն կղզիներում փոթորիկը քանդել և վնասել է շենքերի 90%-ը, բնակիչների կեսից ավելին մնացել են անօթևան։ Ավերվել է Սեն-Մարտեն կղզու նիդեռլանդական տարածքի Արքայադուստր Յուլիանայի անվան միջազգային օդանավակայանը[7]։ Սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը փոթորիկը հասել է Կուբայի ափերին[8], ինչի հետևանքով զոհվել են 21 մարդ[9]։ Ջրի տակ են անցել Հավանայի Մալեկոն առափնյակը և ափի երկայնքով բազմաթիվ փողոցներ։ Որոշ շրջաններում մարդիկ շարժվել են մինչև գոտկատեղերը կամ նույնիսկ մինչև կրծքները հասնող ջրի միջով։ Փոթորիկի ուժը նվազել է երրորդ մակարդակի, սակայն հետագայում այն կրկին բարձրացել է, հասնելով 4-րդ մակարդակի։

Ֆլորիդա

խմբագրել
Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթի հայտարարությունը աղետի վերաբերյալ

Սեպտեմբերի 8-ին Ֆլորիդայի նահանագապետ Ռիք Սքոթը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է 5,6 միլիոն մարդ էվակուացիայի մասին։ Սեպտեմբերի 10-ի առավոտյան փոթորիկը հասել է Ֆլորիդա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Իրմա» փոթորկին «հսկա հրեշ» է անվանել, իսկ Ֆլորիդա նահանգը հայտարարել է աղետի գոտի[10][11] Սեպտեմբերի 10-11-ը փոթորիկ է մոտեցել է Ֆլորիդայի արևմտյան ափին և ուժեղ հարևված հասցրել Ֆլորիդա Կիս կղզեխմբին և ջրհեղեղներ առաջացրել Մայամիում և այլ քաղաքներում։ Նրա ուժը 4-րդ մակարդակից իջել է և հասել 1-ին մակարդակի։

Սեպտեմբերի 20-ի դրությամբ փոթորկից զոհվել են 102 մարդ[6][12][13][14][15][16][17]։

 
Սեպտեմբերի 5-ին հյուսիսային Լիվարդի կղզիներ մոտ Իրմա փոթորիկի ինֆրակարմիր հանգույցը, 5-րդ մակարդակի փոթորիկի վերափոխման պահին

Փոթորիկների սանդղակ

խմբագրել
Մակարդակ Քամու արագություն, մ/վ (կմ/ժամ) Ալիքի բարձրությունը Քամու ուժգնացում, մ
5 > 70 (250) > 5,5
4 58-70 (210—250) 4—5,5
3 50-58 (180—210) 2,5—4
2 42-50 (150—180) 2—2,5
1 33-42 (120—150) 1—2
Լրացուցիչ մակարդակներ
Արևադարձային փոթորիկ 17-33 (60—120) 0—1
Արևադարձային դեպրեսիա < 17 (60) 0

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Klotzbach, Philip [@philklotzbach] (August 31, 2017). «#Irma is the first major hurricane this far east in the tropical Atlantic since Julia (2010)» (Թվիթ). Վերցված է 5 September 2017-ին – via Թվիթթեր.
  2. Angela Chen (2017 թ․ սեպտեմբերի 1). «Harvey's not over, but Hurricane Irma is now headed toward the East Coast». The Verge. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. Brandon Miller (2017 թ․ սեպտեմբերի 2). «Powerful Hurricane Irma could be next weather disaster». CNN. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. Rob Gutro (2017 թ․ օգոստոսի 30). «GPM satellite sees Tropical Storm Irma forming near Cape Verde Islands». Phys.org. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «Разрушительный ураган «Ирма» приближается к Флориде». Русская служба Би-би-си. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. 6,0 6,1 «Hurricane Irma batters Bahamas and Haiti as Florida evacuates – latest updates». The Guardian. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. Ураган «Ирма» разрушил нидерландский аэропорт на острове Сен-Мартен, 07.09.2017
  8. «Ураган «Ирма» бушует у севера Кубы и движется к Флориде». Русская служба Би-би-си. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. Կարիբյան ավազանում ավերածությունների հանգեցրած «Իրմա» փոթորիկը հասել է Բահամյան կղզիներ և Կուբա (տեսանյութ)(չաշխատող հղում)
  10. Трамп назвал «огромным монстром» бушующий во Флориде ураган «Ирма»
  11. Трамп объявил режим крупного стихийного бедствия во Флориде
  12. Innerarity, Andrew; Ortiz, Ricardo. «Florida governor vows aggressive probe of Irma nursing home deaths». Yahoo News. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  13. Shapiro, Emily; Allen, Karma; Jacobo, Julia. «Irma leaves 9 dead in US, 'devastation' in Florida Keys». ABC News. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  14. (now), Alastair Lawson; Jackson, Patrick; (earlier), Courtney Subramanian (2017 թ․ սեպտեմբերի 11). «Irma weakens but still wreaks chaos» (բրիտանական անգլերեն). BBC. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  15. Millar, Joey (2017 թ․ սեպտեմբերի 6). «Hurricane Irma: Three dead as Caribbean islands battered in 'hard and cruel' conditions». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  16. «Young surfer's death comes as a shock». Barbados Today. 2017 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  17. «Hurricane Irma». The Guardian. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրմա (փոթորիկ)» հոդվածին։