Հավանա (իսպ.՝ La Habana), Կուբայի մայրաքաղաքն է, հանդիսանում է երկրի քաղաքական, մշակութային և տնտեսական կենտրոնը։

Քաղաք
Հավանա
La Habana
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿուբա Կուբա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքՀավանա
ՔաղաքապետԽուան Կոնտինո Ասլան
Հիմնադրված է1515 թ.
Առաջին հիշատակում1515
Մակերես726,75 կմ²
ԲԾՄ59 մ
Բնակչություն2 135 498 մարդ (2010)
Խտություն2938,4 մարդ/կմ²
Ագլոմերացիա3,073 մլն.
Ժամային գոտիUTC-5, ամառը UTC-4
Հեռախոսային կոդ(+53) 7
Փոստային դասիչ10xxx-19xxx
Պաշտոնական կայքlahabana.com
Հավանա (Կուբա)##
Հավանա (Կուբա)

Առաջին անգամ հիշատակվել է 1515 թվականին, այն հիմնադրել են իսպանացիները, բաժանված է 15 մունիցիպալիտետների, մակերեսը կազմում է 726,75  կմ², բնակչությունը, ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 2 135 498  մարդ։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը ցածր է՝ մոտ 60 մ։

Անվանում

խմբագրել

Հիմնադրել է իսպանացի կոնկիստադոր Դիեգո Վելասկեսը 1515 թվականին Կուբա կղզու հարավային ափին։ Այդ կոչվել է Սան Կրիստոբալ՝ ի պատիվ Քրիստափոր Կոլումբոսի։ Սակայն 1519 թվականին քաղաքը փոխադրվել է կղզու հյուսիսարևմտյան ափ և նոր տեղում սկսել է կոչվել Սան Կրիստոբալ դե լա Հավանա («Սուրբ Քրիստափոր Հավանացի»), բայց այդ անունը չպահպանվեց․ դրանից մնաց միայն վերջին մասը (իսպ.՝ La Habana), ինչպես պատահել է այն ժամանակվա իսպանական և պորտուգալական շատ այլ անվանումների հետ։

Ենթադրում են, որ Հավանա բառն առաջացել է Sabana ― «սավաննա», այսինքն՝ «բարձրախոտային տափաստան» ժողովրդական աշխարհագրական տերմինից, քանի որ կղզու արևելյան լեռնային շրջանների բնակիչները նրա արևմտյան դաշտային մասն անվանում էին սավաննա։

«Սավաննայի» հնչյունափոխումը «Հավանա»-ի միանգամայն հնարավոր է [1]։

 
Հին Հավանան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավանա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 259