Ինտերնետ Էքսպլորեր
Ինտերնետ Էքսպլորեր (Internet Explorer), վեբ-զննիչ է։ Թողարկողն է հանրահայտ Մայքրոսոֆտ ընկերությունը դեռևս 1995 թվականից։ Ինտերնետ Էքսպլորեր զննիչը զանգվածային է դառնում 1999-ից սկսած, իսկ 2002-2003 թվականներին արդեն այս զննիչից օգտվում էին աշխարհի համացանց օգտագործողների 95 տոկոսը։ Սակայն ներկա ժամանակներս Ինտերնետ Էքսպլորեր զննիչից օգտվողների թիվը հետևողականորեն նվազում է, որովհետև այսօր նրա հետ մրցակցում են ոչ պակաս հայտնի զննիչներ՝ Մոզիլա Ֆայրֆոքսը, Գուգլ Քրոմը և այլ։
Տեսակ | դիտարկիչ և վկայագրված ծրագրային ապահովում |
---|---|
Հեղինակ | Thomas Reardon? |
Նախագծումը՝ | Մայքրոսոֆթ |
Գրված է՝ | C++ |
ՕՀ | Windows, մաքՕՍ, Windows Phone, Windows Mobile և Յունիքս |
Առկա է | բազմալեզու, անգլերեն, հունարեն և ֆրանսերեն |
Լույս տեսավ՝ | օգոստոսի 16, 1995[1] |
Պլատֆորմ | X86, x86_64, ARM, PowerPC, SPARC? և Windows |
Վերջին կայուն տարբերակ | 11.0.9600 |
Զարգացման կարգավիճակ | գործող |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Հիմք են ծառայել | Mosaic? |
Հաջորդ | Microsoft Edge |
Սխալնելի հայտման էջ | connect.microsoft.com/IE |
Կայք | Internet Explorer |
Internet Explorer Վիքիպահեստում |
Որպեսզի Ինտերնետ Էքսպլորերը ապագայում չզիջի իր դիրքերը, Մայքրոսոֆտ ընկերությունը անընդհատ փոփոխություններ է կատարում իր բրաուզերում։ Այսպես զգալիորեն իր նախորդ տարբերակներից տարբերվում է վերջերս դուրս եկած Ինտերնետ Էքսպլորեր 9-ը, որը ըստ Մայքրոսոֆտի բացի իր ժամանակակից դիզայնից, տարբերվում է նաև իր արագագործությամբ ու անվտանգության բարձր վարկանշով[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինտերնետ Էքսպլորեր» հոդվածին։ |