Զննիչը կամ բրաուզերը (անգլ. Web browser), ծրագրային ապահովում է, որը նախատեսված է վեբ-կայքեր դիտելու համար, այսինքն վեբ կայքերին դիմելու, դրանցից ստացված տեղեկատվությունը վերամշակելու, կայքը արտածելու և մի էջից մյուսն անցնելու համար։

Դիտարկիչ
Software category, մասնագիտություն, հետազոտության թեմա Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիածրագիր, HTTP client, Համակարգչային պլատֆորմ, browser Խմբագրել Wikidata
Ստեղծում1990 Խմբագրել Wikidata
ԿիրառությունըWeb navigation Խմբագրել Wikidata
Ստեղծել էԹիմ Բերներս Լի Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ20 Դեկտեմբերի 1990 Խմբագրել Wikidata
Ստեղծման վայրՑԵՌՆ Խմբագրել Wikidata
Imp­le­men­ta­tion ofWeb API Խմբագրել Wikidata
ACM Clas­si­fi­ca­tion Code (2012)10003302 Խմբագրել Wikidata
ՀակառակըՎեբ սերվեր Խմբագրել Wikidata

Համաշխարհային ցանցի ստեղծման օրվանից ցանցային զննիչները անընդհատ կատարելագործվել են և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է մեծանում դրանց կարևորությունն ու պահանջարկը։ Այժմյան ցանցային զննիչը վեբ-կայքի մշակման և արտածման համար նախատեսված ծրագրային համակարգ է, որն իրենից ներկայացնում է վեբ-կայքի և իր հաճախորդի միջև միջանկյալ օղակ, միջավայր։ Գրեթե բոլոր հայտնի ցանցային զննիչները տարածվում են անվճար այլ լրացնող ծրագրերի հետ միասին. Ինտերնետ Էքսփլորեր (Microsoft Windows-ի հետ միասին), Մոզիլլա Ֆայրֆոքս (անվճար, ազատ ծրագրային ապահովում), Սաֆարի (Mac ՕՀ-ի հետ կամ անվճար Windows-ի համար), Օպերա (անվճար սկսած 8.50 տարբերակից), Գուգլ Քրոմ (անվճար, ազատ ծրագրային ապահովում)։

2019 թվականի մարտի տվյալներով ավելի քան 4.3 մլն մարդ օգտագործում է զննիչ, որը մոտավորապես կազմում է աշխարհի բնակչության 55%-ը[1]։ Ամենատարածված զննիչներն են Գուգլ Քրոմ-ը, Մոզիլլա Ֆայրֆոքս-ը, Սաֆարի-ն,Ինտերնետ Էքսփլորեր-ը և Microsoft Edge-ը։

Տարածում

խմբագրել
 
Ամենատարածված ցանցային զննիչը (հունվար 2015
     Internet Explorer      Mozilla Firefox      Google Chrome      Opera

Աշխարհում շատ ցանցային զննիչներ գոյություն ունեն, սակայն ավելի հայտնի են վերևում նշված հինգ զննիչները։ Այդ զննիչները միշտ գտնվել և գտնվում են մրցակցության մեջ ու տարբեր երկրներում ձգտում են գրավել ցանցային զննիչների շուկան։ Հետևաբար տարբեր երկրներում այս ցանցային զննիչները տարբեր տարածում ունեն[2]։

Ինտերնետ Էքսփլորեր ցանցային զննիչը ամենից շատ տարածված է ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Չինաստանում։ Այն իր օգտագործողների թվով առաջատարն է, սակայն վերջին ժամանակներս այս ցանցային դիտարկչի օգտագործողների թիվը պակասել է։ Դա հիմնականում բացատրվում է ծրագրային սխալներով ու դիտարկչի ծարաբեռնվածությամբ։ Շտկելու համար այս անհաջողությունները Microsoft ընկերությունը 2011 թվականին թողարկում է իր ցանցային զննիչի 9-րդ տարբերակը, որը բավականին տարբերվում է դիտարկչի ավելի հին տարբերակներից։

Մոզիլլա Ֆայրֆոքս ցանցային զննիչը երկրորդն է աշխարհում իր օգտագործողների թվով։ Այն մեծ տարածում ունի հատկապես Ինդոնեզիայում, որտեղ դիտարկչից օգտվում է համացանց օգտագործողների 80 տոկոսը։

Գուգլ Քրոմ ցանցային զննիչը, չնայած իր նոր լինելուն, բավականին մեծ տարածում է գտել աշխարհում։ Զննիչը հատկապես տարածված է Թունիսում և Ալբանիայում, որտեղ այն առաջին տեղում է։ Զննիչը նաև մեծ տարածում է գտել Հայաստանում, որտեղ այս ցանցային դիտարկչից օգտվում է համացանց օգտագործողների 34 տոկոսը[3]։

Օպերա ցանցային զննիչը նույնպես զարգանում է մեծ թափով, սակայն այս զննիչի օգտագործողների թիվը աշխարհում շատ փոքր է՝ընդամենը համացանց օգտագործողների 3 տոկոսը։ Այն մեծ տարածում ունի հատկապես Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Վրաստանում։

Բրաուզերների զարգացման պատմությունը

խմբագրել

Առաջին վեբ բրաուզերը ստեղծվել է 1990 թվականին Թիմ Բերներս-Լիի կողմից։ Այն կոչվում էր WorldWideWeb և հետագայում վերանվանվեց Nexus: Սակայն առաջին հիմնական GUI զննարկիչը NCSA Mosaic-ն էր։ Սա առաջին բրաուզերներից էր բաց կոդով, և որոշ այլ բրաուզերներ (Netscape Navigator և Internet Explorer) հիմք են ընդունել այն։ Netscape-ը թողարկել է Netscape Navigator-ը տարբեր օպերացիոն համակարգերի համար (UNIX, Windows, Mac OS) և հասել նշանակալի հաջողությունների, այդ թվում՝ կոմերցիոն[4]։

Բրաուզերի առաջին պատերազմը

խմբագրել

Այն տեղի ունեցավ 1995-2001 թվականներին Netscape Navigator-ի և Internet Explorer-ի միջև շուկայի մասնաբաժնի համար։ 1995 թվականի սկզբին Netscape Navigator-ն ուներ բացարձակ գերակայություն՝ շուկայի 80% մասնաբաժնով։ Internet Explorer-ի մասնաբաժինը 5%-ից պակաս էր։ Պատերազմն ավարտվեց Internet Explorer-ի համոզիչ հաղթանակով, որը 2001 թվականի վերջին վերահսկում էր շուկայի մոտ 96%-ը։ Հաջողությունը գոնե մասամբ պայմանավորված է Microsoft-ի քաղաքականությամբ՝ նախապես տեղադրելով Internet Explorer-ը որպես անվճար հավելված իրենց համակարգիչների վրա։ Ի տարբերություն Netscape-ի, Microsoft-ը անմիջապես թողարկեց IE-ի տեղայնացված տարբերակները։ 1995-ին Microsoft-ը թողարկեց Windows 95 օպերացիոն համակարգը, այն չուներ ներկառուցված բրաուզեր, բայց որոշ ժամանակ անց Internet Explorer 3-ը ինտեգրվեց Windows 95 OSR2 թարմացմանը։ Բացի այդ, Microsoft-ն իր բրաուզերում ավելացրեց ստանդարտներին անհամատեղելի HTML ընդլայնումներ, և դա կարելի է համարել բրաուզերների պատերազմի սկիզբ, որն ավարտվեց Microsoft-ի բրաուզերի կողմից շուկայի մոնոպոլիզացմամբ։ «Mozilla» անվանումն ի սկզբանե առկա էր Netscape-ից բրաուզերում և դա Mosaic և killer բառերի հապավումն էր։ Այնուհետև Mozilla հիմնադրամը որոշեց բրաուզերը մատակարարել և զարգացնել ընդհանուր փաթեթից առանձին, և ծնվեց Mozilla Firefox նախագիծը, որը պարունակում է բազմաթիվ հնարավորություններ, որոնք բացակայում են IE կամ այլ բրաուզերներում։

Microsoft-ը գրեթե դադարեցրեց զննարկչի զարգացումը, և այն հազիվ 4 տարբերակից փոխվեց 6-րդ տարբերակի, և աջակցեց ստանդարտները ավելի վատ, քան մյուս բրաուզերները, հետ մնաց աշխատանքի արագությունից և էջերի ցուցադրման արագությունից։ Այս իրավիճակը ստիպեց Microsoft-ին նորից միացնել բրաուզերը, և յոթերորդ տարբերակը դուրս եկավ որոշ փոփոխություններով՝ ավելացվեցին ներդիրներ, բարելավվեց ստանդարտների աջակցությունը, ավելացավ աշխատանքի արագությունը և ավելի հարմար ինտերֆեյսը։ 2009 թվականի մարտի 19-ին Microsoft-ը թողարկեց Internet Explorer-ի 8-րդ տարբերակը, իսկ 2011 թվականի մարտի 14-ին՝ Internet Explorer-ի 9-րդ տարբերակը և ակտիվորեն գովազդեց այն ռուսական շուկայում, այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Yandex-ը, Mail.ru-ն և այլն։

Բրաուզերների երկրորդ պատերազմը
խմբագրել

Այն սկսվեց 2004 թվականին, հիմնականում Opera- ի և Mozilla հիմնադրամի կողմից, ընդդեմ IE մենաշնորհի։ Դա հանգեցրեց Internet Explorer-ի գրեթե ամբողջական հեռացմանը և Google Chrome-ի գերակայությանը, որի մասնաբաժինը 2017 թվականի վերջին կազմում էր մոտ 60%։ 2008 թվականին Google-ը թողարկեց իր սեփական բրաուզերը՝ Google Chrome-ը՝ հիմնված անվճար Chromium նախագծի վրա։ Թողարկվեցին տարբերակներ Windows XP-ի, Windows Vista-ի, Windows 7-ի, Linux-ի, BSD-ի և Mac OS X-ի համար։ 2009 թվականի սկզբին Microsoft-ը հայտարարեց, որ մշակում է նոր բրաուզեր, որը կոչվում է Gazelle: Նոր բրաուզերը կկիրառի ռեսուրսների փոխանակման սկզբունքներ, որոնք բնորոշ են բազմաբնույթ օպերացիոն համակարգերին, ինչը, ըստ Microsoft-ի, կբարձրացնի նրա անվտանգությունը[5]։

Նշանակություն

խմբագրել

Համացանցային զննիչի նպատակը Համաշխարհային սարդոստայն-ից տեղեկատվությունը հասցնել և ցույց տալ դա Օգտվող-ի սարքի վրա։

Այս գործընթացը սկսում է երբ օգտագործողը ներմուծում է URL-ը զննիչում, օրինակ https://en.wikipedia.org/։ Գործնականում բոլոր URL-ները սկսում են http:-ով կամ https:-ով, ինչը նշանակում է, որ զննիչը կստանա դրանք որպես HTTP: https:-ի դեպքում զննիչի և վեբ սպասարիչի միջև հաղորդակցումը կոդավորված է անվտանգության և գաղտնիության սկզբունքներից ելնելով։ URL-ի համար մեկ այլ նախամասնիկ է file:-ը, որը օգտագործվում է համակարգչի ներքին պանակներն ու նիշքերը ցույց տալու համար։

Մի անգամ կայքէջը բեռնվում է դիատրկիչում, և զննիչը ցույց է տալիս այն օգտագործողի սարքի էկրանին։ Այն ներառում է զննիչի կողմից ներառվող հնարավոև պատկերները և վիդեոները։

Շուկայական մասնաբաժին

խմբագրել
Դիտարկիչների վիճակագրություն
Chrome
  
65.34%
Սաֆարի
  
18.12%
Edge
  
5.21%
Firefox
  
2.88%
Samsung Internet
  
2.60%
Օպերա
  
2.50%
UC Browser
  
0.88%
Android
  
0.48%
QQ Browser
  
0.44%
Այլ
  
1.55%
Դիտարկիչների շուկայական մասնաբաժինները 2024 թվականի ապրիլի դրությամբ համաձայն StatCounter-ի[6]

Թոփ հայտնի բրաուզերներ

խմբագրել

1․ Google Chrome-ը բաց կոդ է։ Այսինքն՝ ցանկացած օգտատեր կարող է յուրովի փոխել ծրագիրը՝ չխախտելով լիցենզիաները։ Այսօր այս բրաուզերը հանդիսանում է աշխարհի առաջատար վեբ հետազոտողը։ Այն տեղադրված է աշխարհի բոլոր ԱՀ-ների գրեթե 45%-ի վրա։ Ավելին, սմարթֆոնների համար նախատեսված բջջային տարբերակը գալիս է նախապես տեղադրված հավելվածով։ Chrome-ը վեբ կայքերի մշակման արագությամբ առաջ է անցել մրցակիցներից՝ էջերի նախնական բեռնման շնորհիվ։ Վնասակար ռեսուրսների տվյալների բազան մշտապես թարմացվում է բրաուզերում՝ այդպիսով ապահովելով օգտատերերի անվտանգությունը ցանցում։ Ունի ընդլայնումների հսկայական ընտրություն, «Ինկոգնիտո» ռեժիմ, ավտոմատ թարգմանություն, ձայնային որոնում, ավտոմատ թարմացումներ և այլ գործառույթներ։

2․ Internet Explorer բրաուզերը Internet Explorer-ը ստեղծվել է Microsoft-ի ծրագրավորողների կողմից Windows օպերացիոն համակարգի (OS) համար։ Այն տեղադրված է ՕՀ-ի բոլոր տարբերակների վրա։ Ծրագիրն ունի բազմաթիվ թերություններ՝ կապված իր աշխատանքի արագության և անվտանգության հետ։ Ստեղծողները արդիականացրել են կոդը, մեծացրել են ներբեռնման արագությունը և ներկայացրել «Ինկոգնիտո» ռեժիմը։

3․ Օպերա - Վեբ զննարկիչն ուներ իր շարժիչը, սակայն 2013 թվականին անցավ Chromium-ին։ Ծրագրի կոդը փակ է դիտելու համար, բայց դա չի խանգարում օգտվողներին օգտագործել Explorer-ի բոլոր ընդարձակ գործառույթները։ Ունի ներբեռնման բարձր արագություն։ Հիմնական առանձնահատկությունը Turbo տեխնոլոգիան է, որն օգտագործում է ամպային տարածությունը՝ արագությունը մեծացնելու և գաջեթների երթևեկությունը խնայելու համար։ Թերություններից այն է, որ օպերան չի աջակցում որոշ սցենարներ, սառեցումները հաճախակի են, կայուն աշխատանքի համար պահանջվում է առնվազն 2 ԳԲ օպերատիվ հիշողություն։

4․ Mozilla Firefox բրաուզերը աշխարհում երկրորդ ամենահայտնի վեբ զննարկիչն է, և առաջինը՝ ծրագրավորողների համար հնարավորությունների առումով։ Mozila-ն թողարկվել է 2004 թվականին անվճար Gecko շարժիչով։ Chrome-ից շատ առաջ Firefox-ն ուներ ընդարձակման տվյալների բազա։ Ունի բարձր աստիճանի գաղտնիություն, կանոնավոր թարմացումներ, սակայն չնայած բոլոր առավելություններին, Mozila-ն հաճախ դանդաղեցնում է արագությունը և պահանջկոտ է համակարգչի ռեսուրսների նկատմամբ։

5․ Yandex Browser-ը մշակվել է համեմատաբար վերջերս՝ 2012 թ.։ Այն համարվում է Ռուսաստանում ամենահայտնիներից մեկը։ Ծրագիրն օգտագործում է Chromium շարժիչը, ինտեգրվում է Yandex-ի ծառայություններին՝ փոստ, որոնում, շուկա և այլն։ Անվտանգությունը բարձր մակարդակի վրա է՝ վնասակար ռեսուրսների անընդհատ թարմացվող տվյալների բազայի շնորհիվ։

6․ Safari բրաուզերը մշակվել է Apple կորպորացիայի կողմից։ Տեղադրված է IOS ունեցող բոլոր սարքերում՝ iPhone-ներ, պլանշետներ։ Կան նաև տարբերակներ Windows-ի համար։ Օգտագործվում է բաց կոդով WebKit շարժիչը։ Explorer-ը դադարեցրեց աջակցությունը 2012 թվականին։ Թարմացումների բացակայությունը վնասակար է անվտանգության մակարդակի համար, այդ իսկ պատճառով Safari-ն շատ ավելի քիչ է օգտագործվում, քան Chrome-ը[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «World Internet Users Statistics and 2019 World Population Stats». www.internetworldstats.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  2. Ցանցային դիտարկիչների օգտագործման ցուցանիշները աշխարհում
  3. Ցանցային դիտարկիչների օգտագործումը Հայաստանում
  4. «Что такое «браузер»? Какие браузеры самые популярные?». www.calltouch.ru. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. Кошельник, Дмитрий (2015 թ․ դեկտեմբերի 21). «Браузерные войны: история противостояния Netscape, Internet Explorer, Mozilla Firefox и Google Chrome — Истории на vc.ru». vc.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. «Browser Market Share Worldwide - Statcounter Global Stats». StatCounter.
  7. «Лучшие бесплатные браузеры - Бесплатные программы». biblprog.org.ua. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.