Բաքու[2] (ադրբ.՝ Bakı, Baraca/պարս.՝ باراکا, Պակովան), Ադրբեջանի մայրաքաղաքը։ Գտնվում է Ապշերոնյան թերակղզու հարավային մասում։ Խոշորագույն արդյունաբերական, տնտեսական և գիտա-տեխնիկական կենտրոն Հարավային Կովկասում, ինչպես նաև Կասպից ծովի ամենամեծ նավահանգիստը և Կովկասի ամենամեծ քաղաքը[3][4]։ Բնակչությունը՝ 2 300 500 մարդ (հունվարի 1, 2021)[1]։

Բնակավայր
Բաքու
ադրբ.՝ Bakı
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՀամայնքԱդրբեջան
Հիմնադրված է1-ին դար թ.
Առաջին հիշատակում5-րդ դար
Մակերես2140 կմ²
ԲԾՄ−28 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն2 300 500 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ12
Փոստային դասիչAZ1000
Ավտոմոբիլային կոդ10, 90 և 99
Պաշտոնական կայքbaku-ih.gov.az(ադրբ.)
Բաքու (Ադրբեջան)##
Բաքու (Ադրբեջան)

Բնական պաշարներ

Բաքվի ընդերքը հարուստ է նավթով, բնական գազով, կրաքարերով, զարգացած են նավթի և գազի արդյունահանումը, նավթաքիմիական, քիմիական, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերությունները, մեքենաշինությունը (նավթասարքավորումների արտադրություն, սարքաշինություն, էլեկտրոնիկա և ռադիոտեխնիկա, նավանորոգում և այլն)։

Կրթություն

Բաքվում գործում են Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, 11 բարձրագույն ուսումնական հաստատություններ (այդ թվում՝ 3 համալսարան), 7 թատրոն, մետրոպոլիտեն (1967 թվականից), շուրջ 30 թանգարան՝ արվեստի, գորգերի, ժողովրդական կիրառական արվեստի և այլն։

Պատմություն

Բաքուն 1540 թվականին գրավել է Սեֆյան Պարսկաստանը, 1580-ական թվականներին՝ Օսմանյան կայսրությունը։ 1747 թվականին Բաքուն դարձել է Բաքվի խանության կենտրոնը։ Ռուս-պարսկական պատերազմի (1804–1813 թվականներին) ժամանակ՝ 1806 թվականին, Բաքուն միացվել է Ռուսաստանին։ Խորհրդային իշխանության տարիներին՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, 1991 թվականից Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքն է։ Բաքվի պատմական մասից պահպանվել են Ամրոցը կամ Իչերիշահերը (պետական ճարտարապետական ինստիտուտ-արգելոց է), Շիրվանշահերի պալատը (15-րդ դար), Սընըղ Կալա մզկիթը (11-րդ դար), Բաիլովյան քարերը (13-րդ դար), Կըզ Կալասին (Կույսի աշտարակը, 13-րդ դար) և այլն։

Վարչական բաժանում

Բաքուն ներառում է 12 վարչական շրջան և 59 ավան։

պատկեր Շրջանի անուն Կազմավորման թվական Տարածք (քառ. կմ) Բնակչություն; (մարդ)
  Բինագադի շրջան 1920[5] 170[6] 268.400[5]
  Գարադաղ շրջան 1923[5] 1.080[6] 127.900[5]
  Նարիմանովի շրջան 1931 20[6] 179.800[5]
  Նասիմիի շրջան 1969[5] 10[6] 222.600[5]
Նիզամիի շրջան 1980[5] 20[6] 201.800[5]
  Սաբունչու շրջան 1920[7] 240[6] 247.200[5]
  Սաբաիլի շրջան 1920[5] 30[6] 102.600[5]
  Սուրախանու շրջան 1920[5] 120[6] 222.000[5]
  Փիրալլահի շրջան 2012[5] 30[6] 20.600[5]
  Խաթաի շրջան 1904[5] 30[6] 289.900[5]
  Խազարի շրջան 1934[5] 370[6] 168.400[5]
  Յասամալի շրջան 1932[5] 10[6] 249.300[5]

Մշակույթ

Բաքուն անցյալում եղել է նաև հայ մշակույթի կենտրոն։ 500 թվականին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է հայկական առաջին եկեղեցին։ 19-րդ դարում Բաքվի բնակչության մեկ քառորդը հայ էր, որոնք էլ ակտիվորեն մասնակցել են քաղաքի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքին։ Բաքվի նավթահանքերի զգալի մասը պատկանում էր հայ նավթարդյունաբերողներին Ալեքսանդր Մանթաշյան, Ստեփան Լիանոզով, Պավել (Պողոս) Ղուկասով, Եսայի Փիթոև և ուրիշներ, ովքեր ունեին նավթի սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում՝ ծովային)։ Հայերը նշանակալի դեր են խաղացել նաև ձկնարդյունաբերության, ծխախոտագործության, գինեգործության բնագավառներում։ Բաքվի առաջին բանկերի հիմնադիրները նույնպես հայեր էին։

Ճարտարապետություն

1863–1869 թվականներին հայերը Բաքվում կառուցել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ 1895 թվականին օծվել է քաղաքի հայկական գերեզմանատան մատուռ-եկեղեցին, 1911 թվականին՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին։ Առաջին հայկական դպրոցը Բաքվում բացվել է 1860 թվականին, և արդեն 19-րդ դարի վերջին այդտեղ գործում էր 12 դպրոց, իսկ 1930–1950-ական թվականներին հայկական միջնակարգ դպրոցների թիվը հասել էր 80-ի։ Այդ տարիներին գործում էին նաև մանկավարժական տեխնիկումը, հայկական ֆակուլտետներ՝ Բաքվի համալսարանում և մանկավարժական ինստիտուտում։ Հայ ճարտարապետները (Գաբրիել Տեր-Միքելյան, Վարդան Սարգսյան, Հ. Տեր-Հովհաննիսյան և ուրիշներ) և շինարարները գործուն մասնակցություն են ունեցել Բաքվի կառուցապատմանը։ 1980-ական թվականների վերջերին Բաքվում բնակվել է շուրջ 300 հազար հայ։ Վերջին հայկական դպրոցը փակվել է 1983 թվականին։ 1990 թվականի հունվարի 13–19-ը Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո հայերը հարկադրաբար հեռացել են քաղաքից։

Թատրոն

Հայ թատերական կյանքը Բաքվում սկզբնավորվել է 1870 թվականին, բացվել է հայկական թատրոն (որպես պետական թատրոն գործել է 1939–1949 թվականներին)։ Բաքվում գործել են նաև երաժշտական անսամբլներ, գրադարան-ընթերցարաններ, ակումբներ։ Տարբեր տարիների Բաքվի հայ թատերական կյանքը ղեկավարել են Հովհաննես Աբելյանը, Հովհաննես Զարիֆյանը, Հովսեփ Ոսկանյանը, Լևոն Երամյանը, Ժասմենը, Արշակ Հարությունյանը և ուրիշներ։ Այստեղ գործել են նաև տպարաններ, հրատարակվել հայերեն պարբերականներ («Հայկական աշխարհ», «Օրեր», «Շեփոր», «Առավոտ», «Թատրոն և երաժշտություն», «Նոր խոսք» և այլն), դասագրքեր, գրականություն։ 1890-ական թվականների կեսերին Բաքվում գործել է «Օջախ» գրական խմբակը, 1910–1917 թվականներին՝ Հայ գրողների ընկերություններ, որոնց աշխատանքներին մասնակցել են Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը։ Բաքվի մշակութային կյանքում նշանակալի դեր են խաղացել հայ կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը, Կոմիտասը, Անտոն Մայիլյանը և ուրիշներ։

Ժողովրդագրություն

Տարի Ադրբեջանցիներ % Ռուսներ % Հայեր % Հրեաներ % Այլ % Ընդամենը
1886[8] 37,530 43.3 21,390 24.7 24,490 28.3 391 0.5 2,810 3.2 86,611
1897[9] 40,341 36 37,399 33.4 19,099 17.1 3,369 3 11,696 10.5 111,904
1926[10] 118,737 26.2 167,373 36.9 76,656 16.9 19,589 4.3 70,978 15.7 453,333
1939[11] 215,482 27.4 343,064 43.6 118,650 15.1 31,050 3.9 79,377 10.1 787,623
1959[12] 211,372 32.9 223,242 34.7 137,111 21.3 24,057 3.7 56,725 8.7 652,507
1970[13] 586,052 46.3 351,090 27.7 207,464 16.4 29,716 2.3 88,193 6.9 1,262,515
1979[14] 530,556 52.4 229,873 22.7 167,226 16.5 22,916 2.3 62,865 6.2 1,013,436
1999[15] 1,574,252 88 119,371 6.7 378 0.02 5,164 0.3 89,689 5 1,788,854
2009[16] 1,848,107 90.3 108,525 5.3 104 0.005 6,056 0.6 83,023 4.1 2,045,815


Կլիմա

Բաքուն գտնվում է բարեխառն գոտում՝ ցամաքային կլիմային բնորոշ հատկանիշերով։ Դրա շնորհիվ այստեղ պարզ արտահայտվում են տարվա բոլոր չորս եղանակները։ Ձմեռները զով են, երբեմն՝ ցուրտ և ձնառատ։ Ամռանը հիմնականում շոգ է, չորային։ Կլիման կիսաչոր է (Köppen կլիմայի դասակարգում։ BSk)։ Տեղումների հիմնական մասը գալիս է, գարնանը, աշնանը և ձմռանը։ Լինում են ուժեղ քամիներ ամբողջ տարվա ընթացքում։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են։

Բաքուի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6.6
(43.9)
6.3
(43.3)
9.8
(49.6)
16.4
(61.5)
22.1
(71.8)
27.3
(81.1)
30.6
(87.1)
29.7
(85.5)
25.6
(78.1)
19.6
(67.3)
13.5
(56.3)
9.7
(49.5)
18.1
(64.6)
Միջին օրական °C (°F) 4.4
(39.9)
4.2
(39.6)
7.0
(44.6)
12.9
(55.2)
18.5
(65.3)
23.5
(74.3)
26.4
(79.5)
26.3
(79.3)
22.5
(72.5)
16.6
(61.9)
11.2
(52.2)
7.3
(45.1)
15.1
(59.2)
Միջին ցածր °C (°F) 2.1
(35.8)
2.0
(35.6)
4.2
(39.6)
9.4
(48.9)
14.9
(58.8)
19.7
(67.5)
22.2
(72)
22.9
(73.2)
19.4
(66.9)
13.6
(56.5)
8.8
(47.8)
4.8
(40.6)
12.0
(53.6)
Տեղումներ մմ (դյույմ) 21
(0.83)
20
(0.79)
21
(0.83)
18
(0.71)
18
(0.71)
8
(0.31)
2
(0.08)
6
(0.24)
15
(0.59)
25
(0.98)
30
(1.18)
26
(1.02)
210
(8.27)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 6 6 5 4 3 2 1 2 2 6 6 6 49
Միջ. ձնառատ օրեր (≥ 1 cm) 4 3 0 0 0 0 0 0 0 0 0 3 10
Միջին ամսական արևային ժամ 89.9 89.0 124.0 195.0 257.3 294.0 313.1 282.1 222.0 145.7 93.0 102.3 2207,4
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN)[26], Hong Kong Observatory[27] for data of sunshine hours
Աղբյուր #2: Meoweather (Snowy days)[28]

Հայերը Բաքվում

Հայկական դպրոցներ

Հայկական դպրոցները մինչև ԽՍՀՄ կազմավորում
ԽՍՀՄ շրջանի հայկական դպրոցներ

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 http://www.baku.azstat.org/section/demography/001.xls
  2. Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012). Աշխարհի պետությունների և տարածքների համառոտ տեղեկատու-բառարան. Երևան: «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ. էջ 5. ISBN 978-99941-2-663-7.
  3. «Столица Азербайджана Баку — самый большой город на Кавказе и крупнейший порт на Каспийском море». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  4. Азербайджан
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 «Բաքվի շրջանների կազմավորման թվականը, տարածքը և բնակչությունը». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 «Բաքվի շրջանների բնակչությունը». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.
  8. (ռուս.) Свод статистических данных о населении Закавказского края, извлечённых из посемейных списков 1886 года, г. Тифлис, 1893
  9. (ռուս.) Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. — г. Баку
  10. (ռուս.) Всесоюзная перепись населения 1926 года, т. 14, Закавказская СФСР, г. Москва, 1929
  11. Soviet 1939 census
  12. Soviet 1959 census
  13. Soviet 1970 census
  14. Soviet 1979 census
  15. (անգլ.) Ethnic composition of Azerbaijan 1999
  16. (անգլ.) Ethnic composition of Azerbaijan 2009
  17. Russian Empire census
  18. 1926 Soviet census
  19. 1939 Soviet census
  20. 1959 Soviet census
  21. 1970 Soviet census
  22. Перепись населения СССР (1979)
  23. Перепись населения СССР (1989)
  24. 24,0 24,1 https://www.stat.gov.az/source/demoqraphy/ap/az/2_4.xls
  25. https://www.stat.gov.az/source/demoqraphy/?lang=en
  26. «World Weather Information Service». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  27. "Climatological Information for Baku, Azerbaijan" Արխիվացված 2012-01-19 Wayback Machine – Hong Kong Observatory
  28. «Baku, Azerbaijan». Meoweather. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  29. 29,00 29,01 29,02 29,03 29,04 29,05 29,06 29,07 29,08 29,09 29,10 http://baku-ih.gov.az/page/26.html
  30. 30,00 30,01 30,02 30,03 30,04 30,05 30,06 30,07 30,08 30,09 30,10 http://azerbaijans.com/content_1719_az.html
  31. http://www.bordeaux.fr/ebx/LinkResolverServlet?classofcontent=presentationStandard&id=89715
  32. http://baku-ih.gov.az/az/page/26.html
  33. https://tbilisi.gov.ge/img/original/2018/6/12/tbilisiinfigures.pdf
  34. http://economicforum.ge/img/original/2024/5/29/%E1%83%97%E1%83%91%E1%83%98%E1%83%9A%E1%83%98%E1%83%A1%E1%83%98_%E1%83%AA%E1%83%98%E1%83%A4%E1%83%A0%E1%83%94%E1%83%91%E1%83%A8%E1%83%98-Print-21.09.23.pdf
  35. https://www.izmir.bel.tr/tr/KardesKentler/62
  36. https://old.kyivcity.gov.ua/files/2018/2/15/Mista-pobratymy.pdf
  37. 37,0 37,1 https://baku-ih.gov.az/az/page/26.html
  38. https://www.azerbaijans.com/content_1719_az.html
  39. 39,0 39,1 https://www4.honolulu.gov/docushare/dsweb/Get/Document-114443/98-206.pdf
  40. https://www.mainz.de/verwaltung-und-politik/partnerstaedte/baku.php#c15
  41. http://mail.camara.rj.gov.br/APL/Legislativos/contlei.nsf/50ad008247b8f030032579ea0073d588/3f4147a57ed8aa3483257e8800663664?OpenDocument
  42. https://kvs.gov.spb.ru/en/agreements/
  43. https://www.sarajevo.ba/bs/article/3187/gradonacelnik-behmen-i-ambasador-hasanov-intenzivirati-pobratimske-veze-izmedu-sarajeva-i-bakua

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքու» հոդվածին։