Արևելյան Թիմորի Դեմոկրատական Հանրապետությունը (Արևելյան Թիմոր, Թիմոր Լեշթի կամ Թիմոր Լեսթե) պետություն է Հարավարևելյան Ասիայում, որը զբաղեցնում է Թիմոր կղզու արևելյան մասը, նաև փոքր էկսկլավ (Օկուսի Ամբենո շրջանը) արևմտյան մասում և երկու կղզյակ՝ Ատաուրու (հյուսիսում) և Ժակու (արևելքում)։ Արևելյան Թիմորի բնակչությունը անցնում է 1 միլիոնից։ Սահմանակից է Ինդոնեզիային։

Արևելյան Թիմոր
Repúblika Demokrátika Timor Lorosa’e
República Democrática de Timor-Leste
Արևելյան Թիմորի դրոշ Զինանշան


Կարգավիճակերկիր, ինքնիշխան պետություն և կղզային պետություն
Ներառում էAileu municipality?, Ainaro Municipality?, Baucau Municipality?, Bobonaro Municipality?, Cova Lima Municipality?, Dili Municipality?, Ermera Municipality?, Lautém Municipality?, Liquiçá Municipality?, Manatuto Municipality?, Manufahi Municipality?, Oe-Cusse Ambeno?, Viqueque Municipality? և Atauro?[1]
Պետական լեզուպորտուգալերեն և Tetum?
ՄայրաքաղաքԴիլի
Պետական կարգԿիսանախագահական համակարգ[2], հանրապետություն և ունիտար պետություն
Օրենսդիր մարմինNational Parliament?
Երկրի ղեկավարԺոզե Ռամուշ Օրտա
Կառավարության ղեկավարXanana Gusmão?
Մակերես15 007 կմ²
Ազգաբնակչություն1 360 596 մարդ (2023)[3]
Խտություն71,5 մարդ/կմ²
Կրոնկաթոլիկություն[4], բողոքականություն[4] և իսլամ[4]
ՀիմնPátria?
ԿարգախոսHonra, Pátria e Povo
Հիմնադրված էնոյեմբերի 28, 1975 թ.
ԱրժույթԱՄՆ դոլար և Թիմորյան սենտավո
Կենտրոնական բանկBanco Central de Timor-Leste?
Ժամային գոտիUTC+9 և Asia/Dili?[5]
Հեռախոսային կոդ+670
Ինտերնետ-դոմեն.tl
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,607[6]
timor-leste.gov.tl/?lang=en

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Արևելյան Թիմորը գտնվում է Հարավարևելյան Ասիայում։ Զբաղեցնում է Թիմոր կղզու արևելյան մասը և երկու կղզյակ՝ Ատաուրու (հյուսիսում) և Ժակու (արևելքում)։ Սահմանակից է Ինդոնեզիային։ Տարածքը 14 900 կմ է։

Բնակչություն

խմբագրել

Բնակչության թիվը 1 մլն մարդ (2009 թվական)։ Բնակչության միջին խտությունը 52,3 մարդ։ Ազգային կազմ՝ մալայացիներ, չինացիներ։ Ուրբանիզացման մակարդակը 10%։ Պետական լեզուն՝ պորտուգալերեն։

Կաթոլիկներ (90%), մուսուլմաններ, բողոքականներ, հինդուիստներ և այլք։

Պետական կառուցվածք

խմբագրել

Պետությունը գտնվում է կայացման փուլում։ Պետական կարգը՝ հանրապետություն։ Պետության ղեկավարը նախագահն է։ Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Միապալատ ազգային պառլամենտ։ Մայրաքաղաքը՝ Դիլի (400 հազ. մարդ)։

Արևելյան Թիմորի զինված ուժեր

խմբագրել

Արևելյան Թիմորի զինված ուժերը ստեղծվել են 2001 թվականին։ 2006 թվականին հասել են քայքայման վիճակի։ Ներկայումս գտնվում են վերականգնման փուլում։

Տնտեսություն

խմբագրել

Արևելյան Թիմորը պատկանում է տնտեսապես թույլ զարգացած երկրների թվին։ Գյուղատնտեսական երկիր է։ Մշակում են եգիպտացորեն, գարի, բրինձ, սուրճ, բանան, սոյա, մրգեր, բանջարեղեն։ Զբաղվում են անասնապահությամբ։ Կան նավանորոգման, գյուղատնտեսական հումքի վերամշակման, ձեռնարկություններ։ Արտահանում է սուրճ, փայտանյութ։ Ներմուծում է նավթամթերք, սննդամթերք, մեքենաներ, սարքավորումներ, շինանյութ։ Առևտրական գլխավոր գործընկերներն են՝ Ավստրալիա, Պորտուգալիա, Ինդոնեզիա, Չինաստան։ ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով 454 ԱՄՆ դոլար։ Դրամական միավորը՝ ԱՄՆ դոլար։

Պատմություն

խմբագրել

1976 թվականից օկուպացված է Ինդոնեզիայի կողմից՝ հակառակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բանաձևերի։ 1999 թվականին երկրում անցկացվել է հանրաքվե և բնակչության 78%-ը քվեարկել է հօգուտ անկախության։ 2002 թվականի մայիսին ՄԱԿ-ը հայտարարել է նոր անկախ պետության առաջացման մասին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Աշխարհի երկրներ, Հեղ․ Է․ Հարությունյան։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան Թիմոր» հոդվածին։