Ալան Փարքեր
Ալան Փարքեր (անգլերեն՝ Alan Parker, ամբողջ անունը՝ սըր Ալան Ուիլյամ Փարքեր (sir Alan William Parker), փետրվարի 14, 1944[1][2][3][…], Իսլինգտոն, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հուլիսի 31, 2020[4], Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, բրիտանական ռեժիսորական գիլդիայի նախագահ, կինոյի գործերով բրիտանական կոմիտեի հիմնադիր։ 2002 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։
Ալան Փարքեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 14, 1944[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Իսլինգտոն, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 31, 2020[4] (76 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5] |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, կինոդերասան, մոնտաժող, ռեժիսոր և պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000570 |
alanparker.com |
Կենսագրություն
խմբագրելԱլան Փարքերը ծնվել է Լոնդոնի Իսլինգտոն թաղամասում` բանվորական ընտանիքում։ Սովորել է «Տիկին Էլիս Օուենի դպրոց»-ում։ 18 տարեկանում լքել է դպրոցը և աշխատանքի անցել գովազդային գործակալությունում։ Այնուհետև տեղափոխվել է հեռուստատեսություն, որտեղ նույնպես զբաղված էր գովազդային աշխատանքներով։ Այդ տարիներին նա նկարահանել է մի քանի կարճամետրաժ կինոնկարներ։
Առաջին լիամետրաժ ֆիլմը «Բագսի Մելոուն» (1976թ.) կինոնկարն էր, որը 1930-ական թվականների գանգստերական Չիկագոյի ծաղրանմանակումն էր և հատկանշական էր նրանով, որ բոլոր դերերը կատարում էին երեխաներ, այդ թվում գանգստերների և նրանց ընկերուհիների դերերը, իսկ սպանությունները կատարվում էին ավտոմատ-ինքնաձիգներով, որոնք տորթի կրեմ էին կրակում։ Այդ կինոնկարի գլխավոր դերերից մեկը կատարում էր պատանի Ջուդի Ֆոսթերը։
Ալան Փարքերի հաջորդ` «Կեսգիշերային ճեպընթաց» (1978թ.) դրամատիկ կինոնկարը հիմնված էր իրական փաստերի վրա և պատմում էր իրականում գոյություն ունեցող Ուիլյամ (Բիլլի) Հեյսի` թուրքական բանտում կրած տառապանքների մասին։ Ֆիլմի սցենարի հեղինակը Օլիվեր Սթոունն էր, իսկ գլխավոր դերը կատարել էր Բրեդ Դևիսը։ Կինոնկարը մեծ աղմուկ բարձրացրեց և Ալան Փարքերին մղեց դեպի անգլո-ամերիկյան ռեժիսուրայի առաջին շարքերը։
Հետագայում Ալան Փարքերը ինքն իրեն դրսևորեց որպես պրոֆեսիոնալ ռեժիսոր` նկարահանելով տարբեր ժանրերի կինոնկարներ։ 1984 թվականին նկարահանած «Թռչնակը» կինոնկարում նա պատմում էր վիետնամական պատերազմի վետերանի մասին, ով հետտրավմատիկ ցնցման արդյունքում ինքն իրեն թռչուն էր պատկերացնում։ Կինոնկարը Կաննի կինոփառատոնում արժանացել է հատուկ մեծ մրցանակի։
Ալան Փարքերը մահացել է 76 տարեկանում, 2020 թվականի հուլիսի 31-ին՝ երկարատև հիվանդությունից[6]։
Անձնական կյանքը
խմբագրելԱլան Փարքերը ամուսնացել է երկու անգամ և ունի չորս երեխա։
Ֆիլմագրության ընտրանին
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1974 | Առանց հիշաչարության | Footsteps |
1974 | Մեր Ցիսսին | Our Cissy |
1975 | Տարհանվածները | The Evacuees |
1976 | Բագսի Մելոուն | Bugsy Malone |
1978 | Կեսգիշերային ճեպընթաց | Midnight Express |
1980 | Փառք | Fame |
1981 | Ինչպես ձայն տա, այնպես էլ կարձագանքվի | Shoot the Moon |
1982 | Փինք Ֆլոյդ. Պատ | Pink Floyd: The Wall |
1984 | Թռչնակը | Birdy |
1987 | Անգելի սիրտը | Angel Heart |
1988 | Միսիսիպին կրակի մեջ | Mississippi Burning |
1990 | Նայիր դրախտին | Come See the Paradise |
1991 | «Կոմիտմենտս» խումբը (Պարտավորություններ) | The Commitments |
1994 | Ճանապարհ դեպի Ուելվիլ | The Road to Wellville |
1996 | Էվիտա | Evita |
1999 | Էնժելի աճյունը | Angela's Ashes |
2002 | Դեյվիդ Գեյլի կյանքը | The Life of David Gale |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Lawless J. Alan Parker, director of "Midnight Express," dies at 76 — NYC: 2020.
- ↑ 5,0 5,1 5,2 Britischer Regisseur Alan Parker ist tot (գերմ.) — 2020.
- ↑ Genzlinger, Neil (2020 թ․ հուլիսի 31). «Alan Parker, Versatile Film Director, Is Dead at 76». The New York Times. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Փարքեր» հոդվածին։ |