«Թրանդուիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
Լինելով տեղակայված այդքան հեռու հյուսիսում և չափազանց վտանգավոր Սև անտառի ծայր արևելքում՝ Թրանդուիլի ժողովուրդը դարձավ քիչ, թե շատ մեկուսացված, բայց չնայաց դրան նա կարողացավ ջերմ դիվանագիտական և առևտրական հարաբերություններ հաստատել թզուկների և մարդկանց հետ, ովքեր ապռում էին [[Էրեբոր]]ի,[[Դեյլ]]ի և [[Էսգարոթ]]ի մոտակայքում։ Վիշապ [[Սմոգ]]ի հարձակումը երրորդ դարաշրջանի 2770 թ.-ին ավիրեց Էրեբորն ու Դեյլը և նվազեցրեց Էսգարոթի տարածքները մինչև նախնական սահմանները, սակայն գինու առողջ առևտուրը շարունակվեց պահպանվել գետի և անտառի միջև։ Այս իրավիճակը անփոփոխ էր մինչև [[Բիլբո Բեգինս]]ի և մի շարք թզուկների ժամանումը երրորդ դարաշրջանի 2941 թ.-ին Էրեբորը հետ վերադարձնելու նպատակով։ Թզուկները բռնվում են Թրանդուիլի բանակի կողմից և իրենց կասկածելի նպատակների պատճառով որոշ ճամանակ անց են կացնում նրա զնդանում, մինչև տակառների մեջ թաքնվելով կարողանում են փախչել այնտեղից։ Սմոգի մահից հետո Թրանդուիլն ու Էսգարոթի մարդիկ սկսեցին պահանջել Էրեբորի գանձերի իրենց մասը, դրանով իսկ առերեսելով թզուկներին, ովքեր իրենց հերթին ամրապնդեցին ուժերը՝ միանալով Այրն Հիլզի({{lang-en|Iron Hills}}) բանակին։ Այս ամենը համարյա հանգեցրեց պատերազմի, որը կանխվեց հրաշագործ [[Գենդալֆ]]ի միջամտությամբ, որն ուղղակիորեն նախորդել էր օրկերի և վարգերի միացյալ բանակների ժամանմանը։ Էլֆերի, թզուկների և մարդկանց միացյալ բանակները հազարավոր կյանքերի կորուստերով հաղթանակեցին սպասվելիք Հինգ Զորքերի ճակատամարտում ({{lang-en| Battle of the Five Armies}})։ Ճակատամարտից հետո Թրանդուիլը դրական հարաբերություններ հաստատեց Էրիբորի և Դեյլի վերահիմնված թագավորությունների հետ, բայց հնամյա հակամարտությունը թզուկների և Էլֆերի միջև շարունակում էր լարվածության մեջ պահել նրանց և մարդկանց ընկերությունը։
 
Թրանդուիլը արեց այն ինչ կարող էր, որպեսզի օգներ իր համախոհներին Մատանու պատերազմի ընթացքում, ներառյալ Գենդալֆի կողմից անցկացվելիք հարցաքննության համար [[Գոլլում]]ին իր զնդանում պահելը։ Հետագայում օրկերի միջոցով Գոլլումը փախչում է իր բանտից, և Թրանդուիլն իր որդի [[Լեգոլաս]]ին ուղղարկումուղարկում է [[Ռիվենդել]]՝ խորհրդակցելու [[Էլռոնդ]]ի և Գենդալֆի հետ այս և այլ հարցերով։<ref>While his having a son indicates that Thranduil was, or had been, married, his wife is never named or discussed in any writings.</ref> Թրանդուիլն ու իր մարդիկ դիմագրավեցին Սաուրոնի հարձակումներին պատերազմի հյուսիսային ճակատամարտերի ժամանակ։ Հաղթելով իրենց թշնամիներին հյուսիսում՝ նրանք շարժվեցին դեպի հարավ, միացան Քելեբորնի և Գալադրիելի գլխավորած Լորիենի բանակին Դոլ Գուլդուրը ոչնչացնելու և Սև անտառը Սաուրոնի չարիքից մաքրելու նպատակով։ Պատերազմից հետո Թրանդուիլի տարածքները մեծացան՝ ներառելով ամբողջ Սև անտառի հյուսիսն իր՝ կենտրոնական լեռներով, և ինքն ու իր ժողովուրդը վայելեցին խաղաղությունը։ Մեկնել է նա արդյոք Միջերկրից [[Վալինոր]], թե ոչ, անհայտ է։
 
== Ծանոթագրություններ ==