Վիքիպեդիա:Ադմինիստրատոր
Վիքիպեդիայի ադմինիստրատորը մասնակից է, որին տրված են նախագծի տեխնիկական սպասարկման որոշակի գործիքներին հասանելիության իրավունքներ, որոնցից են՝
- Վիքիպեդիայի կանոնները խախտած գրանցված և անանուն մասնակիցների արգելափակում,
- պաշտպանված էջերի մակարդակի փոփոխում այնտեղ փոփոխություններ կատարելուց[Ն 1],
- ջնջված էջերի վերականգնում և ջնջված էջերի բովանդակության դիտում,
- ամբողջական պաշտպանված էջերի խմբագրում,
- ծառայողական հաղորդագրությունների և MediaWiki անվանատարծքում JSON-ֆայլերի խմբագրում[Ն 2],
- խմբագրումների զտիչների խմբագրում,
- էջերի ջնջում (արագ կամ քննարկման արդյունքում),
- նիշքերի (ֆայլերի) անվանափոխություն,
- խմբագրումների արագ հետշրջում (առավելապես վանդալությունների):
Ադմինիստրատորները նախագծի կառավարման ոչ մի առավելություն չունեն և իրավունք չունեն իրենց հնարավորություններն օգտագործել այլ մասնակիցներին իրենց տեսակետը պարտադրելու համար:
Եթե ձեզ անհրաժեշտ է ադմինիստրատորների օգնությունը, դուք կարող եք հայտ թողնել
կամ դիմել կոնկրետ ադմինիստրատորի՝
- գրելով նրա քննարկման էջում,
- ուղարկելով նամակ վիքիփոստով,
- գրելով հաղորդակներից որևէ մեկով, եթե դրանք առկա են:
Ադմինիստրատորության հարցեր քննարկելու համար է նաև ադմինիստրատորների տեղեկատախտակը:
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա 9 ադմինիստրատոր:
Ադմինիստրատորի կարգավիճակի ստացում
խմբագրելԵթե դուք վստահ եք, որ կարող եք օգտակար լինել նախագծին որպես ադմինիստրատոր, ապա լրացրե՛ք հայտը Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ էջում: Բայց դրանից առաջ նախ ծանոթացե՛ք Վիքիպեդիա:Ադմինիստրատորի հուշատետրին. սա կօգնի ձեզ հասկանալ՝ իրո՞ք արժե հայտ ներկայացնել:
Հայտի դրական վերջնարդյունքի դեպքում ստյուարտների կողմից կտրվի ադմինիստրատորական դրոշակը:
Ադմինիստրատորի կարգավիճակի հեռացում
խմբագրելԱդմինիստրատորի դրոշակը հեռացվում է երեք դեպքում՝
- ադմինիստրատորի ինքնակամ հրաժարում,
- ադմինիստրատորական իրավունքների չարաշահման դեպքում, մասնավորապես ադմինիստրատորին տրված տեխնիկական գործիքների բազմակի անհիմն օգտագործում:
Ադմինիստրատորի դրոշակի հեռացման տեխնիկական գործընթացն իրականացնում են ստյուարտները, որոնք Վիքիմեդիա Հիմնադրամի բոլոր նախագծերում տիրապետում են իրավունքների:
Ադմինիստրատորի կարգավիճակի կրկնակի ստացում հնարավոր է համաձայն ադմինիստրատորներ ընտրելու կանոնակարգի և ընդհանուր հիմունքներով:
Հայերեն Վիքիպեդիայի ադմինների ընթացիկ ցանկ
խմբագրելԱդմինիստրատոր | Արագ կապ | Էլեկտ. փոստ | Նամակ | Իրական անունը | |
---|---|---|---|---|---|
23artashes | Վիքիփոստ | ||||
Beko | mhebeko | Վիքիփոստ | Մհեր Բեքարյան | ||
GeoO | Վիքիփոստ | ||||
Lilitik22 | Վիքիփոստ | ||||
Samo04 | Վիքիփոստ | ||||
Sigma'am | Վիքիփոստ | ||||
Voskanyan | Վիքիփոստ | ||||
Xelgen | Վիքիփոստ | Ալեքսեյ Չալաբյան |
Հայերեն Վիքիպեդիայի ադմինների ժամանակագրություն
խմբագրելՌիվերթ
խմբագրելՌիվերթը թույլ է տալիս արագ վերականգնել էջերի մեջ կատարված փոփոխությունները: Ամեն օգտագործող (գրանցված թե չգրանցված) կարող է նույն բանն անել մտնելով փոփոխված էջի պատմության մեջ: Ադմինը դա կարող է ավելի արագ անել անանուն խմբագիրների խուլիգանությունից ազատվելու համար՝ նայելով որևէ օգտագործողի ներդրումների ցանկին:
Արգելափակում և ապաարգելափակում
խմբագրելՏե՛ս Արգելափակման կանոնակարգը:
Ինտերֆեյսի դիզայնը և շարահյուսությունը
խմբագրելՏե՛ս Ինտերֆեյսի ադմինիստրատորներ:
- 2003 թվականի դեկտեմբերի 6-ից ադմինիստրատորները կարող են փոխել ինտերֆեյսի տեքստը խմբագրելով Մեդիավիքի վերնագրերի ֆոները էջերը: Դրա մեջ մտնում է էջերի վերևներում գրվող տեքստը,ինչպես օրինակ "Special:Whatlinkshere" անվանումները և այն էջը, որը կերևա մուտք չունեցող օգատագործողին, եթե վերջինս փորձի տեքստ խմբագրել(en:MediaWiki:Blockedtext):
- 2004 թվականի հունիսի 3-ից ադմինիստրատորները կարող են խմբագրել ինտերֆեյսի ոճը փոխելով en:Cascading Style Sheets մոնոբուք սթայլ տեսականիներում en:MediaWiki:Monobook.css:
- 2018 թվականից ինտերֆեյսի դիզայնով կարող են զբաղվել միայն ինտերֆեյսի ադմինիստրատորները:
Տե՛ս նաև
խմբագրել- Վիքիպեդիա:Ադմինիստրատորը համացանցում - ադմինիստրատորների կոնտակները՝ էլեկտրոնային փոստ, ICQ, Jabber, IRC
- Վիքիպեդիա:Ադմինիստրատորի հուշատետր
- Ադմինիստրատորների ընտրության և առաջադրման կարգ
- Վիքիպեդիայի լեզվական բաժիններում ադմինիստրատորների վիճակագրություն
- Մասնակիցների իրավունքների խմբեր
Նշումներ
խմբագրել- ↑ Պաշտպանությունը պատմության մեջ գրանցվում է որպես նոր խմբագրում: Որպեսզի ադմինական գործողությունները չվերապարեկվեն, ադմինական դրոշակը ներառում է ինքնապարեկման իրավունքներ:
- ↑ Այս գործիքին հասանելիություն ունեն նաև ինտերֆեյսի ադմինիստրատորները: