Սիմի
Կղզի | |
---|---|
Սիմի | |
Σύμη | |
Նկարուած հիւսիսէն հարաւ․ վարը Սեսքլի կղզիակը, Սիմի կղզին եւ վերը՝ Նիմոս կղզիակը։ Հորիզոնին Թուրքիոյ Փոքր Ասիոյ ափերը | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | Էգէական ծով |
Տարածութիւն | 57,865 քմ² |
Բնակչութիւն | 2590 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 856 00 |
Պաշտօնական կայքէջ | symi.gr |
Սիմի (յուն․՝ Σύμη), Էգէական ծով, Տոտեքանիսա, Յունաստան։ Համաշխարհային համբաւի արժանացած կղզի, մասնաւորաբար անոր ճարտարապետութեան շնորհիւ։ Յունասատանի Հնաբանական Կեդրոնական Խորհուրդին կողմէն յայտարարուած է Հնաբանական վայր, որովհետեւ կղզին եւ շրջակայ կղզիակները կ՛ ընդգրկեն 159 յուշարձաններ եւ հնաբանական վայրեր որոնք կը պատմեն շրջանի պատմութիւնը նախապատմական շրջաններէն։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը գտնուի Ռոտոսին հիւսիս-արեւմուտքը (12 ծովային կղոն), Նիսիրոսին արեւելքը (27 ծ․մ․) եւ Փոքր Ասիոյ հարաւ-արեւմտեան ափին արեւմուտքը (3,7 ծ․մ․), համանուն Սիմի ծոցին մէջ (թրք․՝ Սիմպեքի)։ Մայրաքաղաքն է Սիմի քաղաքը։ Մեծութեամբ Տոտեքանիսայի ութներորդ կղզին է։
Տարածութիւնն է 57,865 քլ․² եւ Տոտեքանիսային ութներորդ կղզին է։ Փիրէայէն հեռաւորութիւնը 255 ծովային մղոն է, իսկ Թուրքիոյ Փոքր Ասիոյ ափերէն 3,7 ծ․մ․։
Բնակչութեան թիւն է 2 690։ Մնայուն բնակչութեան 5% եւրոպացիներն են՝ մասնաւորաբար անգլիացիներ։ Մայրաքաղաքն է համանուն Սիմի քաղաքը։ Կղզիին գլխաւոր եկամուտը զբօսաշրջիկութիւնն է, որ վերջին քսանամեակին օրէ օր կը զարգանայ։
Բնական նաւահանգիստն է Եալոս, որուն շուրջը քաղաքը (Սիմի) տարածուած է։
Լեռնային, քարոտ, անբերրի եւ անջրթի կղզի է։ Բարձրագոյն գագաթը՝ Վիղլա (550 մ․), կղզին երկու մասի կը բաժնէ․ հիւսիսային եւ հարաւային։ Հիւսիսային մասը ցած ըլլալով մշակումի աւելի յարմար է։ Սիմի ունի փոքր լեռնադաշտեր, ինչպէս նաեւ հովիտներ։
Կղզին շրջապատուած է բազմաթիւ կղզիակներէ եւ ժայռակղզիակներէ, որոնք Սիմի քաղաքապետութեան կը պատկանին։ Գլխաւորներն են․-
- Հիւսիսը՝ Նիմոս (հին անունը Իմոս),
- Հարաւը՝ Սեսքլի (հին անումը Թեւթլուսա),
- Հիւսիս-արեւմուտքը՝ Սիմիոփուլես այդպէս անուանած են նաւաստիները, իսկ հին յոյները՝ Արէես․ երեք կղզիակներու խմբակ մըն է՝ Հոնտրոս հիւսիսայինը, Փլաթի միջինը եւ Օքսիա հարաւայինը,
- Արեւմուտքը՝ Տիաւաթես ժայռակղզիակները։
Բնապահպանման շրջաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Natura 2000, GR4210025 արձանագրութեամբ Սիմիի արեւելեան մասի Քուլունտրոս, Սեսքլի, Թրուպեթօ, Մարմարաս, Քարաւալոնիսի, Մեղալոնիսի, Եալեսինօ, Օքսիա, Հոնտրոս, Փլաթի, Նիմոս կղզիակներն ու անոնց ծովերը՝ 98,75 քլ․² տարածութեամբ, պահպանուած բնավայրեր են։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անուանում - Առաջին բնակիչներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիմին բնակուած է նախապատմական շրջանէն։ Առաջին բնակիչները եղած են Քարեսներն, Լելեգեսներն ու Փիւնիկեցիները, իսկ աւելի ուշ՝ Դորեացիները։ Ղլաւքոս կը նկատուի ըլլալ առաջին բնակիչը եւ կղզին անոր կողակիցին անունը առած է՝ Սիմի։
Հնադարի անուանումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քարիքի
- Էլքուսա
- Էղլի
- Մեթափոնտիս
Օմիրոսի (Հոմերոս) իր Իլիատա դիւղազնավէպին մէջ կը նշէ թէ Սիմի կղզիին թագաւորւ՝ Նիրեւս, 3 նաւերով Տրոյեան պատերազմին կը մասնակցի։
Սիմի ընդհանրապէս Ռոտոսի հպատակ եղած է, բացառութեամբ Ք․Ա․ 5-րդ դարուն, երբ Աթէնքի գերիշխանութեան տակ կ՛ անցնի։ Այնուհետեւ պատմութիւնը Տոտեքանիսայի պատմութեան կը հետեւի[1]։
Բ․ Աշխարհամարտի աւարտին՝ 27 Յունիս 1946-ին, Տոտեքանիսայի մնացեալ կղզիներուն հետ Յունաստանին կը միանան։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Սիմի․ համայնապատկեր
-
Բանորմիթիս Անհանկելոս Միհայիլ Վանքը
-
Natura 2000, GR4210025 բնապահպանման շրջան - Սեսքլի եւ Արթիքոնիսի կղզիակը
-
Natura 2000, GR4210025 բնապահպանման շրջան - Տիաւաթես (Մարմարաս)
-
Natura 2000, GR4210025 բնապահպանման շրջան - Այիոս Եորղիս տիսալոնաս, Սիմի
-
Սիմի․․․
-
Նաւային թանգարանը
-
Անօ Սիմի․․․․
[2] [3] [4] [5] [6] [7] [8] [9]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Տոտեքանիսա#Պատմական ակնարկ
- ↑ «Ուղեւորութիւն Սիմի(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-07-01-ին։ արտագրուած է՝ 2022-06-16
- ↑ «Natura 2000, GR4210025(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-10-04-ին։ արտագրուած է՝ 2022-06-16
- ↑ Natura 2000, GR4210025 Սիմի եւ շրջակայ բնապահպանման ենթակայ շրջքաններ(յունարէն)
- ↑ Սիմի(յունարէն)
- ↑ Սիմի (անգլերէն)
- ↑ ΕΡΤ Յունաստանի պետական հեռասփռման կայան - Սիմի, տեսերիզ (յունարէն)
- ↑ ΕΡΤ Յունաստանի պետական հեռասփռման կայան - Սիմի, Փանորմիթիին կղզին․ տեսերիզ(յունարէն)
- ↑ Սիմի․ վարչական տուեալներ(յունարէն)