Պիքսէն Լիզարազու
Պիքսէն Լիզարազու (Լիսարասու)[1], (պասք.՝ Bixente Lizarazu [biˈʃente lisaˈrasu], ֆր.՝ Bixente Lizarazu) (9 Դեկտեմբեր 1969[2][3], Saint-Jean-de-Luz), ազգութեամբ պասք ֆրանսացի ֆութպոլիստ, եզրային պաշտպան, հանդէս եկած է Պորտօ, Աթլետիկ Պիլպաօ, Պաւարիա, Մարսէյի Օլիմփիք խումբերուն մէջ։ 1998-ի Ֆութպոլի աշխարհի առաջնութեան եւ 2000-ի Եւրոպայի առաջնութեան ախոյեան։ Ան ճանչցուած է իբրեւ ֆութպոլի պատմութեան մէջ լաւագոյն եզրային պաշտպաններէն մէկը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պասքերու ֆրանսական երկրամասին մէջ։ Ծնողքը զայն անուանած է Պիշէնտէ (ֆր.՝ Bixente), սակայն տեղի պետական պաշտօնեան կը հրաժարի անոր փաստաթուղթին մէջ գրանցել պասքական անուն, հետեւաբար փոքրիկին տղային կը գրանցեն ֆրանսացիի անունով՝ Վենսան (ֆր.՝ Vincent)[4]։
Հետաքրքրուած է սըրֆինկով, դայուինկով, երաժշտութեամբ։ Սերտ յարաբերութիւններու մէջ եղած է բնապահպանական կազմակերպութեան հետ։ Ֆութպոլային ասպարէզին աւարտէն ետք զբաղած է պրազիլական ջուջուցուով եւ 2009-ին դարձած է իր տարեկիցներու Եւրոպայի ախոյեան[5]։
Կ՛աշխատի ֆրանսական հեռուստատեսութեան մէջ որպէս ֆութպոլի մեկնաբան, միաժամանակ կը վարէ մէկ այլ ֆութպոլային հաղորդում։ Քանի մը անգամ սպառնալիքներ ստացած է պասքեան ձախ ծայրայեղական, ազգայնական անջատողականներու կազմակերպութեան՝ ԷԹԱ-ի կողմէ, որմէ ետք ան կը սկսի օգտուիլ թիկնապահներու ծառայութիւններէն։ Ունի երկու զաւակ, տղան՝ Չիմիստա, եւ աղջիկը՝ Ուխաինա։ Հետագային Լիզարազն բնակութիւն կը հաստատէ Սիպուր քաղաքին մէջ։ Անոր ֆութպոլիստ ընկերներն են Զինետին Զիտանը եւ Քրիստոֆ Տիւկարին։
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրանսայի հաւաքականին հետ իր առաջին խաղը եղած է 14 Նոյեմբեր 1992-ին, Փարիզի մէջ տեղի ունեցած Ֆրանսա- Ֆինլանտա խաղի ժամամակ (2:1)։ Հաւաքականին հետ իր վերջին խաղը եղած է 25 Յունիս 2004-ին՝ Եւրոպայի առաջնութեան մէջ, Յունաստանի դէմ խաղի ժամանակ (0:1)։
Նուաճումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Պավարիա»
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գերմանիոյ ախոյեան (1999, 2000, 2001, 2003, 2005, 2006)
- Գերմանիայի բաժակակիր (1998, 2000, 2003, 2005, 2006)
- Ախոյեաններու լիկայի յաղթող (2001)
- Միջմայրցամաքային բաժակակիր(2001)
- Գերմանական լիկայի բաժակակիր (1999, 2001)
Ֆրանսայի հաւաքական
- Աշխարհի ախոյեան (1998)
- Եւրոպայի ախոյեան(2000)
- Կոնֆետերացիաներու բաժակ (2001, 2003)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Также распространено неправильное написание имени — Биксант.
- ↑ Transfermarkt — 2000.
- ↑ Discogs — 2000.
- ↑ Лизаразю: «Был Венсаном, стал Бишенте»
- ↑ «Биксант Лизаразю - талантливый футболист, многогранный спортсмен и просто интересная личность»[permanent dead link]