Չեննայ (Մատրաս)
Բնակավայր | |
---|---|
Չեննայ | |
թամ.՝ சென்னை | |
Երկիր | Հնդկաստան[1] |
M. K. Stalin? | |
Հիմնադրուած է՝ | 1639 |
Տարածութիւն | 426 830 040 քառակուսի մետր |
ԲԾՄ | 6 մեթր |
Պաշտօնական լեզու | Թամիլերէն |
Բնակչութիւն | 6 599 000 մարդ (2024)[2] |
Ժամային գօտի | UTC+5:30? |
Հեռախօսային ցուցանիշ | 44 |
Փոստային ցուցանիշ | 600... |
Պաշտօնական կայքէջ | chennaicorporation.gov.in |
Չենայ (մինչեւ 1996՝ Մատրաս), Հնդկաստանի Թամիլ Նատու նահանգին մայրաքաղաքը։ Տեղակայուած է Պենկալեան ծոցին ափին, անիկա մեծագոյն վաճառականական, մշակութային, տնտեսական եւ կրթական կեդրոն է Հարաւային Հնդկաստանի մէջ։ Նշանաւոր է նաեւ իբրեւ «Հարաւային Հնդկաստանի մշակութային մայրաքաղաք»[3]:
Հայերը Մատրասի մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մատրասի հայ համայնքը կազմաւորուած է ԺԶ. դարուն։ 1547-ին Ս. Թովմայի բլուրի վրայ կառուցուած է Հնդկաստանի մէջ առաջին հայկական եկեղեցին, 1712-ին՝ Ս. Աստուածածինը[4]։ 1783-ին Մատրասահայերը կազմած են «Տետրակ, որ կոչի նշաւակ» համայնքային կանոնադրութիւնը։ Հայերը մասնակցած են նաեւ Մատրասի կառավարման ու բարեկարգման. ձեռագիր յիշատակարաններուն մէջ կը յիշուի, որ անգլիացիներուն գալէն առաջ Չին Փաթայի (Մատրասի) կառավարիչը եղած է հայազգի Ղուկասը (Ղոկակ՝ նշանակուած 1662-ին)։ 1725-1726 թուականներուն Խոճա Պետրոս Ոսկան Վելիջանեանի ներդրումով կառուցուած են Սարիար գետի բազմակամար կամուրջը եւ բարձունք տանող քարէ սանդուխները (166 աստիճանով)[5][6][7]։ Մատրասահայերը գլխաւորաբար արհեստաւորներ ու մանր առեւտրականներ էին։ Աչքի ինկած են նաեւ մեծահարուստ առեւտրականները, որոնց ձեռքերուն մէջ կեդրոնացած են թանկարժէք քարերու, համեմունքի, հնդկական կերպասեղէնի առուծախը։ Մատրասի մէջ կայ Հայկական փողոց մը։
1770-ական թուականներուն հիմնուած է Մատրասի խմբակը, 1772-ին Շահամիր Շահամիրեան հիմնած է տպարան մը, տեղի Ս. Աստուածածին եկեղեցւոյ աւագ քահանայ Յարութիւն Շմաւոնեանի ջանքերով 1794 -ին լոյս տեսած է հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը»[8][9]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- ↑ https://www.census2011.co.in/census/city/463-chennai.html
- ↑ Rina Kamath (2000)։ Chennai։ Orient Blackswan։ էջ 66։ ISBN 9788125013785
- ↑ Հայերը Մատրասի մէջ
- ↑ Խոճա Պետրոս Վելիջանեան (իւղանկարի պատճէն)[permanent dead link]
- ↑ ՄԱՏՐԱՍ
- ↑ Վերականգնած է Մատրասի Հայկական կամուրջի պատմութիւնը վկայող եռալեզու յուշաքարը
- ↑ Հայ սփիւռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 360-361։
- ↑ Paper trail: How the world’s first Armenian journal emerged in Madras in 1794