Jump to content

Մարթին Սքորսեզէ

Մարթին Սքորսեզէ
անգլերէն՝ Martin Scorsese
Ծննդեան անուն անգլերէն՝ Martin Charles Scorsese
Ծնած է 17 Նոյեմբեր 1942(1942-11-17)[1][2][3][…] (82 տարեկան)
Ծննդավայր Քուինս, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5]
 Իտալիա
Ազգութիւն իտալական ծագումով ամերիկացի? եւ Sicilian Americans?
Մայրենի լեզու անգլերէն
Կրօնք Կաթոլիկութիւն[6]
Ուսումնավայր Թիշչ արուեստի դպրոց
Cardinal Hayes High School?
Ազդուած է Հովարդ Հոուքս?[7]
Երկեր/Գլխաւոր գործ Տաքսու վարորդ?, Փառավոր տղաներ?, Կազինո?, Նյու Յորքի ավազակախմբերը?, Վախի հրվանդան?, Ավիատոր?, Անիծվածների կղզի?, Ուոլ սթրիթի գայլը?, Լռություն?, Boxcar Bertha?, Իռլանդացի?, Ծաղկի լուսնի սպանողներ?, Մեռածներին հարություն տալով?, New York Stories?, Hugo (ֆիլմ)?, New York, New York?, The Last Waltz?, The Age of Innocence?, After Hours?, Կունդուն?, The Color of Money?, The Last Temptation of Christ?, The Big Shave?, Shine a Light?, Who's That Knocking at My Door?, Ալիսան այստեղ այլևս չի ապրում?, George Harrison: Living in the Material World?, No Direction Home?, Italianamerican?, Rolling Thunder Revue: A Bob Dylan Story by Martin Scorsese?, The Wager?, Mean Streets?, Հանգուցյալները?, Raging Bull? եւ Կատակերգության արքան?
Տեսակ դրամա?, քրեական ֆիլմ?, թրիլեր?, մարտաֆիլմ?, գանգստերային ֆիլմ?, հոգեբանական թրիլեր ֆիլմ?, նեո նուառ?, ֆենթեզի ֆիլմ?, էպիկական ֆիլմ?, կենսագրական ֆիլմ?, վեստեռն?, միստիկ ֆիլմ?, վավերագրական ֆիլմ?, սպորտային ֆիլմ?, արկածային ֆիլմ?, կինոկատակերգություն?, պատմական ֆիլմ?, historical drama film?, ռազմական ֆիլմ?, ֆիլմ նուար?, comedy horror film?, psychological horror film?, սարսափ ֆիլմ?, crime drama film?, քրեական թրիլլեր?, ֆիլմ կողոպուտի մասին? եւ հումորային դրամա?
Մասնագիտութիւն ժապաւէնի բեմադրիչ, շարժապատկերի դերասան, ժապաւէն արտադրող, հեղինակ, մոնտաժող, Հնչիւնաւորող, հեռուստառեժիսոր, բեմադրիչ, դերասան, գրագէտ, film historian, Հեռատեսիլի յայտագիրներ արտադրող, պրոդյուսեր
Աշխատավայր Նիւ Եորք Համալսարան
Վարած պաշտօններ Քաննի շարժապատկերի փառատօնի յանձնաժողովի նախագահ
Անդամութիւն Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ, Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա?[8] եւ Ամերիկայի ռեժիսորների գիլդիա?[9]
Ամուսին Laraine Marie Brennan?, Julia Cameron?, Իզաբելլա Ռոսսելլինի?, Բարբարա Դե Ֆինա? եւ Helen Schermerhorn Morris?
Ծնողներ հայր՝ Չարլզ Սկորսեզե?, մայր՝ Քեթրին Սկորսեզե?
Երեխաներ Cathy Scorsese?, Ֆրանչեսկա Սկորսեզե? եւ Domenica Cameron-Scorsese?
Ստորագրութիւն

Մարթին Սքորսեզէ (անգլերէն՝ Martin Marcantonio Luciano Scorsese, 17 Նոյեմբեր 1942(1942-11-17)[1][2][3][…], Քուինս, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]), ամերիկացի յայտնի բեմադրիչ, ֆիլմարտադրող եւ գրող[10]։

Մարթին Սքորսեզէ ծնած եւ մեծցած է Միացեալ Նահանգներու Նիւ Եորք քաղաքին մէջ։ Անոր ծնողքին երկրորդ մասնագիտութիւնը դերասանութիւն էր։ Հայրը՝ Շարլ Սքորսեզէ նաեւ հագուստի վաճառական էր, իսկ մայրը՝ Քեթրին Սքորսեզէ՝ դերձակ։ Անոր հօր նախնիները գաղթած են Իտալիայէն, Սիկիլիոյի Փալերմօ քաղաքէն։ Անոր ծնողքը կաթոլիկ էին, ան մեծցած է խիստ կաթոլիկ ընտանիքի մը մէջ եւ փոքր տարիքին շատ շփում չէ ունեցած իր տարիքի երեխաներուն հետ։ Անոր մեծ եղբայրը զինք յաճախ շարժապատկերի սրահ կը տանէր, ուր ծնած է իր մեծ սէրը շարժապատկերի հանդէպ։

Ծառայած է Միացեալ Նահանգներու բանակի ծովային հետեւակներու շարքերուն մէջ, աշխատելով իբրեւ խոհարար։ Ծառայութիւնը աւարտելէն ետք ուսանած է Նիւ Եորքի համալսարանին մէջ։ Այդ համալսարանին մէջ սորվելու տարիներուն ալ սկսած է նկարահանել «կարճամեթրաժ» ֆիլմեր։

Սքորսեզէ 5 անգամ ամուսնացած է։ Առաջին կինը Լարինա Մարի Պրեննան (Laraine Marie Brennan) էր, որմէ ունեցած է դուստր մը՝ Քաթարինէ։ Երկրորդ կինը՝ Ճուլիա Քամերոն (Julia Cameron), որմէ նոյնպէս ունեցած է դուստր մը։ Երրորդը՝ դերասանուհի Իզապելլա Ռոսսելինին (Isabella Rossellini), որուն հետ ամուսանցած է 1979-ին եւ անկէ բաժնուած՝ 1983-ին։ Չորրորդ անգամ ամուսնացած է բեմադրիչ Պարպարա Տը Ֆինային (Barbara de fina) հետ՝ 1985-1991 թուականներուն։ 1999-էն մինչ օրս ամուսնացած է Հելէն Մորրիսի հետ, անոնք ունին դուստր մը։

Առաջին բեմադրական աշխատանքը 1959-ին «Վեզուվ» կարճամեթրաժ ֆիլմն էր, որուն կը յաջորդեն 4-5 կարճամեթրաժ ֆիլմեր։ Առաջին լիամեթրաժ ֆիլմը նկարահանած է 1967-ին «Ես կը զանգեմ առաջինը» խորագիրով, սակայն ֆիլմին նկարահանումներու աւարտէն ետք կ՚որոշէ զայն վերանուանել «Ո՞վ կը թակէ իմ դուռս» (Who's That Knocking at My Door) անունով։ Ֆիլմին մէջ հանդէս կու գայ ապագային յայտնի դերասան Հարվի Քէյթլը (Harvey Keitel), որ կը խաղայ նաեւ անոր միւս քանի մը ֆիլմերուն մէջ։

Առաջին յաջող աշխատանքը կարելի է նկատել «Չար փողոցներ» (Mean Streets) ֆիլմը, ուր Հարվի Քէյթլի (Harvey keitel) կը միանայ ուրիշ շատ յայտնի դերասան մը, այդ ֆիլմին մէջ նորեկ՝ Ռոպըրթ Տը Նիրօն (Robert de Niro), որ մինչ այդ աշխատած էր Պրայըն տը Փալմայի (Brian De Palma) հետ։ Յաջորդ ֆիլմերէն մէկուն՝ «Ալիսը ա՛լ հոս չ՚ապրիր» (Alice Doesn't Live Here Anymore) գլխաւոր դերակատարուհի Էլեն Պերսթինը (Ellen Bernstein) Օսքար կը ստանայ՝ «Օսքար լաւագոյն դերասանուհիի համար»։

1977-ին Մարթին Սքորսեզէ կը նկարահանէ իր ամենայայտնի ֆիլմերէն մէկը՝ «Թաքսիսթը» (Taxi Driver), որուն գլխաւոր դերը փայլուն ձեւով կը կատարէ Ռոպըրթ Տը Նիրօ, դառնալով այդ դերասանին լաւագոյն դերակատարումներէն մէկը։

1988-ին Նիքոս Քազանթզաքիսի (Nikos Kazantzakis) գրածին հիման վրայ նկարահանած է «Քրիստոսի վերջին փորձութիւնը» (The Last Temptation of Christ) ֆիլմը, որ կը դառնայ համաշխարհային շարժապատկերի ամէնէն խնդրայարոյց աշխատանքներէն մէկը, քննադատուելով նաեւ եկեղեցւոյ կողմէն։ Շատ բարձր կը գնահատուի անոր 1990-ին նկարահանուած «Փառաւոր տղաներ» (Goodfellas) ֆիլմը։ 2002-ին կը ցուցադրուի անոր լաւագոյն գործերէն մէկը՝ Նիւ Եորքի աւազակախումբերը (Gangs of New York) (գլխաւոր դերերուն մէջ Լէոնարտօ Տի Քափրիօ (Leonardo DiCaprio), Տանիէլ Տէյ-Լիւիս (Daniel Day-Lewis), Քամերոն Տիազ (Cameron Diaz), որուն համար ան կը ստանայ «Ոսկեայ երկրագունդ» լաւագոյն բեմադրիչի համար մրցանակը։

2006-ին Ուրացողները (գլխաւոր դերերով Ճէք Նիքըլսըն (Jack Nicholson), Լէոնարտօ Տի Քափրիօ, Մէթ Տէյմըն (Matt Damon), Մարք Ուոլպըրկգ (Mark Wahlberg), Ալեք Պոլտուին (Alec Baldwin), Մարթին Շին (Martin Sheen)) ֆիլմին համար Օսքար կը ստանայ` «Օսքար լաւագոյն բեմադրիչի համար» եւ Ոսկեայ երկրագունդ լաւագոյն բեմադրիչի համար։ Սքորսեզէի սիրած դերասաններն են Ռոպըրթ Տը Նիրոն եւ Լէոնարտօ Տի Քափրիոն, որոնք հանդէս եկած են անոր մեծ թիւով ֆիլմերուն մէջ։ Անոր ֆիլմերուն մէջ յաճախ կը նկարահանուին նաեւ Հարվի Քէյթլը (Harvey keitel), Ուիլիըմ Տեֆոն (Willem Dafoe), Ճօ Փեշին (Joe Pesci), Ճուտի Ֆոսթըրը (Jodie Foster)։

Մրցանակներ եւ փաստեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ընդհանուր թիւով 90 շարժապատկերի-մրցանակ ստացած է եւ թեկնածու եղած է 72 մրցանակի, այդ թիւին մէջ «Օսքար», «Ոսկեայ երկրագունդ», «Ոսկեայ Արմաւենիի ճիւղ», «Կրէմմի, Վենետիկի ֆիլմի փառատօնի մրցանակ», «Ոսկեայ Արջ», GILDA, BAFTA եւ այլ մրցանակներ։

Ամերիկեան բոլոր ժամանակներու 100 լաւագոյն ֆիլմերու ցանկին վրայ առկայ են անոր 4 ֆիլմերը։

Ամերիկեան բոլոր ժամանակներու 10 լաւագոյն ֆիլմեր ըստ 10 ժանրերու ցանկին վրայ ընդգրկուած են անոր 2 ֆիլմերը՝ «Կատղած ցուլ» (Raging Bull) իբրեւ լաւագոյն մարզական ֆիլմ եւ «Փառաւոր տղաներ» ֆիլմը լաւագոյն ֆիլմերու ցանկին 2-րդ տեղը, զիջելով միայն հանրայայտ «Կնքահայրը» (The God Father) ֆիլմին։ IMDb վարկածի 250 լաւագոյն ֆիլմերու ցանկին վրայ ներկայացած է 6 ֆիլմերով։

Ընդհանուր թիւով 50-է աւելի ֆիլմերու բեմադրիչ է, 13 ֆիլմի սենարիոյի հեղինակ, 40 ֆիլմի փրոտիւսըր։ Որպէս դերասան հանդէս եկած է 13 ֆիլմերու մէջ։ Առաւել նշանաւոր ֆիլմերն են

Տարեթիւ ֆիլմի անուանում բնօրինակ անուանում դերասաններ
1973 Չար փողոցներ Mean Streets Ռոպըրթ Տը Նիրօ
Հարվի Քէյթլ
1974 Ալիսիան ա՛լ հոս չ՚ապրիր Alice Doesn’t Live Here Anymore Հարվի Քէյթլ
Էլլեն Բերստին
Ճուտի Ֆոսթըր
1976 Թաքսիսթը Taxi Driver Ռոպըրթ Տը Նիրօ
Հարվի Քէյթլ
Ճուտի Ֆոսթըր
Մարթին Սքորսեզէ
1977 Նիւ Եորք, Նիւ Եորք New York, New York Ռոպըրթ Տը Նիրօ
Լայզա Մինելլի
1980 Կատղած ցուլ Raging Bull Ռոպըրթ Տը Նիրօ
Ճօ Պէշի
1986 Դրամներու գոյնը The Color of Money Փոլ Նիւման
Թոմ Քրուզ
Ջոն Թուրթուրո
Ֆորեսթ Ուայթաքեր
1988 Քրիստոսի վերջին փորձութիւնը The Last Temptation Of Christ Ուիլիամ Տեֆօ
Հարվի Քէյթլ
1990 Փառաւոր տղաներ Goodfellas Ռոպըրթ Տը Նիրօ
Ճօ Պեշի
Ռեյ Լիոտա
1991 Վախի հրուանդանը Cape Fear Ռոպըրթ Տը Նիրօ
Նիք Նոլթի
Ճեսիքա Լենգ
Կրէկորի Պեկ
1993 Անմեղութեան դարաշրջան The Age of Innocence Տանիէլ Տէյ-Լիւիս
Միշել Փֆայֆըր
1995 Քազինօ Casino Ռոպըրթ Տը Նիրօ
Ջո Պեշի
Շերոն Սթոուն
Ջեյմս Վուդս
1997 Քունտուն Kundun
1999 Մեռելներուն յարություն տալով Bringing Out the Dead Նիկոլաս Քեյջ
Ջոն Գուդման
Մարտին Սկորսեզե
2002 Նիւ Եորքի աւազակախումբերը Gangs of New York Լէօնարտօ ՏիՔափրիօ
Տանիէլ Տէյ-Լիւիս
Քեմերոն Դիազ
2004 Աւիաթոր The Aviator Լէօնարտօ ՏիՔափրիօ
Ալեք Բոլդուին
Ուիլյամ Դեֆո
Ջուդ Լոու
Քեյթ Բլանշետ
Քեյթ Բեքինսեյլ
2006 Ուրացողները The Departed Լէօնարտօ ՏիՔափրիօ
Ջեք Նիկոլսոն
2010 Անիծուածներու Կղզին Shutter Island Լէօնարտօ ՏիՔափրիօ
Պեն Քինգսլի
2011 Հիւկօ Hugo
2012 Իռլանտացին The Irishman Ռոպըրթ Տը Նիրօ
2013 Լռութիւն Silence Տանիէլ Տէյ-Լիւիս
Պենիսիօ տել Տորօ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  4. 4,0 4,1 4,2 Կոնգրեսի գրադարան — 1800.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. https://www.americamagazine.org/arts-culture/2016/12/06/exclusive-martin-scorsese-discusses-his-faith-his-struggles-his-films-and
  7. The Daily Telegraph, Daily telegraph, الديلي تلغراف / C. EvansLondon: 2010. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  8. WGA Find a Writer
  9. https://www.dga.org/The-Guild/Members/Profile.aspx?mid=YuUkwwj%2b8aQ%3d — ISSN 0419-2052
  10. http://www.gonemovies.com/WWW/Acteur/ActeurXtra/ScorseseMartinX.php

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]