Լէյլա Մուրատ
Լէյլա Մուրատ արաբերէն՝ ليلى مُراد | |
---|---|
| |
Ծննդեան անուն | արաբերէն՝ ليليان زكي إبراهيم مراد مردخاي |
Ծնած է | 17 Փետրուար 1918[1][2] |
Ծննդավայր | Գահիրէ, Եգիպտոս[2] |
Մահացած է | 21 Նոյեմբեր 1995[1][2] (77 տարեկանին) |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս |
Քաղաքացիութիւն | Եգիպտոս[2] |
Մայրենի լեզու | Արաբերէն |
Կրօնք | Յուդայականութիւն |
Տեսակ | փոփ երաժշտություն? |
Մասնագիտութիւն | դերասանուհի, երգչուհի |
Ամուսին | Anwar Wagdi? եւ Fatin Abdelwehab? |
Ծնողներ | հայր՝ Zaki Morad Mordkhay?[3] |
Երեխաներ | Զաքի Ֆաթին Աբդել Վահաբ? |
Լէյլա Մուրատ (արաբ․՝ ليلى مراد, եբր.՝ לילה מוראד), ի ծնէ՝ Լիլիանա Մուրատ, 17 Փետրուար 1918[4], Գահիրէ, Եգիպտոս - 21 Նոյեմբեր 1995[4], Գահիրէ, Եգիպտոս), հրեայկան ծագմամբ եգիպտացի էստրատային երգչուհի, ռենեգատ, 1940-1950-ականներու եգիպտական կինոյի առաւել յայտնի երգող դերասաններղն մէկը: Դերասան եւ կոմպոզիտոր Մունիր Մուրատի քոյրն է:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լէյլա Մուրատը ծնած է 17 Փետրուար 1918-ին Գահիրէի Ալ-Տահէր շրջանը՝ հրեայ Զաքի Մուրատի եւ Գեմիլա Սալմոնի ընտանիքին մէջ։ Հայրը յարգուած երգիչ էր, երաժիշտ ու սինագոգի հազզան:
Լիլիանան իր առաջնաելոյթը կատարած է 10 տարեկան հասակին Լէյլա Մուրատ մականուամբ Գահիրէի Սաալատ Պատիայ համերգասրահի բեմին վրայ։ Համերգասրահը 1926-ին հիմնած էր դերասան եւ պարող Պատիա Մասապնին, որ կը հովանաւորէր պատանի երգչուհիին[5]: Լէյլայի առաջնախաղը կինոյին մէջ կայացած է 15 տարեկան հասակին: 1932-ին ան նկարահանուած է «Ալ-Տահայայ» («Յանցագործութեան զոհերը») ֆիլմին մէջ, որ սկիզբը նկարահանուած էր որպէս յամր ֆիլմ: Անոր «Մեկնելու օրը» երգը ներառուած է այդ ֆիլմին մէջ անոր հնչիւնաւորումէն ետք[6]:
Լէյլա Մուրատի ուսուցիչները անոր հայրը՝ Զաքի Մուրատն ու հրեական ծագմամբ եգիպտացի կոմպոզիտոր Տաուտ Հոսնին էին, վերջինս արաբերէն առաջին օպերետի հեղինակն է: Կոմպոզիտորը երգչուհիի համար գրած է 2՝ «Ինչո՞ւ դուն չես կրնար ընտրել երկրպագուներէն մէկուն» եւ «Ինչո՞ւ ես դուն կը փախչիս ինձմէ» երգեր, որոնք հիթ դարձած են: Յետագային յաջողութիւն ունեցած է 1938-ին, երբ եգիպտացի մէկ այլ կոմպոզիտոր Մուհամմէտ Ապտ ալ-Ուահապը անոր նկարահանած է իր «Կեցցէ Սէրը» ֆիլմին մէջ։ Յաջորդ վեց տարիներուն Լէյլա Մուրատը նկարահանուած է ռեժիսոր Տոգոյ Միզրահի հինգ ֆիլմերուն մէջ եւ դարձած Եգիպտոսի ամենայայտնի դերասանուհին: 1945-ին ան նկարահանուած է ռեժիսոր Անուար Ուաճտիի «Լէյլա՝ աղքատներու դուստրը» ֆիլմին մէջ եւ անկէ քիչ ժամանակ անց ամուսնացած վերջինիս հետ: Լէյլա Մուրատը նկարահանուած է եւս 20 ֆիլմերու մէջ, որոնցմէ ամենայայտնին «Աղջիկներու սիրախաղ» ֆիլմն է: Վերջին ֆիլմերուն անոր խաղընկերներն էին Նագճիպ ալ-Ռիհանին եւ Ապտ ալ-Ուահապը:
1953-ին Լէյլա Մուրատը Ումմ Քուլսումէն ետք յայտարարուած է եգիպտական յեղափոխութեան պաշտօնական ձայնը: Շուտով երգչուհիին մեղադրած են Իսրայէլի պետութեան նիւթական աջակցութիւն ցուցաբերելու մէջ, այնտեղ գաղթած էին անործնողները: Ան հերքած է բոլոր մեղադրանքներն ու դատի տուած: Այդ ժամանակ ալ Լէյլա Մուրատը ընդունած է իսլամը, ինչ հանգեցուցած է ծնողներու հետ ընդյարման, որոնք համաձայն չէին դստեր այդ որոշման հետ: Դատավարութեան ընթացքին բացայայտուած է, որ երգչուհիին զրպարտած են: Սակայն Եգիպտոսի այդ ժամանակուան նախագահ Ճամալ Ապտուլ Նասէրի անձնական պատուէրով անոր գաղտնի պոյքոթ յայտարարած են: Այդպէս, 38 տարեկանին ան ստիպուած եղած է աշխատանքըաւարտել: Անոր երգերը դեռեւս յայտնի էին եգիպտացիներու շրջանին մէջ, սակայն ռադտիոյով չէ հնչած: Երգչուհիի ձայնը ռատիոյով նորէն հնչածլ է 1970-ի Ռամատանի ժամանակ, երբ անոր վստահուած է Ղուրանի ամէնօրեայ ընթերցումը սուրբ ամսուայ ընթացքին[7]:
Լէյլա Մուրատը մահացած է 21 Նոյեմբեր 1995-ին Գահիրէի հիւանդանոցին մէջ:
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իսլամ ընդունելէ ետք Լէյլա Մուրատի յարաբերությունները իր ընտանիքին հետ այդպէս ալ չեն վերականգնուած: Երբ 1967-1970-ականներուն արական սեռի եգիպտացի հրեաները արտաքսուած էին Ապու-Զաապալի ու Տուրայի ճամբարներ, այնտեղ ընկած էր նաեւ Լէյլայի եղբայր Իսակ Զաքին, որուն ոչ մէկ անգամ այցելած է:
Չնայած ծնողներու առարկութիւններուն՝ երգչուհին ամուսնացած է Անուար Ուաճտիի հետ, որմէ 3 անգամ բաժանուած է ու նորէն ամուսնութիւնը գրանցած: Անկէ ետք ան ամուսնացած է եւս 2 անգամ՝ Ուաճիհ Ապազայի ու Ֆատին Ապտուլ Ուահապի հետ, որմէ ունեցած է 1 որդի՝ Զաքի Ֆատին Ապտուլ Ուահապը: Վերջին ամուսինէն բաժանուած է 1969-ին ու ապրած միայնակ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ 3,0 3,1 http://www.amar-foundation.org/zaki-murad/
- ↑ 4,0 4,1 «Laila Mourad»։ IMDb
- ↑ Danielson, Virginia (1977) The Voice of Egypt. Umm Kulthum, Arabic song, and Egyptian society in the twentieth century. AUC Press, Cairo. pp.48,67
- ↑ Darwish, Mustafa (1998) Dream Makers on the Nile. A Portrait of Egyptian Cinema. AUC Press, Cairo. ISNB 977 424 429X. p.24
- ↑ Beinin, Joel (1998). The Dispersion of Egyptian Jewry. University of California Press. 1st edition. p. 84.
Տեսաձայնագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Layla Murad (արաբ.)
- The best of Layla Morad (արաբ.)
- أغنية الحب جميل- ليلى مراد (արաբ.)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Leyla Mourad. Golden Voice of over 1,200 songs and 28 films»։ Al Mashriq (անգլերէն)
- «Layla Murad: Popular Culture and the Politics of Ethnoreligious Identity»։ University of California (անգլերէն)
- Sami Asmar։ «Decade Later, Layla Murad Still Unforgettable Artist»։ Al Jadid։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-09-10-ին (անգլերէն)
- Виктор Снитковский։ «Судьба певицы Лейлы Мурад»։ Еврейский мир։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-05-02-ին
|