Jump to content

Զահլէ

Քաղաք
Զահլէ
արաբերէն՝ زحلة
Երկիր  Լիբանան
Մուհաֆազա Պեքայի մարզ
Շրջան Զահլէի շրջան
Քաղաքապետ Joseph Diab Al Maalouf?
Տարածութիւն 8 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ 1010 մեթր
Բնակչութիւն 56.000 մարդ (2013)
Ժամային գօտի Արեւելաեւրոպական ժամ
Հեռախօսային ցուցանիշ 8
Փոստային ցուցանիշ 1801
Խաղողի այգիներ Զահլէի շրջակայքը

Զահլէ (արաբերէն՝ زحلة‎‎‎), քաղաք Լիբանանի մէջ, Պեքայի մարզին կեդրոնը։ Ըստ 2013-ի տուեալներուն բնակչութեան թիւը 56.000 է (Իսկ ըստ 2006-ի տուեալներուն բնակչութեան թիւը 100.000 էր)[1]։ Անիկա Լիբանանի երրորդ մեծ քաղաքն է, Պէյրութէն եւ Թրիփոլիէն ետք։ Բնակչութեան մեծամասնութիւնը քրիստոնեաներ են։ Լիբանանի մելկիթեան (յոյն կաթոլիկ) եկեղեցւոյ կեդրոնն է։ Զահլէն Պեքայի հովիտին զարդը կը համարուի։ Քաղաքը յայտնի է իր մաքուր օդով, առողջարաններով եւ իւրօրինակ խոհանոցով։

Ընդհանուր տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Զահլէն մայրաքաղաք Պէյրութէն 55 քմ. դէպի արեւելք հեռաւորութեան վրայ կը գտնուի։ Ան միակ կաթոլիկադաւան քաղաքն է Մերձաւոր Արեւելքի մէջ։ Յայտնի է իր հին եկեղեցիներով, բացօթեայ ճաշարաններով, եզակի խոհանոցով եւ Ուատի ալ Արէյիշի մէջ գտնուող պաղպաղակի գործարանով։ Պէյրութէն Զահլէ ինքնաշարժով կարելի է հասնիլ 30-50 վայրկեանէն։ Քաղաքին կեդրոնը ծովէն 900 մ. բարձրութեան վրայ կը գտնուի։

Զահլէն հիմնուած է շուրջ 300 տարի առաջ, Ժը. դարու սկիզբը:Անիկա կոչուած է «Պեքայի Հարսը»: Երիտասարդ քաղաքը բաժնուած էր երեք առանձին թաղամասերու, որոնցմէ իւրաքանչիւրը ունէր իր կառավարիչը։ Ժթ. դարուն քաղաքը կարճ ժամանակի ընթացքին կը դառնայ շրջանին առաջին անկախ քաղաք-պետութիւնը, ունենալով իր սեփական դրօշն ու հիմնը։ 1777 եւ 1797 թուականներուն Զահլէ հրոյ ճարակ կը դառնայ, իսկ 1860-ին ոչ միայն կը հրկիզուի, այլեւ կողոպուտի կ'ենթարկուի։ «Մութասարիֆ»ներու կառավարման շրջանին (1861-1914) Զահլէ դարձեալ կը բարգաւաճի։ Երկաթուղային գիծը, որ կառուցուած էր 1885-ին, կը զարգացնէ անոր տնտեսութիւնը Զահլէն Պեքայի եւ Սուրիոյ հովիտներուն համար դարձնելով ներքին «նաւահանգիստ»։ Անիկա կը դառնայ նաեւ գիւղատնտեսական կեդրոն։ Քաղաքը առեւտրական կեդրոն կը համարուէր Պէյրութի ու Դամասկոսի, ինչպէս նաեւ Մուսուլի ու Պաղտատի միջեւ։ Զահլէն լիբանանեան բանակին օրրանը կը համարուի։ Երկրին քաղաքական կեանքին մէջ եւս կարեւոր դեր կը խաղայ անիկա [2]։

Զահլէն Լիբանանի արդիւնաբերութեան կեդրոն համարուող քաղաքներէն է:Նշանաւոր է տարբեր տեսակի ոգելից ըմպելիներու, կաթնեղէնի, պանրեղէնի, բանջարեղէնի եւ պտուղներու պահածոյացման գործարաններով:Քաղաքը յայտնի է նաեւ կերպընկալի, անկողիններու, կաշիի, կօշիկի, ապակիի, գորգերու, սալիկներու, անուշեղէններու, քաղցրաւենիքներու, խաւաքարտի եւ թուղթի գործարաններով:

Զահլէ քաղաքին մէջ հայերը գլխաւորաբար հաստատուած են Ա. համաշխարհային պատերազմի տարիներուն։ 1918-ի զինադադարէն ետք անոնց մեծ մասը վերադարձած է Կիլիկիա։ Կիլիկիոյ հայաթափումէն ետք, սակայն, Զահլէի հայերուն թիւը կրկին աճած է։ 1927-ին բնակած է շուրջ երկու հազար հայ։ Զահլէի մէջ իրենց մասնաճիւղերը ունին ՀԲԸՄ-ը (1927-էն), ՀՄՄ-ը (1927-էն), ԼՕԽ-ը (1934-էն) եւ ՀՄԸՄ-ն (1927-էն)։

Զահլէի տնտեսութեան հիմքը կը կազմեն մանածագործութիւնը, սնունդի արդիւնաբերութիւնը եւ գիւղատնտեսութիւնը։

Տարի Բնակչութիւն
2006 100 000 մարդ
Զահլէի կլիմայական տուեալները
Ամիս յունու փետ մարտ ապր մայ յուն յուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 8.5
(47.3)
10.1
(50.2)
14.0
(57.2)
18.2
(64.8)
22.8
(73)
27.1
(80.8)
30.0
(86)
30.3
(86.5)
27.6
(81.7)
23.1
(73.6)
16.6
(61.9)
11.4
(52.5)
19.97
(67.96)
Միջին օրական °C (°F) 3.5
(38.3)
4.9
(40.8)
8.6
(47.5)
12.7
(54.9)
17.4
(63.3)
21.3
(70.3)
23.7
(74.7)
23.7
(74.7)
21.2
(70.2)
17.1
(62.8)
11.4
(52.5)
6.0
(42.8)
14.29
(57.73)
Միջին ցած °C (°F) −1.4
(29.5)
−0.3
(31.5)
2.7
(36.9)
6.3
(43.3)
11.0
(51.8)
15.0
(59)
17.7
(63.9)
17.6
(63.7)
15.2
(59.4)
11.4
(52.5)
5.2
(41.4)
1.1
(34)
8.46
(47.24)
Տեղումներ մմ (մատնաչափ) 88
(3.46)
84
(3.31)
65
(2.56)
36
(1.42)
20
(0.79)
2
(0.08)
0
(0)
0
(0)
4
(0.16)
20
(0.79)
43
(1.69)
70
(2.76)
432
(17.02)
% խոնաւութիւն 78 75 65 58 52 46 46 50 52 54 61 72 59.1
Աղբիւր: {{{Աղբիւր 1}}}

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «World Gazetteer: Lebanon, largest cities and towns and statistics of their population»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2006-03-16-ին։ արտագրուած է՝ 2006-03-16 
  2. Զահլէն

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]