Աւստրիա
Աւստրիա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Պուրկենլանտ, Քարինթիա, Ստորին Աւստրիա, Վերին Աւստրիա, Զալցպուրկ, Շթիրիա, Թիրոլ, Ֆորարլպերկ եւ Վիեննա | ||||
Պետական լեզու | գերմաներէն[1] եւ Austrian Sign Language?[2] | ||||
Մայրաքաղաք | Վիեննա[3] | ||||
Օրէնսդիր մարմին | Ավստրիայի խորհրդարան? | ||||
Երկրի ղեկավար | Ալեքսանդր Վան դել Բելեն?[4] | ||||
Կառավարութեան ղեկավար | Կարլ Նեհամեր? | ||||
Ազգաբնակչութիւն | 8 979 894 մարդ (2022)[5] | ||||
Օրհներգ | Ավստրիայի օրհներգ?[6] | ||||
Կարգախօս | Arrive and revive եւ Cyrraedd ac Adfer | ||||
Հիմնադրուած է | 12 Նոյեմբեր 1918 թ. | ||||
Արժոյթ |
Եւրօ | ||||
Ազգային տօն | Նոր Տարի[7], Յայտնութիւն[7], Ս. Զատկուան Մեռելոց[7], Մայիս Մէկ[7], Համբարձում[7], Whit Monday?[7], Feast of Corpus Christi?[7], Աստուածածնի վերափոխման տօն[7], National Holiday?[7], Feast of the Immaculate Conception?[7], All Saints' Day?[7], Ս․ Ծնունդ[7] եւ Saint Stephen's Day?[7] | ||||
Ժամային համակարգ | UTC+1[8] | ||||
Հեռաձայնային համակարգ | +43 | ||||
Համացանցի յղում | .at | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,916[9] |
Աւստրիա, սահմաններն են՝ Արեւմուտքէն՝ Զուիցերիա եւ Լիխթենշթայն, հարաւէն՝ Զուիցերիա, Իտալիա եւ Սլովենիա, հիւսիսէն՝ Գերմանիա, հիւսիս-արեւելքէն՝ Չեխիա եւ Սլովաքիա, արեւելքէն եւ հարաւ-արեւելքէն՝ Հունգարիա։
Գտնուելով Կեդրոնական Ալպանեաններու շրջանին մէջ, Աւստրիա մեծ մասամբ լեռնային երկիր մըն է։ Դաշտային շրջանը կ՛ոռոգուի Տանուպի ջուրերով։ Հակառակ լեռնային շրջաններու շատութեան, Աւստրիա ունի հարուստ արօտավայրեր եւ երկրագործական բերրի շրջաններ։ Անտառները, որոնք կը ծածկեն երկրին 40 առ հարիւրը, ճարտարարուեստական աղբիւրներ են։ Ալպեան լեռներէն հոսող ջուրերը կ՛օգտագործուին ջրաելեկտրակայաններու համար։
Մայրաքաղաք Վիեննան ճարտարարուեստի գլխաւոր կեդրոնն է։ Միւս գլխաւոր քաղաքներն են Կրաց, որ նոյնպէս ճարտարարուեստի կեդրոն մըն է, Լինց, Սալզպուրկ, Իննսպրուք։ Վերջին երկուքը զբօսաշրջական կեդրոններ են։ Պաշտօնական եւ ժողովրդական լեզուն գերմաներէնն է։
Պատմութիւն եւ Կառավարութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համաշխարհային Ա. պատերազմին նախորդող շրջանի Աւստրիոյ պատմութիւնը կը նոյնանայ Աւստրօ-Հունգարական թագաւորութեան եւ իշխող հարստութեան Հապսպուրկներու պատմութեան հետ։
Աւստրիա Հապսպուրկներու իշխանութեան ենթարկուեցաւ 1276-ին, Գերմանիոյ թագաւոր Ռուտոլֆ Ա. Հապսպուրկի սեփականութիւնը դառնալէ ետք։
Ապա, Եւրոպայի մէջ վերիվայրումներու շրջանին, Շարլ Ե.ի զօրաւոր իշխանութեան եւ ամուսնական կապերու արդիւնքով Աւստրիոյ միացուեցաւ Թիրոլը (1363), Պոհեմիան եւ Հունգարհան (1526)։ 1699-ին, Թրանսիլւանիա եւս աւելցաւ կայսրութեան հողային տարածութեան։
Հապսպուրկներու կայսրութիւնը երկու գլխաւոր յաղթանակներով ետ մղեց թուրք օսմանեան յարձակումները։
Հակառակ անջատման եւ եօթնամեայ պատերազմներէն տկարացած ըլլալուն, Լեհաստանի առաջին եւ երրորդ բաժանումներէն ստացաւ Կալիսիան (1772 եւ 1795)։
1804-ին Ֆրանսուա Բ. պահելով հանդերձ գերմանական հռոմէական կայսրի տիտղոսը, բոլոր պետութիւնները միացնելով կոչեց Աւստրիոյ կայսրութիւն։
Յեղափոխական Ֆրանսայի, ապա Նափոլէոնի հետ կռիւներուն հետեւանքով Աւստրօ-հունգարական կայսրութիւնը մեծ հողեր կորսնցուց, սակայն 1815-ին Աստրիա դարձած էր Գերմանական Համադաշնութեան առաջնորդող երկիրը։ Աստրիոյ արտաքին գործող նախարար Քլեման Ֆոն Մեթերնիխ Եւրոպայի գլխաւոր իրաւարարը հանդիսացաւ մինչեւ 1848։
1867-ի սահմանադրութիւնը Աւստրիայի իշխանութիւնը միացուց Հունգարիոյ հետ եւ պետութիւնը կոչուեցաւ Աւստրօ-Հունգարական կայսրութիւն, որ շարունակուեցաւ մինչեւ 1918։ Կայսրութեան մաս կը կազմէին բազմաթիւ երկիրներ՝ 676.250 քառ.քմ տարածութեամբ եւ 51 միլիոն բնակչութեամբ։
1918-ի պարտութենէն ետք Սէն Ժերմէն Ան Լէյի դաշնագրով (10 Սեպտեմբեր 1919) քայքայուեցաւ Հապսպրուկներու Աւստրօ-Հունգարական կայսրութիւնը, որուն փոխարէն կազմուեցան անկախ երկիրներ.-այժմու Աւստրիան, Չեխոսքովաքիան, Հունգարիան, Աւստրիական Լեհաստանը՝ որ ռուսական եւ գերմանական բաժիններուն միանալով կազմեց Լեհաստանի անկախ պետութիւնը։ Կարեւոր հողամասեր միացուեցան Իտալիոյ, Եուկոսլաւիոյ եւ Ռումանիոյ, իսկ Տանուպը եղաւ միջազգային գետ։
Համաշխարհային երկու պատերազմներու միջեւ Աւստրիա ունեցաւ քաղաքական փոթորկոտ պատմութիւն մը՝ քայքայուած տնտեսութեամբ։ Ընկերվարականները կատարեցին տնտեսական եւ քաղաքական փոփոխութիւններ, ղեկավարութեամբ վարչապետ Էնկլպերթ Տոլֆուսի, որ նացիներուն կողմէ սպաննուեցաւ 25 Յուլիս 1934-ին։ Իր յաջորդը՝ Քուրթ Շուսնիկ փորձեց պահել երկրին անկախութիւնը, սակայն ձախողեցաւ։ Ատոլֆ Հիթլեր առանց ընդդիմութեան հանդիպելու գրաւեց եւ Գերմանիոյ կցեց Աւստրիան՝ 13 Մարտ 1938-ին (Անշլուս)։
Սովետական բանակները Վիեննա մտան 12 Ապրիլ 1945-ին։
Աւստրիոյ անկախ հանրապետութիւնը վերահաստատուեցաւ 1945-ին, իր ներկայ սահմաններով։
Դաշնակիցներու կողմէ ազատագրուելէ ետք (1945), Տոքթոր Քարլ Ռեննըր ժամանակաւոր կառավարութեան նախագահ ընտրուեցաւ։ Խորհրդային Միութեան ձգձգումներուն հետեւանքով 17 տարի երկարաձգուած գրաւման շրջանէ մը ետք, 15 Մայիս 1955-ին գոյացած եւ նոյն տարուան Յուլիս 27-ին վաւերացուած հաշտութեան դաշնագրով Աւստրիա ունեցաւ իր ամբողջական անկախութիւնը։
Խորհրդային Միութիւնը ամէն ճիգ թափեց Աւստրիան իրեն արբանեակ երկիր մը դարձնելու, սակայն ձախողեցաւ իր նպատակին մէջ։
Վարչաձեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւստրիա հանրապետութիւն մըն է, որուն նախագահը կ՛ընտրուի ժողովրդային ուղղակի քուէարկութեամբ, վեց տարուան համար։ Երեսփոխանական ժողովի՝ Նասիոնալռաթի անդամները եւս կ՛ընտրուին ուղղակի քուէարկութեամբ, 4 տարուան համար։ Պունտեսռաթը կ՛ընտրուի գաւառական ժողովներու կողմէ։
Աւստրիա ունի գլխաւոր երկու կուսակցութիւններ՝ Ժողովրդային եւ Ընկերվար, որոնք մինչեւ 1966-ի Մարտը կը կազմէին համաձայնական կառավարութիւն մը։ Այդ թուականին, Ժողովրդային կուսակցութիւնը ապահովեց բացարձակ մեծամասնութիւն։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան 1960-2022 թուականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|
|
|
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երուանդ Մոնոֆարեան (1968), «Հանրագիտակ», Համազգայինի տպարան, Պէյրութ, էջ 51-55։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 8.1 // Ավստրիայի սահմանադրություն
- ↑ 8.3 // Ավստրիայի սահմանադրություն
- ↑ https://www.ris.bka.gv.at/GeltendeFassung.wxe?Abfrage=Bundesnormen&Gesetzesnummer=10000138
- ↑ http://www.bundespraesident.at/dr-heinz-fischer/
- ↑ 5,0 5,1 https://www.statistik.at/web_de/statistiken/menschen_und_gesellschaft/bevoelkerung/bevoelkerungsstand_und_veraenderung/bevoelkerung_zu_jahres-_quartalsanfang/023451.html
- ↑ http://www.austria.gv.at/site/5131/default.aspx
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 § 7 Abs. 2 // (unspecified title)
- ↑ Central Intelligence Agency The World Factbook — Washington, D.C.: Central Intelligence Agency, U.S. Government Printing Office, 1981. — ISSN 0277-1527; 1553-8133
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 10,30 10,31 10,32 10,33 10,34 10,35 10,36 10,37 10,38 10,39 10,40 10,41 10,42 10,43 10,44 10,45 10,46 10,47 10,48 10,49 10,50 10,51 10,52 10,53 Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ https://www.statistik.at/web_de/statistiken/bevoelkerung/bevoelkerungsstand_und_veraenderung/bevoelkerung_zu_jahres-_quartalsanfang/023582.html — Ավստրիայի վիճակագրության բյուրո.
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
|