Աշխադար
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Աշխադար | |
---|---|
Մեծ Հայքի Արքայ | |
Իշխանութիւն | 110–113 |
Մահացած է՝ | 113 |
Նախորդ | Սանատրուկ |
Յաջորդող | Պարթամասիր |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Բակուր Բ. |
Աշխադար (ծն. եւ մահուան թթ. անյայտ), հայոց թագաւոր՝ 110-113–ին։ Յաջորդը՝ Տրդատ Ա.–ի, որդին՝ Պարթեւաստանի Բակուր II թագաւորի։ Գահ բարձրացաւ Հռոմի եւ Պարթեւաստանի փոխհամաձայնութեամբ։ Պարթեւաց Խոսրով Ա. թագաւորը 113–ին Աշխադարը կը գահազրկէ եւ փոխարէնը զայն կը նշանակէ եղբայր Պարթամասիրին։ Այս փոփոխութիւնը դիտելով պայմանախախտութիւն՝ Տրայանոս կայսրը 114–ին կ'արշաւէ Արեւելք, կը նուաճէ Պաթեւաստանը եւ գահընկեց կ'ընէ Պարթամասիրին։
Հայ Արշակունիներու հարստութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հիմնական յօդուած՝ Արշակունիներ Հայ Արշակունիները պարթեւական արքայական կրտսեր ճիւղի ներկայացուցիչներ էին, որոնց մէկ ճիւղը հաստատուած է Հայաստանի մէջ։ Առաջին Արշակունին Տրդատ Ա.-ն էր՝ Պարթեւաստանի թագաւոր Վաղարշ Ա.-ի եղբայրը։ Ան հայոց գահին բազմած է 52 թուականին եւ ընդմիջումներով իշխած աւելի քան քառորդ դար՝ մինչեւ 88 թուականը։ Պաշտօնապէս անոր թագաւորութեան սկիզբը կը համարուի 66 թուականը, երբ ան թագաւոր ճանչցուած է Հռոմի կայսր՝ Ներոնի կողմէ։
Արշակունիները ընդհատումներով իշխած են մօտ 4 դար՝ մինչեւ 428 թուականը։ Անոնց անուան հետ կապուած է աւատատիրական կարգերու հաստատումը, քրիստոնէութեան ընդունումը, Հայ գիրերու գիւտը։
Անունը | Իշխել է | Նշումներ |
---|---|---|
Տրդատ Ա | 66 - 88 | պարթեւ արքայ Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը |
Սանատրուկ | 88 - 110 | Տրդատ Ա-ի որդին |
Աշխադար | 110 - 113 | Բակուր Բ Պարթեւի որդին |
Պարթամասիր | 113 - 114 | Բակուր Բ Պարթեւի որդին |
հռոմէական բռնագրաւում | 114 - 116 | |
Վաղարշ Ա | 117 - 144 | Սանատրուկի որդին |
Սոհեմոս | 144 - 161, 164-186 | Ասորիքի Էմեսա քաղաքի թագաւոր |
Բակուր Ա | 161 - 163 | |
Վաղարշ Բ | 186 - 198 | Վաղարշ Ա-ի հարազատներէն |
Խոսրով Ա | 198 - 217 | Վաղարշ Բ-ի որդի |
Տրդատ Բ | 217 - 252 | Խոսրով Ա-ի որդի |
Արտաւազդ Ե | 252 - 272 | Տրդատ Բ-ի որդի |
Խոսրով Բ | 272 - 287 | Արտաւազդ Ե-ի որդի |
Տրդատ Գ Մեծ | 287 - 330 | Խոսրով Բ-ի որդի |
Խոսրով Գ Կոտակ | 330 - 338 | Տրդատ Գ-ի որդի |
Տիրան Բ | 338 - 350 | Խոսրով Գ-ի որդի |
Արշակ Բ | 350 - 368 | Տիրան Բ-ի որդի |
Պապ թագաւոր | 368 - 374 | Արշակ Բ-ի որդի |
Վարազդատ | 374 - 378 | Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ |
Արշակ Գ | 378 - 389 | Պապի որդի |
Խոսրով Դ | 387 - 389, 415-416 | |
Վռամշապուհ | 389 - 415 | Խոսրով Դ-ի եղբայր |
Շապուհ պարսիկ | 416 - 420 | |
թափուր | 420 - 422 | |
Արտաշէս Դ | 423 - 428 | Վռամշապուհի որդի |
Նախորդող
Սանատրուկ, 88-110 |
Մեծ Հայքի արքայ
Աշխադար 110–113 |
Յաջորդող
Պարթամասիր 113–114 |
|