Ալեքսանտր Սոլժենիցին
Ալեքսանտր Իսաեւիչ Սոլժենիցին (11 Դեկտեմբեր 1918[1][2][3][…], Քիսլովոտսք, Խորհրդային Ռուսաստան[4] - 3 Օգոստոս 2008[5][1][2][…], Մոսկուա, Ռուսիա[4]), ռուս արձակագիր, հրապարակախօս, հանրային գործիչ, Նոպէլեան Մրցանակ ստացած է (1970)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Քիսլովոտսք։ Հայրը զոհուած է դժբախտ պատահարէն, որսին ատենը իր ծննդեան տարուան։ Մայրը՝ ծնունդով Ռայիսա Շչերպակ յեղափոխութենէն ետք զբաղած է սղագրութեամբ եւ զաւակին հետ տեղափոխուած է Տոն Ռոսթով, ուր Ալեքսանտրը աւարտել է միջնակարգը, ապա ստացած է ֆիզիքամաթեմաթիքական բարձրագոյն կրթութիւն, նաեւ սորված է փիլիսոփայութիւն։
1940-ին ամուսնացած է Նաթաշա Ռեշեթովսքայային հետ։
Պատերազմի տարիներուն անոնք զբաղած են մանկավարժութեամբ՝ Տոնի Ռոսթովի մօտի Մորոզովքա փոքր քաղաքին մէջ։ Հոս Ալեքսանտրը դասաւանդած է թուագիտութիւն եւ աստղագիտութիւն։
Ծառայութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այնուհետեւ զօրակոչուած է բանակ, դարձած է հրետանաւոր։ 1942-ին եղած է ռազմաճակատին՝ Օրեոլէն մինչեւ Փրուսիա հասած է։ Արժանացած է մարտական շքանշաններու եւ մետալներու։
Ձերբակալութիւնը եւ արդարացում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հենց միայն Լենինը «Վովքա» եւ Սթալինը «Փախան» կոչելու համար Սոլժինիցինը 1945-ին ձերբակալուած է եւ աքսորուած ութ տարիով։ 1952-ին աքսորավայրին աշխոյժ մասնակցութիւն կ'ունենայ աքսորեալներու խռովութիւններուն։ Անտանելի դաժան աքսորային կեանքը շատ վատ ազդած է անոր առողջությանը, եւ ան երկու անգամ վիրահատութեան ենթարկուած է։ Ճամբարէն ազատուելով, ան ցմահ բանտարկութեան կը դատապարտուի եւ կը ղրկուէ Ճամպուլի մարզ։
1956-ին արդարացուած է, վերադարձած է Տոնի Ռոսթով, տեղի դպրոցներուն դասաւանդած է ֆիզիքա։ 1959-ին ռուս գրող Ալեքսանտ Թվարտովսքին, ստանալով Նիքիթա Խրուշչովի թոյլտվութւնը, իր խմբագրած «Նովի միր» ամսագրին մէջ տպագրած է «Իւան Տէնիսովիչի մեկ օրը» պատմուածքը, որ լայն ճանաչում կը բերէ հեղինակը։ Անոր ներկայացուցած են են Խրուշչովին, «Փրավտա»-ին մէջ կը տպագրուեն նոր պատմուածքներ։ Այդ ամէնէն ոգեւորուած Սոլժինիցինը կը գրէ իր գլուխգործոցը՝ «Կուլագ արշիփելակը», որն աքսորական տարիներուն հաւաքած նիւթերու գրական հանրագիտարանն է։ Սակայն, իհարկէ, անիկա չի տպագրուեր։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2008/08/03/AR2008080301249.html?hpid=moreheadlines
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-2583.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Pas L. v. Genealogics — 2003.
|