մահ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [mɑh]
Դասական ուղղագրութեամբ՝ մահ
վանկեր՝ մահ
Ստուգաբանություն
[խմբագրել]Ըստ Հյուբշմանի ծագում է հնդեվրոպական *mer- «մեռնել» արմատից, որից են ծագել նաև մեռնանիլ և մարդ արմատները, սակայն ստույգ հայտնի չէ, թե բնիկ հայկական փոխառությու՞ն է, թե՞ պարսկերենի միջնորդությամբ։
Գոյական
- օրգանիզմի կենսագործունեության դադարում և վախճան, օրգանիզմի մեջ կամ նրա մի մասում նյութերի կենսաբանական փոխանակության դադարում
- մեռնելը, վախճանվելը
- մահապատիժ
- զանգվածային սպանություն, կոտորած
- վերջ, վախճան, ոչնչացում, կործանում ◆ Կապիտալիզմը դատապարտված է նխուսափելի մահվան: (փխբ․)
- սպառում, վերջ, անէացում ◆ ՈՒ տեսավ ասպետը իր երջանկության մահը: (փխբ․)
- որևէ բանի վերջ տալը, խախտելը, խզելը ◆ Շեշտ մը կար, որ պաշտոնական հարաբերության անմիջական մահն էր: (Լ. Շանթ) (փխբ․)
- լուսատուների, մասնավորապես արեգակի և լուսնի, մայր մտնելը, մայրամուտ ◆ Արեգակն իր մահովը հորիզոններն եղեռնորեն կներկեր: (Սիամանթո) (փխբ․)
- տանջանք, տառապանք ◆ Գեղեցկուհու ձայնի մեջ հնչում էր դարերով ցավ ու մահ ապրած մարդու ձայնը:(Դ. Դեմիրճյան) (փխբ․)
- ծանր վիշտ, հոգու մեծ տառապանք պատճառող ցավագին զգացմունք ◆ Այդ մերժումը նրա համար մահ էր: (փխբ․)
- կյանքին վերջ դնող զորության խորհրդանշական պատկեր (մարդկային կմախք, ուսին գերանդի կամ իրար խաչաձևող երկու ոսկորներ դեմքին և այլն)
- (բրգ․) կենդանի էակի կյանքի վախճանը, նրա կենսագործունեության դադարումը
- (սոց․) գոյության դադարեցում
- (դիվ․) միջազգային արժութային հիմնադրում, ստեղծվել է 1944 թվականին։ Կազմակերպությունը միավորում է 184 երկիր և զբաղվում է միջազգային ֆրանսիական համակարգի ամրապնդման, համաշխարհային ֆինանսական համագործակցության ընդլայնման և կայուն զարգացման խրախուսման հիմնախնդրներով։ ՄԱՀ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ
Հոմանիշներ
[խմբագրել]- վախճան, վախճանում, անշնչություն, նիրվանա (բնստ․), մահաքուն, մահաթմբիր, մահացություն, ուղևորություն (կրոն․), անցում, մեծքուն, հանգիստ (գվռ.), բարձ, անդարձիկ քուն, երկնային քուն, հավերժական քուն, հավիտենական քուն (մեռնելը, վախճանվելը)
- տե՛ս մահապատիժ
- տե՛ս սպանություն
- տե՛ս կործանում
- տե՛ս գերեզման
- տե՛ս վերջ
- տե՛ս մայրամուտ
- տե՛ս տառապանք
Արտահայտություններ
[խմբագրել]- մահ առնել - մեռնել
- մահ հանել - համատարած, մասսայական կոտորած պատճառել
- մահ տալ - սպանել
- ահը աչքն առնել - մեռնելու վտանգի ենթարկվելով, իրեն մահացու վտանգի տակ դնելով մի բանի ձեռնարկել
- մահը գլխովն առնել - մեռնելու վտանգի ենթարկվելով, իրեն մահացու վտանգի տակ դնելով մի բանի ձեռնարկել
- մահը քեզ տանի - անեցքի բանաձև, մեռնես, գողը քեզ տանի
- մահի բաժին դառնալ, դարձնել - մեռնել, մեռցնել
- մահի տարած - անպիտան, անիծյալ
- մահվան դուռը հասնել, հասցնել
- մահամերձ դառնալ, դարձնել
- մեռնել, մեռցնել
- մահվան գերանդի - մահվան խորհրդանիշը հանդիսացող արտահայտություն
- մահվան մանգաղ - մահվան խորհրդանիշը հանդիսացող արտահայտություն
- մահվան տագնապ
- հոգևարք
- գոյության վերջին շրջան, քայքայման, կործանման շրջան (փխբ․)
- մահվան կամ կյանքի խնդիր, հարց - ասվում է որևէ արտակարգորեն կարևոր բանի մասին, բացարձակապես անհրաժեշտ է, ծայրահեղորեն կարևոր է
- մահու կամ կենաց խնդիր, հարց - ասվում է որևէ արտակարգորեն կարևոր բանի մասին, բացարձակապես անհրաժեշտ է, ծայրահեղորեն կարևոր է
- մահվան օղակ
- ձգվող, սեղմվող օղակ, հանգույց
- օդագնացական վարպետություն պահանջող թռիչքային ձևերից մեկը, ուղղահայաց հարթությամբ փակ կորագիծ թռիչք
- մահ առնել - տե՛ս մեռնել
- մահ հանել - տե՛ս կոտորել
- մահ պատճառել - տե՛ս սպանել, մահացնել
- ահը աչքն առնել, մահը աչքերը բռնել, մահը աչքով առնել - տե՛ս վտանգվել
- մահը բերանը տալ - տե՛ս սպանել
- մահը գլխովն առնել - տե՛ս վտանգվել
- մահը տալ - տե՛ս սպանել
- մահի բաժին անել, մահի բաժին դարձնել - տե՛ս սպանել
- մահի բաժին դառնալ - տե՛ս մեռնել, սպանվել
- մահի բերանը գցել, մահի բերանը ուղարկել
- մահի ետև ման գալ, մահի երեսին նայել
- տե՛ս վտանգվել
- տե՛ս զոհաբերվել
- մահի տալ (մեկին) - տե՛ս սպանել
- մահի տարած - տե՛ս անպիտան, անիծյալ
- մահի փայ դառնալ - տե՛ս մեռնել, սպանվել
- մահից մի մատ հեռու - տե՛ս վտանգավոր
- մահվան (մահու) բաժինը մինչև վերջ խմել - տե՛ս մեռնել
- մահվան բերան(ը) գնալ - տե՛ս խիզախել
- մահվան բերանը գցել (մեկին), մահվան բերանը ուղարկել (մեկին) - տե՛ս վտանգել
- մահվան դատապարտել - տե՛ս մահապարտել
- մահվան դողերի բերել, մահվան դողերի հասցնել - տե՛ս վախեցնել, սարսափեցնել
- մահվան դռանը կանգնել, մահվան դռանը հասնել - տե՛ս տանջվել, չարչարվել
- մահվան դուռը հասցնել - տե՛ս տանջել, չարչարել
- մահվան տագնապ - տե՛ս հոգևարք
- մահվան օղակ - տե՛ս մահօղակ
- մահու բաժակը միչև տակը խմել - տե՛ս մեռնել
- մահու բերան գնալ - տե՛ս խիզախել
- մահու բերանը ուղարկել - տե՛ս վտանգել
- մահու կամ կենաց խնդիր, մահու կամ կենաց հարց - տե՛ս կարևոր, անհրաժեշտ
- մահու հրեշտակ - տե՛ս չար, դաժան, դժնդակ
- մահու չափ - տե՛ս սարսափելի
- մահու տալ - տե՛ս սպանել
- մահու քրտինք մտնել - տե՛ս տանջվել, չարչարվել
- (սոց․) գոյության դադարեցում
Թարգմանություններ | |
ՄԱՀ
[խմբագրել]- Միացյալ Արաբական Հանրապետություն
Թարգմանություն
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Խմբագրությամբ Ի․ Ս․ Կոնի, Բարոյագիտական բառարան, Երևան, ««Հայաստան» հրատարակչություն», 1985 — 200 էջ։
- Մարգարյան Ալ․ Ս․, Հայոց լեզվի հապավումների բառարան («Հայաստան» հրատարակչություն), Երևան, 1979 — 149 էջ։
- Հովհաննես Մակարյան, Կիմ Աբելյան, Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Ստամպա», 2002 — 256 էջ։
- Սուսաննա Ասիկյան, Սոցիոլոգիա (Անգլերեն-հայերեն բացատրական բառարան), Երևան, ««Զանգակ» հրատարակչություն», 2015 — 208 էջ։
- Լիլիթ Թութխալյան, Դիվանագիտական տերմինների և հապավումների բառարան (Տիգրան Մեծ), Երևան, 2004 — 56 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր բարոյագիտական իմաստով
- Հայերեն բառեր սոցիոլոգիական իմաստով
- Հայերեն բառեր դիվանագիտական իմաստով
- Հայերեն բառեր բանաստեղծական իմաստով
- Հայերեն բառեր կրոնական իմաստով
- Հայերեն հապավումներ
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Բարոյագիտական բառարան» գրքից
- Բառեր «Հայոց լեզվի հապավումների բառարան» գրքից
- Բառեր «Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Սոցիոլոգիա (Անգլերեն-հայերեն բացատրական բառարան)» գրքից
- Բառեր «Դիվանագիտական տերմինների և հապավումների բառարան» գրքից