Jump to content

քամակ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ քամակ

վանկեր՝ քա•մակ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *kam- «թիկունք» արմատից. հմմտ. լատվիերեն kamisis, հին պրուսերեն caymoys «թիկունք, ուս»։

Գոյական

  1. կռնակ, թիկունք, մեջք՝ մինչև գավակը ◆ Նրանք բերում էին մեկին, որի թևքերը կապած էին քամակին: (Րաֆֆի)
  2. գավակ
  3. հետև, ետև, հակառակ կողմը (մեր հարաբերությամբ) ◆ Իսկ նորեկ հարսի փարդի քամակից նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։ Հովհաննես Թումանյան
  4. (արևմտհ․) առարկայի՝ տեղի մակերևույթ՝ մակերես
  5. ետևի կողմը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս կռնակ, մեջք
  2. տե՛ս գավակ, հետույք
  3. տե՛ս հետև
  4. տե՛ս մակերևույթ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. քամակը ծռել
    1. մեջքը ծռել
    2. հլու-հնազանդ լինել
    3. խոնարհաբար մեկին դիմել, գլուխ ծռել ◆ Քամակս ծռած և պաղատագին ձևով մը մոտենալ ուզեցի իրեն։ (Գրիգոր Զոհրապ)
  2. քամակը պահել
    1. թիկունքը պաշտպանել
    2. թիկունքին կանգնել, մեջքին կանգնել, պաշտպանել, հովանավոր կանգնել
  3. քամակը պինդ - ուժեղ՝ ազդեցիկ հովանավոր ունեցող
  4. քամակին կանգնել - պաշտպան՝ հովանավոր լինել
  5. քամակն ընկնել, քամակից ընկնել
    1. մեկի հետևից գնալ, հետևել ◆ Մի օր եթե որսի քամակից չընկնեմ՝ սիրտս կճաքի։ Սերո Խանզադյան
    2. հետապնդել, հետևել
    3. թշնամանալ, հալածել
  6. քամակից գնալ
    1. հետևել, հետևիցն ընկնել ◆ Կրակեցի, կրակիս քամակից գնացի քերծի տակը։ Սերո Խանզադյան
    2. մի բանի հետամտել, մի բանով զբաղվել
  7. քամակովը խոսել - մեկի պաշտպանության՝ հեվանավորության վրա հենվելով խոսել
  8. քամակովը մտիկ տալ - անուշադրության մատնել, արհամարհել, անտեսել
  9. ականջի քամակը գցել - անուշադրության մատնել, մոռանալ ◆ Ասածներս ականջիդ քամակը չգցես: Սերո Խանզադյան

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]