Jump to content

քաղաքական

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [kʰɑʁɑkʰɑˈkɑn]

Դասական ուղղագրութեամբ՝ քաղաքական

վանկեր՝ քա•ղա•քա•կան 

Կազմություն

[խմբագրել]

Արմատ՝ քաղաք, վերջածանց՝ -ական:

Ածական

  1. քաղականության հետ կապված, քաղաքականությունը կենսագործելուն վերաբերող ◆ Քաղաքական գործունեություն։ ◆ Շապուհի հալածանքները կատարյալ քաղաքական նպատակով են կատարվում։ (Րաֆֆի)
  2. պետության վարչական-պետական կառուցվածքին հատուկ՝ վերաբերող ◆ Քաղաքական կառուցվածք։ ◆ Տնտեսական-տեխնիկական և քաղաքական-իրավական ձևերը կարելի է վերցնել դրսից, բայց լեզուն պետք է ստեղծագործել։ (Վահան Տերյան)
  3. մի երկրի իրադրությանը հատուկ, երկրի պետական գործերին՝ հատուկ՝ վերաբերող ◆ Քաղաքական դրություն։ ◆ Ժամանակի քաղաքական դառն հանգամանքները նպաստեցին նրանց։ (Րաֆֆի)
  4. պետության քաղաքականության գործերով զբաղվող, քաղաքականության վերաբերող գործունեություն ունեցող ◆ Քաղաքական գործիչ։ ◆ Չեմ հավատում քաղաքական մարդկանց, առանձնապես բյուզանդացի մարդկանց անկեղծությանը։ Ստեփան Զորյան

Գոյական

  1. (խսկց․) (հնց․) քաղաքական բանտարկյալ՝ աքսորական ◆ Ձերժինսկու այդ վարմունքը ոչ միայն հիացմունք առաջացրեց քաղաքականների, այլև քրեականների մեջ։ (Դասագիրք)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (հզվդ․) քաղաքականական, աշխարհավարական
  2. պետական, կառավարչական
  3. քաղաքային

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. քաղաքական ազատություն - քաղաքական ազատ գործունեության իրավունք
  2. քաղաքական եղանակ՝ կլիմա - քաղաքական հարաբերություններ՝ իրադրություն
  3. քաղաքական թվաբանություն - վիճակագրության հնացած անվանումը
  4. քաղաքական տնտեսություն - տե՛ս քաղաքատնտեսություն
  5. քաղաքական քամելեոն - քաղաքական գործունեությունը կողմնորոշումը՝ դիրքավորումը ըստ հանգամանքների փոփոխող մարդ
  6. քաղաքական աշխատող - քաղաքական լուսավորությամբ զբաղվող անձ, քաղաշխատող
  7. քաղաքական աստառ - որևէ երևույթի քաղաքական նշանակություն տալը ◆ – Սպանել են Ավստրիայի գահաժառանգին։ – Ինչու՞: – Երևի քաղաքական աստառ կունենա։ (Նար-Դոս)
  8. քաղաքական բարեհուսություն - քաղաքական վստահելիություն
  9. քաղաքական հանցավոր - քաղաքական ոճիր՝ հանցանք գործող
  10. քաղաքական ոճիր - հանցանք, որ գործվում է մի երկրում հաստատված կառավարության ձևի և ղեկավար անձերի դեմ
  11. քաղաքական կուսակցություններ - որևէ դասակարգի ակտիվ անդամների կազմակերպություններ, որոնք ունեն որոշակի ծրագիր երկրի կառավարման կարգերի նկատմամբ և ձգտում են այդ ծրագիրն իրականացնել՝ իրենց ձեռքը վերցնելով կառավարության ղեկը

Աղբյուրներ

[խմբագրել]