Jump to content

փոքրացնել

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [pʰɔkʰɾɑt͡sʰˈnɛl]

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ փոք•րաց•նել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. ծավալը՝ չափը փոքր դարձնել ◆ Ծերությունը ավելի փոքրացրել էր նրան։ (Րաֆֆի)
  2. քանակը պակասեցնել՝ նվազեցնել, քչացնել ◆ (Այդ թագավորները) աշխատում էին Հայրապետական տան կալվածքները… զգալի կերպով փոքրացնել (Րաֆֆի)
  3. կշիռը՝ ծանրությունը պակասեցնել, թեթևացնել
  4. կռճատել, երկարությունը նվազեցնել, կարճացնել
  5. սեղմ՝ համառոտ դարձնել, սեղմել, համառոտել
  6. (փխբ․) որևէ կարևոր՝ նշանակալից բան աննշան՝ հասարակ ձևով ներկայացնել, որևէ բանի պակաս կարևորություն վերագրել
  7. (փխբ․) մանրացնել, լուրջ խնդիրը մանրուքի վերածել
  8. (փխբ․) նվաստացնել, ստորացնել, անզորությունը զգացնել տալ ◆ Վասակը բացեց Բաբիկի երեսը… միշտ միևնույն արտահայտությունը, - հավերժության դիրքը, որ ճնշում, փոքրացնում է նայողին։ Դերենիկ Դեմիրճյան

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. փոքրիկացնել, մանրացնել, պստիկացնել (գվռ․)
  2. սակավացնել, քչացնել, նվազեցնել, պակասեցնել
  3. նվազեցնել, պակասեցնել, թեթևացնել (կշիռը)
  4. կարճացնել, կրճատել
  5. կտրել, խուզել, վիրել, կարճացնել (մազերը)
  6. տե՛ս սեղմել
  7. տե՛ս նվաստացնել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]