Jump to content

վեճ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ վեճ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. հայերեն վեգ (< իրանական), այլև ավեստերեն vaēγa- «հարված, զարկ»։

Գոյական

  1. բանավոր կամ գրավոր հակաճառություն, որի ժամանակ յուրաքանչյուրը ձգտում՝ հաստատել իր կարծիքը՝ իր ճշտությունը
  2. որևէ բանի առթիվ եղող տարաձայնությունից բխած հակաճառություն՝ վիճաբանություն
  3. որևէ բանի տիրանալու փոխադարձ հավակնություն՝ հայց, որ լուծվում է դատարանով, դատական հայց՝ պահանջ երկու կողմից ◆ Գույքային վեճ:
  4. լեզվակռիվ
  5. (փխբ․) կռիվ՝ պայքար ◆ Դեռ չի դադարել մեր վեճը ազնիվ՝ բռնության ընդդեմ ։ «Գրական թերթ»
  6. (փխբ․) մրցապայքար ◆ Գնալով սուր բնույթ է ստանում գրոսմայստերների վեճը:
  7. (փխբ․) հակասություն, հակասական վիճակ՝ իրադրություն ◆ Իր միտքն է պետք պայծառատես, որ օրերի վեճի միջից հիմնականը մանրից զատե և կարկաչե ջինջ ու վճիտ ։ Եղիշե Չարենց
  8. (պաշտանվ․) տարաձայնություն, հակասություն, հակառակություն, վիճարկություն, որի ընթացքում յուրաքանչյուր կողմ ձգտում է համոզելու մյուսին, որ ինքն է իրավացի

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. վիճաբանություն, բանավեճ, բանակռիվ, վիճարկություն, լեզվակռիվ, լեզվածեծ (ժղ․), վիճմունք, խոսքուզրույց, հակաճառություն, տարաձայնություն, (հնց․) կարգ, վեգ, վիճանք, (գվռ․) լեզվակռիվ, խոսքակռիվ, խոսխոսոց, ղալմաղալ, գզվռտոց, գզվտուք, գզվռտուկ, խովռտուք, ընդհարում, անձնական հաշիվներ գրավոր կամ բանավոր հակաճառություն, որի ժամանակ վիճողներից յութաքանչյուրը ձգտում է հաստատել իր ճշտությունը
  2. հարց, պահանջ
  3. տե՛ս կռիվ
  4. տե՛ս մրցապայքար

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. վեճ բաց անել, վեճ բացել- տե՛ս վիճել
  2. վեճ վարել- տե՛ս վիճաբանել
  3. վեճի բռնվել- տե՛ս վիճել
  4. վեճի մեջ մտնել, վեճի նստել- տե՛ս վիճաբանել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։