Jump to content

սնունդ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ս(ը)•նունդ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. բուսական ու կենդանական օրգանիզմների կենսագործունեության համար անհրաժեշտ այն նյութերի ամբողջությունը, որ նրանք ընդունում ու յուրացնում են նյութափոխանակության գործընթացում
  2. մարդու համար անհրաժեշտ սննդամթերքների ամբողջությունը, ուտելիք և խմելիք
  3. սնվելու համար նշանակված՝ սահմանված մթերք, սնվելու համար գործածելի մթերքների բնույթը և սննդականոնը ◆ Ուժեղացրած սնունդ: ◆ Բուսական սնունդ: Մսեղեն սնունդ:
  4. սնելը, սնվելը
  5. (փխբ․) որևէ բանի նյութ տվող՝ որևէ բանի աղբյուրը հանդիսացող երևույթ՝ միտք՝ զգացում և այլն

◆ Նա չի կամենում կերակրվել ու կերակրել ժողովրդին այն սննդով, որ մատակարարում են մեր սեմինարիստ ազգայինները (Վահան Տերյան)

  1. (մսնգ․) որևէ բանի կանոնավոր գործունեության՝ աշխատանքի համար անհրաժեշտ նյութ՝ էներգիա և այլն ◆ Մի տեղ ճռինչով մազութ են կրում, որ հյութ, սնունդ տան մեծ կաթսաներին Հովհաննես Հովհաննիսյան
  2. (խոհր․)օրգանիզմի պահանջներն ապահովող մթերքներ
  3. (պաշտանվ․) ցանկացած նյութ, որը կենդանի օրգանիզմը կարող է օգտագործել ուտելու և խմելու համար

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կերակուր, ուտելիք, ուտելեղեն, կեր, պարեն, ճարակ, (ժղ․) աղուհաց, աղապետ, ջամբ (հնց․)
  2. տե՛ս սննդամթերք, սննդանյութ
  3. տե՛ս սննդառություն
  4. նյութ, հյուլե, մատերիա (մարդու գիտակցությունից դուրս և նրանից անկախ գոյություն ունեցող նյութական իրականություն)
  5. տարր, բաղադրատարր (բնության ֆիզիկական բաղադրությունը)
  6. առարկա, իր, ատաղձ, հումք (որից որևէ բան են պատրաստում)
  7. թեմա, առարկա, խնդիր, հարց (ուսումնասիրություն)
  8. առիթ, պատճառ, դրդապատճառ (խոսելու)
  9. հոդված (տպագրության ներկայացված)
  10. բնագիր (տպագրական շարվածքի)
  11. հիմք, փաստ (որևէ բանի)
  12. բովանդակություն, իմաստ, նշանակություն
  13. տե՛ս խնամք, խնամարկություն

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։