սեռ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [sɛr]
Դասական ուղղագրութեամբ՝ սեռ
վանկեր՝ սեռ
սեռ 1
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *k՛er-s-` *k՛er- «աճել, աճեցնել, սնել» արմատից. հմմտ. հայերեն սեր-ել, սերմ, սերունդ։
Գոյական
- օրգանիզմի այն հատկանիշի ամբողջությունը, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն բազմացման հետ և որոնցով տարբերվում են արական ու իգական առանձնյակները (տղամարդ-կին, արու-էգ), մեկի՝ մի բանի պատկանելությունը արական կամ իգական դասին ◆ Հարցաթերթիկի մեջ նշվում Է սեռը:
- այդ հատկանիշով միմյանցից տարբերվող դասերից յուրաքանչյուրը ◆ Արական՝ իգական սեռ: Երկու սեռ ունեցող (երկսեռ) առանձնյակներ՝ բույսեր։
- (գիտ․) ընդհանուր և էական հատկանիշներով միավորվող առարկաների՝ երևույթների՝ հասկացությունների և այլն խումբ՝ կարգ ◆ Մարդկային սեռը դեռ չի հասել կատարելության։
- (տրամ․) նույնն է՝ սեռային հասկացություն:
- (լեզվբ․) լեզուների մեջ գոյություն ունեցող քերականական կարգ, որ ցույց է տալիս գոյականի պատկանելությունը երեք (արական, իգական, չեզոք) կամ երկու (արական, իգական) սեռային դասերից յուրաքանչյուրին ◆ Ռուսերենն ունի երեք սեռ, իսկ ֆրանսերենը՝ երկու։
- (լեզվբ․) բայի քերականական կարգ, որ արտահայտում է գործողության հարաբերությունը ենթակայի ու խնդրի հետ ◆ Բայն ունի երեք սեռ՝ ներգոծական, կրավորական, չեզոք։
- (հնց․) տեսակ
- (փխբ․) արական և իգական սեռի մարդկանց երկու խմբերից յուրաքանչյուրը որպես հավաքական ամբողջություն ◆ Խոհեմությունը՝ հատուկ իր սեռին՝ իբրև մի սուր զենք՝ պահում է ձեռին։ (Ղազարոս Աղայան) ◆ Առաջինը խմեցին փափուկ սեռի կենացը։
- (արվ․) արվեստի և գրական ստեղծագործության տեսակ, որ բնութագրվում է բովանդակության ու ոճի՝ կառուցվածքի և այլն այս կամ այն հատկանիշներով, ժանր
- (փխբ․) մեկի՝ մի բանի հատուկ ձև՝ եղանակ, որևէ բան կատարելու՝ խոսելու ևն յուրահատուկ եղանակ՝ բնագավառ՝ հմտություն ◆ Պատկերավոր ոճով խոսակցությունը երևի ձեր սեռը չէ։ (Անահիտ Սահինյան)
- (լեզվբ․) տե՛ս քերականական սեռ
- տե՛ս բայական սեռ
Հոմանիշներ
[խմբագրել]- (գիտ․) խումբ, կարգ
- տեսակ, կարգ, խումբ, տիպ, ազգ (հնց․)
- (արվ․) (գրկն․) ժանր
- եղանակ, կերպ, կարգ, ձև, տեսակ
Արտահայտություններ
[խմբագրել]- սեռի հասկացություն - տե՛ս սեռային հասկացություն
Թարգմանություններ | |
Հայերեն
- ՄՀԱ՝ [sɛr]
սեռ 2
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- լեռան գագաթնային գիծը, որի երկու կողմերից սկսվում է վայրէջքը, բնասեռ
- (փխբ․) ողնաշարի երկայնական ցցուն գիծը
Հոմանիշներ
[խմբագրել]- (ժղ․) բնասեռ, ջրաբաժանք
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր գիտական իմաստով
- Հայերեն բառեր լեզվաբանական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Ղազարոս Աղայան
- Քաղվածք/Անահիտ Սահինյան
- Հայերեն բառեր գրականագիտական իմաստով
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Լեզվաբանական բառարան» գրքից