Jump to content

պատվար

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պատուար

վանկեր՝ պատ•վար 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից՝ *patvār (*pati-vāra «արգելք»). հմմտ. ասորերեն (<իրանական) patūra «պատվար»։

Գոյական

  1. որևէ տեղ մուտքն արգելելու համար պարսպի նման կառուցվածք, պատնեշ ◆ Հայերը գրավեցին կրկնապարսպի տարածությունը և սկսան քանդել պատվարները և հետզհետե լցվել խրամի մեջ։ (Մուրացան)
  2. (փխբ․) որևէ բանի վստահելի պաշտպան՝ հենարան, պաշտպանություն ◆ Բնակիչների քաջությունը քաղաքի լավագույն պատվարն է։ (Ստեփանոս Մալխասյանց)
  3. (փխբ․) արգելք, անջրպետ, խոչընդոտ
  4. առաջակալ, (շիրմա) ◆ Սենյակի անկյունում դրված պատվարի չթե պատերը թեթևակի շարժվեցին։ (Նար-Դոս)
  5. (փխբ․) պարիսպ
  6. (երկրբ․) ջրհոսքը (գետ և այլն) պատնեշող և ջրի մակարդակի բարձրացում ապահովող ջրատեխնիկական կառույց

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. պատնեշ, ամբարտակ, պատվարաթումբ, պատնեշաթումբ, ջրբանդ (ժղ․), ղակիշ (հնց․), բանդ
  2. տե՛ս արգելք
  3. տե՛ս առաջակալ, շիրմա
  4. տե՛ս պարիսպ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. պատվար կենալ - պատնեշ՝ արգելք լինել ◆ Երկաթեղեն պատերով պատվար կեցան դարեդար։ (Ավետիք Իսահակյան)
  2. պատ ու պատվար - արգելք, պատնեշ ◆ Ժայռերն են պատ ու պատվար: (Ավետիք Իսահակյան)

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։