Jump to content

որ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ որ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Շաղկապ

  1. երկրորդական նպատակային նախադասությունը գլխավորի հետ՝ որպեսզի նշանակությամբ ◆ Եկել եմ, որ մի շնչում երգեմ երգդ այն զիլ-հնչուն Հովհաննես Հովհաննիսյան
  2. ժամանակի երկրորդական նախադասությունը գլխավորի հետ՝ երբ նշանակությամբ ◆ Նոր էի ընդունվել երիտասարդական թերթում աշխատելու, որ ինձ հանձնարարեցին ակնարկ գրել մի աշակերտի մասին։ Զարզանդ Դարյան
  3. պայմանի երկրորդական նախադասությունը գլխավորի հետ՝ եթե նշանակությամբ ◆ Որ ընդունվի, լավ կսովորի։ Թշերից արյուն ու լույս է կաթում, մատով որ խփես՝ խալ կվերցրնի։ (Մկրտիչ Խերանյան)
  4. հիմունքի և պատճառի երկրորդական նախադասությունը գլխավորի հետ՝ քանի որ, դեռ որ նշանակությամբ ◆ Որ թողնում ես ինձ փշերում՝ դու իմ վարդը չես։ Հովհաննես Շիրազ
  5. որոշիչ երկրորդական նախադասությունը գլխավորի հետ՝ ցույց տալով որևէ բանի չափը՝ աստիճանը՝ որակը՝ բնույթը ◆ Արևն այնքան պայծառ է ու տաք, որ դունչը թաթին՝ շունն է մրափում։ Վահագն Դավթյան

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. որպեսզի
  2. երբ
  3. եթե
  4. քանի որ, դե որ

Վերաբերական

[խմբագրել]
  1. արտահայտում է թերահավատություն՝ արդյոք նշանակությամբ ◆ Քո ասածներին ո՞վ կհավատա որ։
  2. արտահայտում է կասկած՝ երկմտություն՝ զարմանք՝ մի՞թե նշանակությամբ ◆ Այս բոլորը չգիտեի՞ր որ։
  3. արտահայտում է խոսքի զորացում՝ սաստկացում՝ իսկ, հենց, իսկապես նշանակությամբ ◆ Նա որ երբեք չի մոռանա հին թշնամանքը ԺՕ ◆ Նյարդերս որ անտանելի են (Վահան Տերյան)
  4. արտահայտում է հիացմունք՝ գոհունակություն՝ բավականություն՝ ա՜յ, ահա՜, հենց նշանակությամբ ◆ Որ չէր երգում՝ գյուղն էր թափվում, կին, տղամարդ շրջապատում, արբում էին նրա երգով։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. արդյոք
  2. մի թե
  3. այ, ահա, հենց

Դերանուն

  1. որպես հարաբերական դերանուն գործածվում է ստորադասական նախադասությունը գլխավորին կապակցելու համար՝ հարաբերյալի փոխարեն՝ նա, ով որ նշանակությամբ ◆ Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնե, բայց երանի՜, որ յուր ազգի ազատության կզոհվի։ (Միքայել Նալբանդյան)
  2. տրոհական-բաշխական իմաստով՝ մեկը… մեկը, ոմանք… ոմանք նշանակությամբ ◆ Որը երգում էր, որը ծափ տալիս, որը կատակում կողքին նստածի հետ։
  3. որպես հարցական դերանուն՝ ո՞վ, ի՞նչ, ո՞ր մեկը ◆ Այն ո՞ր հերոսը կարող էր նրա դեմ կռվել։
  4. հարցում ընտրության մասին՝ եղածներից (հնարավորություններից, առաջարկներից և այլն) ա՞յս թե՞ այն, մե՞կը թե՞ մյուսը ◆ Կոստյումներ շատ ունենք, դու ո՞րն ես ուզում։

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]