Jump to content

ով

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ով

վանկեր՝ ով 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ո-ի տարբերակը՝ ձայնավորից առաջ վ-ի հավելմամբ (ո՞վ իցէ)։

Դերանուն

«ո՞վ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
  1. որպես հարցական դերանուն գործածվում է հարցում պարունակող նախադասությունների մեջ (առավելապես՝ սկզբում)՝ շնչավոր էակների ընդհանուր անվանման նշանակությամբ ◆ Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն, ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն։ Հովհաննես Թումանյան
  2. հռետորական հարցման և բացականչության մեջ՝ ոչ ոք, ոչ մեկը նշանակությամբ ◆ Եվ ո՞վ սիրտ ունի մերկ ծառի նման՝ կանգնել աշխարհի հողմերին պատվար։ (Ավետիք Իսահակյան)
  3. նույնպիսի խոսքերում՝ արհամարհական իմաստով՝ սրա՜ն տեսեք նշանակությամբ ◆ Ո՜վ է մեզ խորհուրդներ տալիս։
  4. նույնպիսի խոսքերում՝ ամեն ոք, ամեն մարդ նշանակությամբ ◆ Եվ ո՞վ կարող էր չհիանալ նրա գեղեցկությամբ։
  5. ցուցական դերանվան նշանակությամբ՝ որը նշանակությամբ ◆ Հազար երանի՜, ով իր ժողովրդի հետ ու նրա համար ապրեց։
  6. բաշխական նշանակությամբ գործածվում է կրկնությամբ՝ մեկը… մեկը, ոմանք… ոմանք նշանակությամբ ◆ Ով ետ եկավ շապիկի թևքը ճոճելով, ով՝ փայտե ոտքը թխկացնելով, ով՝ սպասելով մնաց թեկուզ անթև, թեկուզ անոտ որդուն, ամուսնուն, եղբորը։ (Հակոբ Մանանդյան)
  7. հակադրական-հեգնական իմաստով՝ ցույց է տալիս հակադրվող անձերից մեկի անարժանությունը՝ ժխտելիությունը ևն՝ սա…, իսկ նա, այս մեկը… մյուսը նշանակությամբ ◆ Հայրենիքի թշվառության համար մտածողն ու գործողն ով, առաջնակարգ հյուրանոցում ապրողն ով: (Նար-Դոս) ◆ Փլավն ում են տվել, ախորժակն՝ ում:
  8. կոչական բառ, որ դրվում է՝
    1. այն բառից առաջ, որին ուղղվում է խոսքը ◆ Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ։ (Րաֆֆի)
    2. զգացական, հռետորական խոսքերում՝ գոյականից առաջ՝ արտահայտելով զարմանք, սարսափ, հիացմունք ևն ◆ Մտնում է պալատ և, ո՜վ զարմանք, - տեսնում հենց այն մարդուն, որին ինքը հանդիպել էր ճանապարհին։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ոչ ոք, ոչ մեկը
  2. ամեն ոք, ամեն մարդ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ով ասես - ամենքը, ամեն մարդ
  2. ով գիտե - հայտնի չէ, չգիտեմ, ոչ ոք չգիտե
  3. ով վոր - ամեն մեկը, յուրաքանչյուրը
  4. ում ես ասում - ոչ ոք չի լսում՝ ուշադրություն չի դարձնում
  5. ով ուզում է լինի - որևէ խտրություն՝ ընտրություն չե անում, բոլորն ել ինձ համար միևնույն են



Աղբյուրներ

[խմբագրել]