Jump to content

մատ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ մատ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

< мать < պարսկ. mât մեռավ

Մատ (շախմատ)

Գոյական

  1. մարդու ձեռքի և ոտքի թաթի հինգ վերջավորություններից յուրաքանչյուրը
  2. ձեռնոցի յուրաքանչյուր ճյուղը՝ բաժանումը, որ հագնում է մեկ մատը
  3. կենդանիների և թռչունների թաթի վերջույթային անդամը
  4. (տեխ․) մեխանիզմի շարժուն մասերից մեկին ագուցվող գլան կամ ձող, որը որպես պտտման առանցք է ծառայում մյուս՝ իր հետ միացած մասի համար, առանցքամատ։
  5. նույնն է՝ Սանդղամատ
  6. կողոսկրներից յուրաքանչյուրը
  7. խաղողի վազի ոստ
  8. եղանի՝ փոցխի ևն ատամ, ժանիք
  9. երաժշտական գրվածքի՝ նոտաների վրա նշանակված թվանշան, որ ցույց է տալիս, թե տվյալ ձայնանիշը որ մատով պետք է նվագել նվագարանի վրա
  10. մատի հաստությունը որպես չափ, մատնաչափ
  11. (փխբ․) որևէ բանի շատ փոքր քանակություն
  12. (փխբ․) լեռան ճյուղավորություն, լեռնամատ, լեռնաճյուղ
  13. (փխբ․) միջամտություն, մասնակցություն ◆ Այդ բոլորի մեջ էլ նրա մատը կա
  14. [ածական] չափազանց փոքր՝ փոքրահասակ
  15. չափազանց քիչ, աննշան, չնչին ◆ Մարդը սոխով ալ կրնար կշտանալ, մատ մը պանիրով ալ Ռուբեն Զարդարյան

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ձեռնամատ,
  2. ոտնամատ
  3. տե՛ս սանդղակ
  4. (ժղ․) բարունակ, ուռ, ջով, տորր
  5. առանցքամատ,
  6. ատամ, ժանիք, արձկն
  7. շառավիղ, ճյուղ
  8. տե՛ս մատնաչափ
  9. տե՛ս ստեղն
  10. տե՛ս բազրիք
  11. տե՛ս լեռնամատ
  12. տե՛ս միջամտություն
  13. տե՛ս քիչ
  14. տե՛ս փոքրահասակ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. մատ թափ տալ - սպառնալ
  2. մատ խաղացնել - գրգռել, խառնակություն գցել
  3. մատ խառնել - միջամտել
  4. մատը բերանում մնալ - ապշել, զարմանքից քար կտրել
  5. մատը խառը լինել - մի բանի մասնակցած միջամտած լինել
  6. մատը ծծելով ապրել, կերակրվել, սնվել - սննդի միջոցներից զուրկ լինել
  7. մատը կծել - կռահել, հասկանալ
    1. զարմանալ, զարմանքից ապուշ կտրել
  8. մատը հոտվտալ- գուշակել, գուշակցություն անել
  9. մատը մատին խփել - ուշադիր լինել
    1. որևէ ձևով մասնակից լինել, աշխատել, ջանք թափել
  10. մատը վերքի ցավոտ տեղի վրա դնել - կարևորը, հիմնականը, բուն պատճառը շոշափել
  11. մատը վրան դնել - տիրանալ, իրենը համարել
  12. մատի փաթաթան դարձնել, շինել, սարքել - անվերջ խոսակցության, կշտամբանքի, երեսով տալու առարկա դարձնել
  13. մատի փուշը հանել - մեկին որևէ բանով օգնել
  14. մատները (մի բանի հետ) լիզել - շատ հավանել, հավանելուց, ախորժելուց հիանալ, մեծ հիացմունքով տոգորվել
  15. մատների արանքով ից նայել - չտեսնելու տալ
    1. անուշադրության մատնել, թողտվություն ցուցաբերել
  16. մատների միսն ուտել - չարաչար աշխատել, շատ ճիգ, ջանք գործադրել
  17. մատից փուշ հանել - տե՛ս մատի փուշը հանել
  18. մատով ցույց տալ - ասվում է որևէ բանով աչքի ընկնող մարդու մասին
  19. մատը կկծես, չկծես - երեխա մի ձևացիր, քեզ երեխայի տեղ մի դիր
  20. մատների վրա խաղացնել - ճարպկորեն խաբել, մոլորեցնել
  21. մատներից ծծել - իրենից մոգոնել
  22. մի մատ մեղր դառնալ - ընդհանուրի խոսակցության առարկա դառնալ, խայտառակվել

Աղբյուրներ

[խմբագրել]