համալիր
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [hɑmɑˈliɾ]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ հա•մա•լիր
Ստուգաբանություն
[խմբագրել]ֆրանս. ensemble, բառացի՝ միասին, միասնություն, համաձայնեցվածություն, համահնչյուն
/<լատ. complexus - կապ/
Գոյական
- իրենց ամբողջությամբ որոշ միասնություն կազմող առարկաների լրիվ հավաքածու ◆ Հանդեսի համալիր: ◆ Զգեստների համալիր:
- ըստ օրենքի կամ դրույքային չափի պահանջող անձի սահմանային թիվը
- իրար հետ շաղկապված երևույթների՝ միավորների են ամբողջություն՝ միասնություն ◆ Մենք գործ ունենք պարզ բացատրություն չգտնող երևույթի բարդ համալիրի հետ։ Վահե Հայկ (կոմպելեկտ)
- (ճրտրպ․) (շին․) ճարտարապետության մեջ՝ համակառույց շենքերի, ինժեներական կառույցների, մոնումենտալ գեղանկարչության, քանդակագործության և կանաչապատ տարածությությունների հորնվածքի ներդաշնակ միասնություն
- դեկորատիվ արվեստում՝ ստեղծագործությունների գեղարվեստական միասնական խումբ
- (պաշտանվ․) մեկ միասնություն կազմող առարկաների, գործողությունների, երևույթների կամ հատկությունների զուգակցում, համախումբ
Հոմանիշներ
[խմբագրել]- կոմպլեքս
- տե՛ս լրակազմ
Արտահայտություններ
[խմբագրել]- բազմանպատակային հրթիռային համալիր՝ ուսին հենելով կրակելու համար
- զենիթահրթիռային համալիր - օդային նշանակետերի խոցման համար նախանշանակված հրթիռային համալիր, ներառում է՝ կառավարվող զենիթային հրթիռներ (սովորաբար՝ թևավոր, պինդ վառելիքով), արձակման կայանքներ, զենիթային կառավարվող հրթիռի ուղեկցման սարքավորանքով համալրված՝ նշանակետի հայտնաբերման, զատորոշման և ուղեկցման կայաններ
- զենիթային հրետանային համալիր
- կրովի զենիթահրթիռային համալիր - զենիթահրթիռային համալիր, որն իր եզրաչափքերով ու զանգվածով նախատեսված է, որ դրանք կարողանա տեղափոխել իր վրա զինծառայողը
- հակահրթիռային համալիր
- հակատանկային հրթիռային համալիր - երկրորդ սերնդի ֆրանս-գերմանական ծանր հակատանկային հրթիռային համալիր, որը եղել է ավելի քան 20 երկրների ցամաքային զորքերի սպառազինության մեջ (որոշ երկրներում կիրառվում է մինչ այսօր)
- հետախուզակրակային համալիր
- հրամանատվաչափողական համալիր - միջոցների ու ծառայությունների համախումբ, որոնց օգնությամբ կատարվում է տիեզերանավերի (կրող հրթիռների և տիեզերական օբյեկտների) թռիչքի կառավարում երկրից
- հրթիռային համալիր - գործառույթորեն փոխկապված մարտական ու տեխնիկական միջոցների համախումբ, որը ներառում է հրթիռներ, դրանց արձակման կայանք, հրթիռների կառավարման միջոցներ, արձակման կայանքի տեղափոխման ու լիցքավորման միջոցներ ևն
- ՀՕՊ-ի մերձագործ համալիր
- նավահանգստային համալիր
- պաշտպանական արդյունաբերական համալիր - այն գիտահետազոտական, փորձարկումային կազմակերպությունների և արտադրական ձեռնարկությունների համախումբը, որոնք կատարվում են ռազմական և հատուկ տեխնիկայի, հանդերձանքի, զինամթերքի ևն մշակում և թողարկում
- վրագետնյա բազավորմամբ շարժունակ հրթիռային համալիր
- փոքր շառավղով գործողույթամբ ՀՕՊ-ի համալիր - խոցման փոքր շառավիղ ունեցող ՀՕՊ-ի վրագետնյա համալիր, որը օդային նշանակետերը խոցում է հրթիռներով կամ հրետանային կրակով
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | համալիր(ը) | համալիրներ(ը) |
Սեռ. | համալիրի | համալիրների |
Տր. | համալիրի(ն) | համալիրների(ն) |
Հայց. | համալիր(ը) | համալիրներ(ը) |
Բաց. | համալիրից | համալիրներից |
Գործ. | համալիրով | համալիրներով |
Ներգ. | համալիրում | համալիրներում |
Բաղադրյալ բառեր | |
|
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
- Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
- Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Վահե Հայկ
- Հայերեն բառեր ճարտարապետական իմաստով
- Հայերեն բառեր շինարարական իմաստով
- Հայերեն բառեր պաշտպանական-անվտանգային իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան» գրքից