Jump to content

կրիա

Վիքիբառարան-ից

Հայերեն

«կրիա» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Կրիա

Դասական ուղղագրութեամբ՝ կրիայ

վանկեր՝ կ(ը)•րի•ա 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *gūrāti-՝ *geu- «ծռել, կամար կազմել» արմատից՝ *-ro վերջածանցով, որտեղից նաև՝ հայերեն կուռն, կուր «տաշտ, նավակ»։ Աճառյանը բխեցնում է անմիջապես հայերեն կուր «տաշտ, նավակ» բառից՝ -(ե)այ ածանցով որպես «տաշտեայ»։

Գոյական

  1. (կենդբ․) ոսկրե պատենազրահով շատ դանդաղաշարժ սողուն՝ կարճ վերջավորություններով, որոնք կարող են զրահի մեջ քաշվել
  2. կրիայի նմանություն ունեցող ռազմական մեքենա (փխբ․)
  3. (խոհր․) ջրային, նաև ցամաքային երկկենցաղ դանդաղաշարժ, բայց լավ լողացող, ձվադրող կենդանիներ են, որոշ տեսակների ձուն օգտագործվում է խոհանոցում՝ նաև միսը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (կենդբ․) կրիանկոտ, կռնակոտ, տաշտիկ, թսկուր, տաշտե կռնակ, տաշտով գորտ, կոտ կրիա

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. կրիայի նման՝ կրիայի քայլերով քայլել
    1. չափազանց դանդաղ ընթանալ
    2. զարգացման՝ առաջընթացի չափազանց թույլ տեմպ ունենալ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։