Jump to content

կարողություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ կարողութիւն

վանկեր՝ կա•րո•ղութ•յուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. կարող լինելը
  2. ուժ, զորություն
  3. հոգեկան ներքին ունակություն, խորհելու, զգալու, գործելու
  4. նյութական միջոց, հարստություն
  5. հնարավորություն, կարելիություն
  6. (ֆիզ․) առարկայի բնական հատկություն
  7. (մեք․) աշխատանքի այն քանակը, որ մեքենան կարող է կատարել ժամանակի մի միավորում
  8. (հոգեբ.) անձի կենսափորձի տեսակ, որն իր մեջ ներառում է, մի կողմից, որոշակի գիտելիքներ և հմտություններ, իսկ մյուս կողմից՝ նոր պայմանների մեջ դրանք տեղափոխելու և նոր նպատակների ձեռքբերման համար օգտագործելու, գործունեության նոր տեսակ իրագործելու պրոցեսը
  9. (պաշտանվ․) երկարատև գործելու կարողություն
  10. մտավոր կարողություն
  11. ռազմական կարողության քայքայում - միջոցառման համալիր՝ նպատակաուղղված հակառակորդի ռազմական-պաշտպանական ներուժի անկմանը
  12. (հատուկ կրթ․) տե՛ս ընդունակություն
  13. (ռազմ․) որոշակի մարտական գործողություններ իրականացնելու ունակություն

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս դերձակություն
  2. կարորդ, կարվակ, թերզի

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. կարողությունը ջուր դառնալ – կարողությունը սպառվել, ոչնչանալ
  2. կարողությունը ջուրը դնել – սպառել, վատնել (ունեցվածքը, հարստությունը)

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ա․ Ա․ Նալչաջյան, Հոգեբանական բառարան («Լույս» հրատարակչություն), Երևան, 1984 — 240 էջ։
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Զաքարյան Ս․, «Հատուկ կրթության» հասկացությունների անգլերեն-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Զանգակ», 2007 — 56 էջ։
  • Արծրուն Խանջյան, Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան, Երևան, 2009 — 39 էջ։