Jump to content

կապել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ կա•պել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. պարանով, լարով և այլն երկու բան իրար միացնել, կապակցել ◆ Նավերը ափից կապեցին։ Հովհաննես Թումանյան
  2. իրար հետ միացված բաների փնջի կամ խրձի պարան, փոկ ժապավեն և այլն փաթաթել, չբացվելու, ցրիվ չգալու համար ◆ Խրձերը կապում էին կեմով ◆ Մետաղյա ճաղերը կապել էին հաստ լարերով։
  3. պարանի, լարի և այլն ծայրը փաթաթել մի բանի և հանգուցել ◆ Ձիու երասանակի փոկերը կապեց ծառաբնից։
  4. թելով, փոկով, և այլն մի բան փաթաթելով ամրացնել մարմնի վրա գուլպաները տրեխները կապել ◆ Երեխային կապել էր մեջքին։
  5. մարմնի վրա փաթաթելով, ամրացնել ճարմանդներով, հանգույցով, կոճակով և այլն գոտին կրծկալը կապել
  6. հաղորդակցություն, կապ ստեղծել ◆ Կածանը թույլ երակի պես գյուղը կապում էր շրջկենտրոնին։
  7. որևէ բանի հետ միացնել, կառչած պահել, շփման հարաբերության մեջ պահել ◆ Երկրի հետ նրան ոչինչ չի կապում։ Հովհաննես Թումանյան
  8. փաթաթել (լաթով, վիրակապով և այլն) ◆ Կապեցին գլուխը, դրին անկողին։ Եղիշե Չարենց
  9. կապանք դնել, կապկպել, զրկել շարժվելու հնարավորությունից ◆ Կապեցին գերու ձեռքերն ու ոտքերը։
  10. կառուցել, շինել ◆ Գետերի վրա կապեց կամուրջներ։ (Ակսել Բակունց)
  11. իրար միացնել, կցել ամուր կերպով միակցել ◆ Անկյունաքարը կապում է երկու կողմի քարերը։
  12. երևույթների մեջ ներքին կամ ստեղծել, առնչակցել ◆ Եղբորդ մահն այս կամ ան կերպ կապում ես իսկապես Աշխենի հետ։ (Նար-Դոս)
  13. կախման մեջ դնել, պայմանավորել ◆ Իմ հարցը մի՛ կապիր քո գնալու հետ։
  14. արգելք ստեղծել, խանգարել, խոչնդոտել, փակել ◆ Ձյունը կապել է ճանապարհը։
  15. լռեցնել, պապանձեցնել լեզուն բերանը կապել
  16. փորը ամրացնել, պնդացնել
  17. ավարտել, վերջացնել ◆ Այստեղ էլ պիտի կապեիք ձեր պատմվածքը։ (Գրական թերթ)
  18. հեռախոսային, հեռագրային և այլն կապը միացնել ◆ Հեռախոսավարուհին նրան կապեց կենտրոնի հետ։
  19. հոգեկան կապ, սեր, մտերմություն ստեղծել, մտերմացնել ◆ Այդ դեպքը նրանց ամուր թելերով կապեց իրար։
  20. կապ, հարաբերություն, շփում ստեղծել ◆ Ծանոթություն կապել: (Հ. Սենկևիչ)
  21. ազատությունից զրկել, կաշկանդել ◆ էերեղան է, որ ձեռքս ու որք կապել է։ (Գրական թերթ) (փխբ․)
  22. շփոթեցնել, շփոթության մեջ գցել (գվռ.)
  23. հոդակապով միակցել, միացնել, հոդավորել (տեխ․)
  24. կապակցություն ստեղծել, կապակցել, շաղկապել (լեզվբ․)
  25. կազմել, ձևացնել (աչքերը կապել, դաշն կապել, երգ կապել) ◆ Ծուխը ոլորվեց, հարցական նշաններ կապեց Անդրանիկի դեմքին։ (Բ. Վերդյան) (փխբ․)
  26. (նորբ․) (խսկց․) (փխբ․) պայմանավորվել, համոզել, խոստումներ տալ, լեզու բանեցնել որևէ կնոջ հետ կապեր ստեղծելու համար ◆ Ավտոբուսի վարորդը «կապեց» ուղևորուհուն։ Լրագիր (թերթ) ◆ Հաճախ լինում են այնպիսի դեպքեր, երբ այցելուները փորձում են «կապել» մատուցողուհիներին։ Շրջան

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կապակցել, կառանել (պինդ), թոկել, պարավանդել (ժղ․), կապ անել (ծայրը ծայրին բերել, կալուկապ անելկապանք դնել) (եկու բան իրար միացնել)
  2. տե՛ս կապկպել
  3. տե՛ս փաթաթել
  4. տե՛ս միակցել, միացնել
  5. տե՛ս հանգուցել
  6. տե՛ս պայմանավորել
  7. տե՛ս կաշկանդել
  8. կալել-կապել, կալ կապս անել, կալուկապ անել (կախարդությամբ, կախարդանքով զբաղվել) (գվռ.)

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]