Jump to content

խրճիթ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ խ(ը)ր•ճիթ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն, հյուղ ◆ Անձրևախառն քամին ծեծել է նրա հողաշեն խրճիթը: (Ակսել Բակունց)
  2. նույնն է՝ խրճիթ-ընթերցարան ◆ Խրճիթում լրագրեր քիչ են լինում, որովհետև գյուղում գրաճանաչ քիչ կա։ (Ակսել Բակունց)
  3. խղճուկ տուն ◆ Եղավ նա աղքատների խրճիթում: (Ավետիք Իսահակյան)
  4. (ճրտրպ․) (շին․) տուն առանց ծխանցքի /Ռուսաստան/

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հյուղ, հյուղակ, տնակ
  2. տե՛ս քողտիկ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։