Jump to content

խուզարկություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խուզարկութիւն

վանկեր՝ խու•զար•կութ•յուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. պաշտոնական հետաքննություն` թաքնված հանցագործին կամ արգելված, թաքցված, գողացած և այլ որևէ բան գտնելու նպատակով (իրավ․) ◆ Զանազան քաղաքներում հայ երիտասարդների տներում խուզարկություններ են կատարել։ (Րաֆֆի) ◆ Խուզարկությունը գողության ոչ մի հետք չի հայտնաբերել։ (Նաիրի Զարյան)
  2. հետազոտություն, ուսումնասիրություն (հնց․)◆ Վերսկսվեցին հնագիտական խուզարկություններ Թուրքաց Հայաստանում։ (Լեո)
  3. (իրավգ․) քննչական գործողություն, որն իրենից ներկայացնում է գործի համար նշանակություն ունեցող առարկաների ու փաստաթղթերի որոնման (գտնելու) և վերցնելու գործողություն, որը քննիչը կատարում է, երբ բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ, կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև` այլ առարկաներ ու փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. քննություն (իրավ․), հետաքննություն, (արևմտհ․)` խիլ, (հնց․)` պրպտուք, փնտռուք, փնտռտուք, կրկտանք
  2. տե՛ս հետազոտություն

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ա.Ս. Ոսկերչյան, Քրեաիրավական տերմինների արդի համառոտ բացատրական բառարան: Քրեական իրավունք, քրեադատավար. իրավունք, Երևան, «ԵԳԵԱ», 2004 — 184 էջ։