խնդրել
Արտաքին տեսք
Հայերեն
ՄՀԱ: [χəntʰˈɾɛl]
Բայ
- ՄՀԱ՝ [χndɾɛl]
վանկեր՝ խընդ•րել
- խնդրանքով որևէ մեկին դիմել մի բան անելու, ստանալու և այլն ◆ Տղան խնդրեց ու պաղատեց աղջկան։ (Ավետիք Իսահակյան)
- հրավիրել ◆ Խնդրեցի, ներս չմտավ։
- պահանջել, առաջարկել ◆ Բոցը բորբոքված խնդրում է զոհեր։ Հովհաննես Հովհաննիսյան
- որոնել, փնտրել (հնց․) ◆ Խնդրում եմ ժողովը չխանգարեք, այլապես դուրս կհրավիրեմ։
- մեկին դիմելու քաղաքավարական ձև, մի բան հարցնելու, ցանկություն արտահայտելու համար ◆ Այս մի էջնել արտագրեցեք, խնդրեմ
- համաձայնության արտահայտություն ◆ Խուզարկության ժամանակ ուշադրություն էին դրձրել ոչ-այնքան իրենց խնդրած առարակաների վրա։ (Րաֆֆի)
- հրավերի արտահայտություն ՝ համեցեք, խնդրեմ այստեղ նստեցեք ◆ Խոնջ թիթեռնիկ մ, որ կը խնդրե խաղիկ թառ։ (Պերճ Պռոշյան) ◆ Կամենում եք գնանք զբոսանքի, - խնդրեմ, ինչու չէ
Հոմանիշներ
[խմբագրել]- հայցել, աղերսել, աղաչել, թախանձել, պաղատել, աղաչել-պաղատել, (հնց․)՝ կողկողել, ողոքել, աղերսաբանել, ժտել, աղոթել, եղձանել, ընդեղձանել, ընդեղձաբանել, ըղձալ (աղոթքով), րոտել, (գվռ․)՝ ողորմորալ, գերեկնալ, գենկեզնալ, պռնկնոտալ, թթնկել, թրվել, աղաչանք անել, աղաչանք-պաղատանք անել, խնդիրք անել, աղերսանք անել, թախանձանք անել, Աստծու չոքերից կախվել, երեսը մեկին կամ մի բանի անել, երեսը պնդացնել, լեզու ծեծել, երեսը մաղել, դեմ ընկնել, բերան ծռել, գլուխ(ը) ծռել, գլուխ թեքել, վիզ ծռել, շլինք ծռել, երես դնել, երես գցել, երես ծռել, երես մրել, երես սևացնել, երես(ը) թափել, երեսը բոշի երես շինել, երեսը գոմշի երես շինել, երեսը գոմշի կաշի անել՝ շինել, երեսը պնդել, երեսը դեմ անել, երեսը դեմ տալ, երեսը ժրել, գոտկից կախ ընկնել, գոտկից կախ լինել, լեզու ածել, լեզու թափել, լեզու հանել, ձեռք ու ոտք ընկնել, ոտ ու ձեռ ընկնել, ոտքը պագնել, ոտքը պաչել, ոտքը (ոտքերը) լիզել (արևմտհ․), ոտներն ընկնել (նվաստանալով), դռներն ընկնել, դռնեդուռ ընկնել, պռունկը պատռել, պորտը գետինը քսել, փորը գետին քսել, օձի լեզու թափել, օձի լեզու հանել, օձի պես գերեկնալ (քծնանքով), դուռը գալ (գնալ), դուռը կացին կախել, դռները ծեծել (մաշել, չափչփել), երեսը շան կաշի շինել, երեսը տանել, դուռ ու երդիկ ընկնել, երեսը գնալ, երեսից կախ ընկնել (լինել), երեսից կախվել (կպչել), լեզուն բերանում (բերանի մեջ) մաղ դառնալ (մաղ կտր(վ)ել)
- տե՛ս հրավիրել
- տե՛ս առաջարկել
- տե՛ս պահանջել
- տե՛ս ուզել
- տե՛ս մուրալ
- տե՛ս հարցնել (1)
Խոնարհում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։